Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Արցախը Նրան Վերադարձնում Է Իր Արմատներին

Սեպտեմբեր 19, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐՄԻՆԷ ՆԱՐԻՆԵԱՆ

12007098_10153649844644421_34598955_nԿան հայեր, ովքեր ապրելով օտար երկրներում` կարեւոր ներդրում են ունենում Հայաստանի վարկանիշի եւ առհասարակ Հայաստանի զարգացման եւ բարգաւաճման գործում: Յաճախ նրանց անուններն այդպէս էլ անյայտ են մնում, ոմանց մասին էլ  բարեբախտաբար իմանում ենք: Նրանցից մէկն էլ Վալենթինա Կարախանեանն է` Վատիկանի արխիւի հետազօտողներից մէկը, ով  ամուսնու` Լորենցօ Նաթալէի հետ  օրերս այցելել էր Արցախ:

«Ապառաժ»-ը հնարաւորութիւն ունեցաւ ծանօթանալու նրա գործունէութեանն ու ապագայ ծրագրերին:

Վալենթինա Կարախանեանը ծնուել է Ջաւախքի Ախալցխայի շրջանի Սխուիլիսի գիւղում, ինչպէս ինքն է ասում`  հայկական արմատներին ամուր կառչած գիւղացու ընտանիքում: Ընտանիքը յաճախում էր տեղի կաթոլիկ եկեղեցի, որտեղ էլ փոքր տարիքից Վալենթինան երգեհոն էր նուագում:

«Մի օր եկեղեցու մենակատարը չկար, եւ ինձ խնդրեցին երգել նրա փոխարէն. պարզուեց` ինձ մօտ աւելի լաւ է ստացւում երգելը, քան` նուագելը», նշում է Վալենթինան ժպիտով:

Այդ դէպքից յետոյ երգը պէտք էր իր աւելի լուրջ մասնագիտութիւնների  հետ համատեղ ուղեկցէր նրան:

Մինչեւ 8-րդ դասարանը սովորել է ռուսական դպրոցում, սակայն միշտ երազել է հայկական կրթութիւն ստանալու մասին, եւ 8-րդ դասարանն աւարտելուց յետոյ ծնողները նրան փոխադրել են հայկական դպրոց:

16 տարեկանում, կրթութիւնը շարունակելու համար, Հայաստանում առաջին հայ կաթոլիկ առաջնորդ արքեպիսկոպոս հայր Ներսէս Տէր Ներսէսեանի միջոցով փոխադրուել է Հռոմ:

Հռոմի Ուրպանեան համալսարանի աստուածաբանութեան եւ փիլիսոփայութեան բաժնի պսակաւոր աստիճան ստանալուց յետոյ ընտրեց  համալսարանի հոգեբանութեան բաժինը: Նա ջանք չէր խնայում ուսման մէջ յաջողութիւնների հասնելու համար:

«Պէտք էր բաւական բարձր գնահատականներ ունենայի, որպէսզի կարողանայի ընդունուել, յետոյ էլ` շարունակել ուսումս, եւ, բարեբախտաբար,  ինձ մօտ ստացուեց», նշում է նա:

Ուսման տարիներին նաեւ աշխատում էր,  որովհետեւ ընտանիքը հնարաւորութիւն չունէր նրան Եւրոպայում պահելու:

Վենետիկի Ca Foscari  համալսարանի հոգեբանութեան ճիւղի վերջին դասարանի ընթացքում յաճախում էր Պո-Արաքս մշակութային ընկերակցութեան կողմից կազմակերպուած  հայերէնի դասընթացքների:

«Կարող եմ ասել, որ մեծ մասամբ  հայերէնի գիտելիքներս հարստացրել եմ Իտալիայում»:

Ուսումն աւարտելուց յետոյ նրան առաջարկել են աշխատել Հայաստանի Հանրապետութեան  դեսպանատանը,  որտեղ աշխատել է մինչեւ վերջերս` միաժամանակ շարունակելով իր հետազօտական աշխատանքները:

Սակայն այսքանով չաւարտուեց նրա ուսումնառութիւնը: Նա ընդունուեց արխիւապահութեան եւ դիւանագիտութեան վատիկանեան դպրոցը, որը երկու տարին մէկ աշխարհի տարբեր երկրների դիմորդների համար  30 տեղ է տրամադրում: Դպրոցն աւարտելուց յետոյ Վալենթինան Վատիկանի գաղտնի արխիւներում  հետազօտութեամբ է զբաղւում:

«Ինձ համար դա նախախնամութիւն էր, որովհետեւ իմ կեանքի երազանքն է եղել` ուսումնասիրել եւ կապ ունենալ այն ամէնի հետ, ինչն ինձ մօտ է: Ես մեծացել եմ փոքր, սակայն մտերմիկ կաթոլիկ միջավայրում: Պատանեկութիւնս ու երիտասարդութիւնս անցկացրել եմ մի քաղաքում, որն ամբողջութեամբ կաթոլիկ էր: Սկզբում ինձ թւում էր` մի մեծ տաճարում եմ գտնւում»:

71830_10151408877414421_48444200_n

«Շատ է խօսւում Հայոց ցեղասպանութեան գաղտնի  փաստաթղթերի մասին, այն մասին,  թէ ի՛նչ  ունի Վատիկանը, ի՞նչն է լոյս տեսել, ի՞նչն է, որ չեն թողնում, ի՞նչն է գաղտնի. իսկ  գաղտնի բառը բոլորիս գրաւում է, ձգողական մի բան ունի իր մէջ: Ես ինքս ցանկութիւն ունէի հասնել այնտեղ:

Այժմ իտալացի գործընկերոջ` Օմար Վիկանոյի  հետ Վատիկանի արխիւներում ուսումնասիրում են Հայոց ցեղասպանութեան մասին փաստաթղթերը, եւ այս տարուայ նոյեմբերին պատրաստւում են գիրք հրատարակել, որտեղ ամփոփուած կը լինեն բոլոր փաստաթղթերն ու նամակները:

Վալենթինան յուսով է, որ գիրքը կը թարգմանուի նաեւ հայերէն եւ անգլերէն:

Գրքի ֆինանսաւորման մասին խօսելիս Վալենթինան նշում է, որ դա  մի աշխատանք է, որի դիմաց  փոխհատուցում չի կարող ակնկալել, պահանջել կամ սպասել: Նրա խօսքերով, դրա հատուցումն այլ ձեւ է լինելու`  հոգեկան բաւարարութեան ձեւով:

«Առկայ են Վատիկանի արխիւների տպագրութիւններ Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ, որոնք  ժամանակագրական հերթականութեամբ տեղադրուած նամակներ են, որ  երեւի դժուարութեամբ կը հասկանան այն մարդիկ, ովքեր Ցեղասպանութեան մասին քիչ տեղեկութիւն ունեն: Օմար Վիկանոյի հետ որոշեցինք ամէն ինչ հաւաքել եւ մատուցել ընթերցողին աւելի մատչելի եւ հասկանալի լեզուով, նամակները հրապարակել` հիւսելով պատմութեան հետ այնպէս,  որ նամակներն ու փաստաթղթերը պատմեն պատմութեան մասին: Մենք ոչինչ չենք աւելացրել` բացի ստոյգ պատմական փաստերից»:

Ուսումնասիրութիւնների  ընթացքում նրանք յայտնաբերեցին մի շատ հետաքրքիր գիրք, որը «սպիտակ գիրք» է կոչւում եւ որն առաքուել էր աշխարհում Վատիկանի տարբեր ներկայացուցչութիւններին դեռեւս 1916 թուականին: Այդ գրքում ամփոփուած են Ա. Աշխարհամարտի վերաբերեալ Վատիկանի դիրքորոշումները: Իսկ գրքի մի մեծ հատուած յատկացուած է Հայոց ցեղասպանութեանը:

Դա մի փաստաթուղթ է, որ մինչեւ հիմա լոյս չի տեսել: Հրապարակման տարիներին, լինելով ներքին շրջաբերական, վերապահուած էր միայն դիւանագէտների օգտագործմանը:

Վալենթինան նշեց, որ մինչեւ հիմա իրենց ուսումնասիրածն ու յայտնաբերածն ըստ էութեան չի տարբերւում Ֆրանչեսկոս պապի յայտարարութիւններից:

«Պապի յայտարարութիւնը շատ դիպուկ էր, սակայն դա ի սկզբանէ եղել է Վատիկանի դիրքորոշումը»:

Առաջիկայ աշխատանքների եւ ծրագրերի մասին խօսելիս Վալենթինան նշեց, որ մեծ ցանկութիւն ունի նաեւ գիրք հրապարակել Վատիկանի արխիւներում առկայ Հայաստանի Հանրապետութեան Առաջին Հանրապետութեան վերաբերեալ փաստաթղթերի մասին:

«Ես մեծ ցանկութիւն ունեմ Վատիկանից ձեռք բերել այդ փաստաթղթերը, ինչը մեծ աշխատանք է պահանջում եւ մեծ գումարների հետ է կապուած: Իմ միակ մտավախութիւնն այն է, որ Հայոց ցեղասպանութեանը եւ Հայաստանի Հանրապետութեան Առաջին Հանրապետութեանն առնչուող փաստաթղթերի մէջ կան փաստաթղթեր, որոնք գրուած են գրամեքենայով.  թանաքի որակը լաւ չի եղել եւ այդ գրերը կամաց կամաց կորցնում են իրենց գոյները: Պէտք է միջոցներ գտնել եւ այդ փաստաթղթերը թուայնացնել:

Վալենթինան վստահ է, որ վերջին տարիներին իտալացիները շատ են հետաքրքրւում հայերի եւ առհասարակ քրիստոնեանների ջարդերով:

«Եւրոպան հիմա կարծես թէ բացում է աչքերը` տեսնելով 100 տարի առաջ գործադրուած ոչ միայն հայերի, այլեւ քրիստոնեաների ջարդերն ու տառապանքները: Իտալիայում շատ մեծ ճանաչում ստացաւ Հայոց ցեղասպանութիւնը Անթոնիա Արսլանի «Արտոյտների ագարակը» գրքից, այնուհետեւ ժապաւէնից  յետոյ»:

Վալենթինան անմասն չէ Հայոց ցեղասպանութեան մասին պատմող այդ հանրայայտ ժապաւէնից: ժապաւէնում հնչող «Ով սիրուն, սիրուն» երգը հէնց նա է կատարում:  ժապաւէնի որոշ մասերի համադրումը  նաեւ նա է  կատարել:

Ինչպէս նշել էինք, երգը միշտ ուղեկցել է նրան: Հռոմ տեղափոխուելուց անմիջապէս յետոյ երգում էր Հռոմի Լեւոնեան վարժարանի երգչախմբում:  Այսօր այնտեղ գործում է քառաձայն երգչախումբ, որն ինքն  է վարում: Հայկական պատարագներին այսօր նաեւ իր իտալացի ամուսին Լորենցօ Նաթալէն է մասնակցում:

Խոստովանում է, որ միշտ ցանկութիւն է ունեցել վերադառնալ Հայաստան կամ Ջաւախք: Սակայն հասկացել է, որ դրսից գուցէ աւելի մեծ օգուտ բերի հայութեանը:

Վալենթինան Աշոցքի Տիրամայր Նարեկի  իտալական հիւանդանոցի ներկայացուցիչն է Իտալիայում: Հիւանդանոցը երկրաշարժից յետոյ Հռոմի պապ սուրբ Յովհաննէս Պօղոս Երկրորդը նուիրեց Հայաստանին, եւ ինչպէս նա է ասում,  կարծում էր, որ  ամենատրամաբանականը հայրենիք վերադառնալն եւ այնտեղ աշխատել էր:

«Իմ գործը կայանում է միջոցներ հայթայթելու հիւանդանոցի համար, որովհետեւ այդ շրջանում կենսական նշանակութիւն ունի հիւանդանոցը»:

«Առաջ քայլելով` նոր դռներ  ու ճանապարհներ են բացւում, երբ ինձ թւում էր, թէ տուեալ բանը առաւելագոյնն  է, որ կարող եմ անել: Այսօր 36 տարեկան եմ, եւ հասկանում եմ, որ դա  ընդամէնը սկիզբն էր»:

Վալենթինան խոստովանում է, որ Արցախ այցը նրան նախ եւ առաջ վերադարձնում է իր արմատներին, նոր լիցքեր հաղորդում եւ նաեւ պարտաւորեցնում աւելի մեծ եռանդով աշխատել:

«Հայրս, 10 տարի է, ինչ մահացել է, սակայն նա միշտ մեզ ասում էր, որ մեր երկիրը Հայաստանն է: Այդ ներքին զգացումը միշտ ուղեկցել է ինձ, սակայն այն լաւագոյնս այստեղ եմ զգում, Հայաստանի այս հրաշալի մասնիկում` Արցախում: Այստեղ ականատեսը եղայ այն բանի, որ ամուր ընտանիքներն են  ամէն ինչի հիմքն ու բնահողը: Արժանապատուութիւնն ու  սեփական հողի նկատմամբ յարգանքն ամէն քայլափոխի ուղեկցում են քեզ Արցախում: Ես եւ ամուսինս դեռ կը վերադառնանք եւ մեր ջանքերը չենք խնայի Հայաստանի համար, որն իր մէջ ներառում է նաեւ Արցախը»:

«Ապառաժ»

 

Նախորդը

Արցունք Եւ Արցունքոտութիւն Tear And Tearin

Յաջորդը

Փեթարայ Մանուկ (1887-1920). Հայաստանի Ազատագրութեան Սասունցի Անկեղծ Զինուորը

RelatedPosts

«Ապառաժ»-ի Խմբագրական.  Շուշին Ազգային Վերազարթօնքի Խորհրդանիշ. Վերադարձն Անխուսափելի Է, Համախմբուել Եւ Պայքարել, Սա Է Օրուայ Հրամայականը
Անդրադարձ

«Ապառաժ»-ի Խմբագրական. Շուշին Ազգային Վերազարթօնքի Խորհրդանիշ. Վերադարձն Անխուսափելի Է, Համախմբուել Եւ Պայքարել, Սա Է Օրուայ Հրամայականը

Մայիս 15, 2025
Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Մայիս 14, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին Յառաջաբանի Փոխարէն

Մայիս 14, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?