Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մեծարանքի Հաւաք` Նուիրուած Նաժի Նաամանին

October 5, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

library2._10-05-15

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Դահլիճը որոտաց ծափահարութիւններից, երբ դերասանուհի Գայեանէ Սամուէլեանը կարդաց լիբանանցի գրող, թարգմանիչ եւ հրատարակիչ Նաժի Նաամանի (Ժունիէ, Լիբանան) «Ես հայ եմ» բանաստեղծութիւնը: Նամանը առաջին անգամ է այցելում Հայաստան, եւ այցի նախօրէին նրա բանաստեղծութիւնը թարգմանել էր գրող, հրապարակախօս Բաբգէն Սիմոնեանը:

«Ես այս բանաստեղծութիւնը թարգմանեցի կէս ժամուայ ընթացքում: Այնքա՜ն հայկական բան կար այդ ստեղծագործութեան մէջ», ասաց Սիմոնեանը: Նա Նաամանի հետ ծանօթացել է իր` Լիբանան ճամբորդութեան օրերին, երբ առիթ էր ունեցել նաեւ լինելու Ժունիէում եւ այցելելու «Նաժի Նաաման անվճար մշակոյթի հիմնարկ» եւ զրուցելու նրա հիմնադիր Նաամանի հետ:

«Նա գրքի ու գրչի նուիրեալ է: Լիբանան այցելութեան մասին ես գրեցի «Պատկերներ Լիբանանից» հատորը, որի մի գլուխը նուիրեցի Նեժիին ու նրա հիմնադրամի գործունէութեանը: Անցնող մի քանի օրերին մենք եղանք Արցախում, Նաժին տեսաւ Գանձասարը, Շուշին, Տիգրանակերտը: Այդ ամէնը նա պատրաստւում է գրքի ձեւով ներկայացնել: Սպասենք այն գրքին, որ նա ներկայացնելու է արաբ ժողովրդին», ասաց Սիմոնեանը Իսահակեանի անուան Կենտրոնական գրադարանում կազմակերպուած մեծարանքի հանդիսութեանը` նուիրուած Նաժի Նաամանին:

Սեպտեմբերի 30-ի կէսօրին կազմակերպուած հանդիսութեանը ներկայ էին Հայաստանում Լիբանանի դեսպան Ժան Մաքարոնը, Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան եւ սփիւռքի նախարարութեան ներկայացուցիչներ, լիբանանահայ գործարար Գրիգոր Դաքեսեանը, մտաւորականներ եւ ուսանողներ Հայաստանից ու սփիւռքից:

Դահլիճի մի անկիւնում դրուած էին Նաամանի հրատարակած գրքերից մի քանիսը, որոնք վերաբերում են հայութեանը: Այդ շարքում էր նրա վերջերս հրատարակուած հատորը` «Հարիւր… եւ շարունակւում է ցեղասպանութիւնը»: Այս գիրքը հանրամատչելի է եւ ունի հանրագիտարանային բնոյթ, քանի որ ամփոփում է Հայոց ցեղասպանութեան մասին ոչ հայ նշանաւոր գործիչների գրեթէ բոլոր վկայութիւնները: 100-ամեակի տարում լոյս տեսած այս հատորը կարեւոր ներդրում է Հայոց Մեծ եղեռնի մասին արաբական աշխարհին` նոր սերնդին, իրազեկելու տեսանկիւնից:

Հայաստանում Լիբանանի դեսպան Ժան Մաքարոնը ասաց, որ հպարտ է, որ այս օրերին Երեւանում է Նաամանը: Ապա գովասանքի խօսքեր հնչեցրեց լիբանանահայութեան հասցէին` ընդգծելով, որ նրանք հարստացրել են լիբանանեան մշակոյթը, գրականութիւնը, մամուլը: «Այս ժողովուրդը երախտիքը չի մոռանում: Ինձ հանդիպող հայերը ասում են, որ յատուկ վերաբերմունք ունեն Լիբանանի հանդէպ, քանի որ Լիբանանը նեղ օրերին օգնութեան ձեռք մեկնեց հայ ժողովրդին» ասաց դեսպանը:

Պատմաբան Գէորգ Եազըճեանը, ով Գրիգոր Դաքեսեանի հետ կազմակերպել էր Նաամանի այցը Հայաստան եւ Արցախ, ասաց, որ «Նաժին երեւոյթ է»: Ներկաներին հակիրճ պատմելով Նաամանի եւ ընտանիքի կենսագրութիւնը, Եազըճեանը ասաց, որ Նաամանը հաւատարիմ է երեք սկզբունքների` ազատ եւ ուրիշներին բացուած մշակոյթը խաղաղութիւն է կերտում, մշակոյթը չի վաճառւում եւ չի գնւում, ճիշդ մշակոյթը վարակիչ է: «Նաժին կրում է «անվճար մշակոյթի խենթ» պատուանունը, որով նա հպարտանում է», ասաց Եազըճեանը:

Եազըճեանը յատկապէս կարեւորեց Յովհաննէս Թումանեանի «Վերնատունը» յիշեցնող քննարկումները, որ Նաամանը կազմակերպում է երկու շաբաթը մէկ Ժունիէի իր գրասենեակում, եւ որին ներկայ են լինում լրագրողներ, գրողներ, իրաւաբաններ, քաղաքական գործիչներ, դասախօսներ, լրագրողներ, արուեստի եւ մշակոյթի գործիչներ: «Չորեքշաբթի» անունը կրող այս բաց երկխօսութեան ընթացքում ծնւում են նոր գաղափարներ ու մտայղացումներ:

Նաամանը հեղինակել եւ հրատարակել է տասնեակ անուն հատորներ բազմաթիւ լեզուներով, այդ թւում` հայերէն: Նա հրատարակում է գրքեր նշանաւոր մարդկանց, հանրաճանաչ հասարակական եւ մշակութային գործիչների մասին, արաբական գրականութիւն, բառարաններ: Այդ հատորները նա անվճար տրամադրում է բոլոր նրանց, ովքեր հետարքրուած են: Նրա գրասենեակի մուտքի մօտ դրուած է մի գրադարակ, որտեղից կարող ես վերցնել գրքերը` առանց հարցնելու եւ մտնելու է «Նաժի Նաամանի անվճար մշակոյթի հիմնադրամ»-ի գրասենեակ:

Նաամանի գործունէութեան մասին երախտիքի խօսք ասացին նաեւ Իսահակեանի անուան Կենտրոնական գրադարանի տնօրէն Յասմիկ Կարապետեանը, գրող Թորոս Թորանեանը: Հանդիսութեան աւարտին խօսք ասաց նաեւ Նաամանը: «Գրիգոր Դաքեսեանը եւ Գէորգ Եազըճեանը ինձ ձեռնաշղթաներ հագցրին եւ Լիբանանից բերեցին Հայաստան», հումորով ասաց Նաամանը` ընդգծելով նրանց դերակատարութիւնը իր այցը կազմակերպելու հարցում: Նա ասաց նաեւ, որ այնքան շատ գրքեր է նուիրելու Իսահակեանի անուան գրադարանին, որ արաբերէնի յատուկ բաժին բացուի:

Նաամանը արդէն այցելել է Արցախ, որտեղ պատմամշակութային վայրեր այցելելուց բացի, հանդիպումներ է ունեցել նաեւ պաշտօնեաների հետ: Նրան ընդունել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը, ՀՅԴ Արցախ Կենտրոնական կոմիտէն:

Առաջիկայ օրերին լիբանանցի գրողը այցելելու է Հայաստանի տարբեր անկիւններ` աւելի մօտիկից ծանօթանալու այն երկրին ու ժողովրդին, որոնց մասին գրքեր է հրատարակում:

 

 

 

Նախորդը

Յուշատետր. Վերէն Նայիլը Լաւ Է…

Յաջորդը

Նաժի Նաաման. «Հայ Կոչուելու Համար Պարտադիր Չէ Հայկական Անձնագիր Ունենալ»

RelatedPosts

Սուրիահայութիւնը Իրաւա-Սահմանադրական Խաչմերուկին Վրայ՝ Քաղաքացիութիւն, Փոքրամասնութիւններու Իրաւունքներ Եւ Արդարութիւն
Անդրադարձ

Սուրիահայութիւնը Իրաւա-Սահմանադրական Խաչմերուկին Վրայ՝ Քաղաքացիութիւն, Փոքրամասնութիւններու Իրաւունքներ Եւ Արդարութիւն

January 21, 2026
Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Միջազգային Իրաւունքի Մահը

January 21, 2026
Պատերազմը Որպէս Հիմնական Մարդկային Հակամարտութիւն` Արհեստագիտական Յեղափոխութեան Լոյսին Տակ
Անդրադարձ

Պատերազմը Որպէս Հիմնական Մարդկային Հակամարտութիւն` Արհեստագիտական Յեղափոխութեան Լոյսին Տակ

January 21, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.