Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Համշէնցիների` Մայրենի Լեզուով Կրթութեան Պայքարը

Սեպտեմբեր 1, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

ՖԵՐՏԱ ՊԱԼԱՃԱՐ

HAMSHEN_9-01-15

Ուսումնասիրող Հուրիյէ Շահինն ուշադրութիւն է հրաւիրում համշէնցիների` մայրենի լեզուով կրթութեան խնդրի վրայ: Շահինն ասում է. «Մենք պէտք է համշէնահայերի մայրենի լեզուով կրթութեան մէջ կիրառելի գրաւոր նիւթ ստեղծենք, որպէսզի համշէնցիների օգտագործած հայերէնը պահպանուի»:

Հուրիյէ Շահինն իրեն որպէս «Համշէնցի հայ» բնութագրող մի ուսումնասիրող, գրող եւ գործիչ է` ծնուած Արդուինի Խոպայում: Շահինի հեղինակած «ինչպէ՞ս է ուծացման քաղաքականութիւնը վերացնում լեզուները. ի մասնաւորի` հայոց պատմութիւնը եւ Համշէնի հայերը» վերնագրով գիրքը հրատարակուել է «Եոլտա քիթափ» հրատարակչութեան կողմից: Հուրիյէ Շահինի հետ զրուցեցինք պատմութեան ընթացքում Համշէնի եւ համշէնահայութեան գլխին եկածների մասին:

Հուրիյէ Շահինն ամէնից առաջ խօսքն սկսում է այն տարածքի աշխարհագրական սահմանները գծելով, որի անուանումը հայկական «Համշէնն» է, եւ որն ձուլման քաղաքականութեան պատճառով վերածուել է «Հեմշինի»: «Ներկայիս Ռիզէն, Հեմշինը, Չամլըհեմշինը եւ Փազարն իրականում Համշէնի շրջանն են: Սակայն համշէնցիները չեն ապրել միայն այս կողմերում: Մի հայկական ցեղ եղող համշէնցիները բնակւում էին նաեւ Արդուինի Խոպա եւ Բորչկայ գաւառներում: Դարեր տեւած ուծացման եւ ճնշման քաղաքականութեան պատճառով համշէնցիներ են ապրում Թուրքիայի չորս ծագերում` Ատապազարըից մինչեւ Պոլիս, Անգարայից մինչեւ Զմիւռնիա»:

Սփիւռքի Կազմաւորում

Հուրիյէ Շահինը հետեւեալ խօսքերով ուշադրութիւն է հրաւիրում նաեւ Թուրքիայից դուրս գտնուող համշէնցիների վրայ. «Այսօրուայ Աբխազիայում բազմաթիւ համշէնցիներ են բնակւում` 1700-ականներին համշէնցիների հանդէպ իրագործուած օսմանեան կոտորածներից մազապուրծ: Նրանց մի մասն էլ Հայաստան է անցել պատմութեան ընթացքում: Ներկայում Հայաստանում հրատարակւում է «Ձայն համշէնական» ամսաթերթը: Վրաստանի Պաթում քաղաքում եւս առկայ են իսլամացած համշէնցիների 5 գիւղեր, որոնց բնակչութիւնը Ստալինի օրօք աքսորուել էին Ղազախստան եւ Խըրխըզիստան: Հետագայում վերստին վերադարձել են Աբխազիա եւ Վրաստան: Բացի այդ, համշէնցիներ կան նաեւ Միացեալ Նահանգներում եւ Եւրոպայում: Նրանք կազմակերպուելու` դեռեւս նախնական ջանքեր են գործադրում, սակայն առայժմ կապեր չունեն Թուրքիայում եւ Կովկասում ապրող համշէնցիների հետ: Հետեւաբար, դեռեւս անհնար է խօսել Եւրոպայում եւ Ամերիկայում համշէնցիների սփիւռքի գոյութեան մասին»: Հուրիյէ Շահինը, իր նոր գրքից բացի, նաեւ հանդէս է հրապարակում` «Համշէնցու կոր» անուամբ, որը տարածում է Համշէնում ու Խոպայում: Սոյն ամսագրում տեղ գտած բազմաթիւ տեղեկութիւններն էլ ձեռք է բերում Ռիզէում, Համշէնում եւ Խոպայում ապրող համշէնցիներից: «Գիւղ առ գիւղ շրջել եմ համշէնցիների հետ առնչուող տարածքներում, մինչ այժմ ոչ մի բացասական արձագանգ չեմ ստացել: Գրքումս եւ հանդէսում հրապարակուած տեղեկութիւնների մեծ մասին հասու եմ դարձել համշէնցիների բնակած գիւղերում կատարած ուսումնասիրութիւններիս շնորհիւ»: Հուրիյէ Շահինը շեշտելով, որ համշէնցիները զգայուն են իրենց պատմութեան եւ ինքնութեան նկատմամբ, հէնց իր ընտանիքից է մի օրինակ բերում. «Իմ պապերը, չնայած ուծացման զոհը լինելուն, զգայուն էին` սեփական ինքնութեան հանդէպ: Իմ պապից լսածներիս շնորհիւ է, որ ես էլ եմ զգայուն իմ համշէնական եւ հայկական ինքնութեան նկատմամբ: Մեր պապերն են մեզ պատմել, թէ 1915 թ. ինչպէս է Արդուինում իրագործուել Հայոց ցեղասպանութիւնը: Արդուինի Արդանուչ գաւառի մօտակայքում մի ժայռ կայ: Ամէն անգամ, երբ եայլա բարձրանալիս այդ մասով էինք անցնում, պապս իջնում էր ինքնաշարժից եւ ասում. «Հայերին այս ժայռից ներքեւ գցելով են ոչնչացրել»:

Հուրիյէ Շահինը նշելով, որ համշէնցիները միշտ իրար մէջ քննարկել են իրենց հայ լինել-չլինելու հարցը, յայտնում է. «Համշէնցիները վերջին տարիներին աւելի հանգիստ են արտայայտւում իրենց ինքնութեան մասին: Նրանք շատ զգայուն են յատկապէս լեզուի հարցում: Անգամ Ազգայնական շարժում կուսակցութեան անդամ եղող համշէնցիները համշէնահայերէն են խօսում եւ շատ զգայուն են իրենց լեզուի հանդէպ: Նրանք ասում են` թուրք ենք, բայց համշէներէն են խօսում: Հէնց լեզուի նկատմամբ այդ զգայուն լինելն է համշէնական ինքնութեան չվերանալու պատճառը»:

Կրթութիւն` Մայրենի Լեզուով

Սակայն համշէներէնը, որի հանդէպ շատ զգայուն են համշէնցիները, այսօր կանգնած է լուրջ մարտահրաւէրների առջեւ: Շահինը հետեւեալ կերպ է բացատրում այդ խնդիրը. «Առկայ է համշէնցիների մայրենի լեզուով կրթութեան խնդիրը: Դեռեւս չենք դիմել մայրենի լեզուով կրթութիւն ստանալու հարցով, որովհետեւ դրա համար մեր ձեռքին առայժմ գրաւոր նիւթ չկայ»: Շահինն ընդգծում է, որ թէ՛ «Համշէնցու կոր» ամսագիրը եւ թէ՛ իր հեղինակած գիրքը նախնական աշխատանքներ են տանում` մայրենի լեզուով կրթութեան համար անհրաժեշտ գրաւոր նիւթեր ստեղծելու ուղղութեամբ:

Շահինը շեշտելով, որ համշէնցիների հետ նոյն շրջաններում ապրող լազերը լուրջ նիւթեր են ձեռք բերել` իրենց մայրենի լեզուով կրթութեան հարցում, նշում է. «Մենք առօրեայ կեանքում հաղորդակցւում ենք մեր լեզուով, սակայն մեր խօսած լեզուն դասական հայերէնն է, եւ այն բաւականին տարբերւում է ներկայում Հայաստանում կամ Ռուսաստանում խօսուող հայերէնից: Հետեւաբար, մենք ինքներս պէտք է ստեղծենք մայրենի լեզուով կրթութեան համար անհրաժեշտ գրաւոր նիւթեր: Հէնց այդ նպատակով ենք հրապարակում «Համշէնցու կոր» հանդէսը: Սակայն որոշ համշէնցի ընկերներ անհանգստութիւն են ապրում, երբ համշէնական ինքնութիւնը կապւում է հայկականի հետ: Եւ որպէս փաստարկ էլ մատնանշում են համշէնցիների մուսուլման լինելը: Այնինչ, իրականութիւնը շատ տարբեր է դրանից»:

Ոչ Թէ Կրօն, Այլ` Լեզու

Համշէնցիների առնչութեամբ` նաեւ «իսլամացուած հայերի» թեմային անդրադարձած Շահինը նշում է. «Աշխարհում այլ հանրութիւններ էլ են կան, որոնք միաւորուած են ոչ թէ կրօնով, այլ` լեզուով: Օրինակ` արաբները: Կրօնը պէտք չէ խառնել ազգային ծագման հետ: Ինչպէս որ առկայ են տարբեր քրիստոնեայ ուղղութիւնների հետեւորդ հայեր, այնպէս էլ կան քրիստոնեայ չեղող հայեր: «Մուսուլման հայ չի կարող լինել» պնդումը ճիշդ եւ գիտական մօտեցում չէ: Մենք պարտաւոր ենք այս ոչ շահաւէտ դրութիւնը յաղթահարել: Պէտք է, որպէս հայեր եւ համշենցիներ, առաջնային գիծ մղենք ոչ թէ մեր կրօնը, այլ` լեզուն»:

Հուրիյէ Շահինը գործնական առաջարկ ունի` ուղղուած բոլոր հայերին եւ համշէնցիներին. «Առաջիկայում, առանց ժամանակ կորցնելու, մի լաւ պատրաստուած եւ համապարփակ համշէնցիների խորհրդաժողով անենք եւ բացայայտ կերպով քննարկենք մեր բոլոր խնդիրները»:

«Ակօս»

Թարգմանեց` ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆԸ
«Ակունք»

Նախորդը

Սա «Գող-Աւազակ» Ապօրինի Գաղթականները…

Յաջորդը

«Ինչո՞ւ Հրշէջները Չմիջամտեցին Հայկական Եկեղեցիի Ու Գերեզմանատան Հրկիզման Ընթացքին»

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?