Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայկական Հարցը Թուրքիայի Պատմութեան Դպրոցական Դասագրքերում. Պերլինի Խորհրդաժողովից Մինչեւ Թուրքիայի Հանրապետութեան Հռչակումը. (Ա. Մաս)

Օգոստոս 4, 2015
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

ՀԱՅԿ ԴԱՐԲԻՆԵԱՆ

Հայոց ցեղասպանութիւնից 100 տարի անց Թուրքիայի հասարակութեան ճնշող մեծամասնութիւնը շարունակում է ժխտել Ցեղասպանութեան փաստը: Հասարակութեան այդ ստուար հատուածը Հայոց ցեղասպանութիւնը ժխտում է իր կամքով, իր իսկ համոզմունքների համաձայն, չի անում դա ստիպողաբար` որոշակի ճնշումների ազդեցութեամբ: Այս իրողութիւնը ձեւաւորուել է մի շարք հանգամանքների թելադրանքով: Բուն պատճառը, կարծում ենք, Թուրքիայի ազգային կրթութեան նախարարութեան կողմից  հաստատուած պատմութեան դպրոցական դասագրքերի բովանդակութիւնն է: Սրանք այն դասագրքերն են, որոնք պարտադիր են թուրքական դպրոցում, եւ որոնք ուղենիշ են Թուրքիայի դպրոցական համակարգում սովորող ցանկացած աշակերտի համար:

Քանի որ յօդուածի ուսումնասիրութեան թեման Թուրքիայի պատմութիւնն է ըստ թուրքական դասագրքերի, ուստի թիրախաւորուած 1878-1923թթ. ժամանակահատուածը պայմանականօրէն է ընտրուել եւ առաւել յարմարեցուած է թուրքական պատմագրութեանը: 1878 թուականի ընտրութիւնը պայմանաւորուած է նոյն թուականին աւարտուած ռուս-թուրքական պատերազմի աւարտով եւ այդ առիթով հրաւիրուած Պերլինի խորհրդաժողովով, որտեղ Հայկական հարցը լրջօրէն քննարկուեց եւ դարձաւ միջազգային քաղաքականութեան հարց: 1923 թուականը Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրման տարեթիւն է: Ժամանակաշրջանի այս ընտրութիւնը միտուած է ամփոփելու նաեւ Հայոց ցեղասպանութեան պատմութեան ամբողջ ընթացքին վերաբերող արձագանգները, բնորոշումներն ու որակումները, որոնք առկայ են թուրքական դասագրքերում` սկսած Համիտեան ջարդերից, աւարտած երիտթուրքական եւ քեմալական Թուրքիայում տեղի ունեցած յանցագործութիւններով, որոնց զոհ է գնացել հայ ժողովրդի մի պատկառելի հատուածը:

1878 Թ. Պերլինի Վեհաժողովից
Ա. Համաշխարհային Պատերազմ:

Թուրքական պատմագրութիւնը իւրօրինակ կերպով է ներկայացնում հայերին, հայերի ապրած կեանքը Օսմանեան կայսրութիւնում եւ հայկական հարցի առաջացումը: Այստեղ կարեւոր է արձանագրել, որ ըստ թուրքական պատմագրութեան, հայերը եւ թուրքերը մինչեւ ԺԹ դարը որեւէ խնդիր չեն ունեցել, ամէն ինչ սկսուել է ԺԹ դարի վերջին քառորդում, երբ մեծ տէրութիւնները օգտագործել են հայ ժողովրդին իրենց իսկ քաղաքական խնդիրները առաջ մղելու նպատակով, իսկ հայերն էլ, որոնք մինչ այդ համերաշխ էին ապրում Օսմանեան կայսրութեան տարածքում, 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի ընթացքում առաջին անգամ խռովութիւններ են բարձրացրել Օսմանեան կայսրութեան դէմ: Ամենեւին հարկ չկայ թուարկել 1299-ից (Օսմանեան կայսրութեան հիմնադրման տարեթիւն է, չնայած, որոշ պատմաբաններ, վիճելի են համարում այս տարեթիւը,- Հ. Դ.) մինչեւ 1878 թուականը տեղի ունեցած մեծ ու փոքր հայ-թուրքական բախումները, ճակատամարտերը, թշնամանքի այլ դրսեւորումները, որ հնարաւոր լինի մերժել այդ` ակնյայտ կեղծ տեսակէտը: Դեռեւս ԺԶ. դարում տեղի ունեցած թուրք-պարսկական պատերազմների ընթացքում հայ ժողովրդի կրած վնասները, Դաւիթ Բեկի, Եսայի Հասան Ջալալեանի եւ Մխիթար սպարապետի ղեկավարած ազատագրական շարժումները Սիւնիքում եւ Արցախում, 1724թ. թուրքերի ներխուժելը Արարատեան դաշտ, Կարբի գիւղի 40-օրեայ հերոսական ինքնապաշտպանութիւնը, 1724թ. սեպտեմբերի 26-ի Երեւանի գրաւումը (թուրքական բանակը կրել է մօտ 20.000 զոհ), հայ ժողովրդի գործուն մասնակցութիւնը 1828-1829թ. ռուս-թուրքական պատերազմին, 1862թ. Զէյթունի ապստամբութիւնը բաւարար են փաստելու համար, որ թուրքական պատմագրութեան վերոնշեալ տեսակէտը չի կարող արտացոլել իրականութիւնը: Այնինչ  թուրքիայի միջնակարգ կրթութեան (դպրոցի) (Ortaogretim կամ lise) Ժ. դասարանի պատմութեան դասագրքում ասւում է. «Օսմանեան կայսրութեան հիմնադրումից ի վեր հայերն ու թուրքերը մշտապէս ապրել են խաղաղ` կողք կողքի: Մինչեւ ԺԹ դարը հայերը Օսմանեան կայսրութիւնում յիշատակուել են որպէս «հաւատարիմ ազգ» (millet-i sadika) («հաւատարիմ ազգ» ասելով` դասագիրքը նկատի ունի, որ հայերը հաւատարիմ են եղել Օսմանեան կայսրութեանը.- Հ. Դարբինեան):

«Հայերը, որոնք Օսմանեան կայսրութիւնում ամենաբարձր դիրքերի են հասել, մինչեւ 1877-1878թթ. օսմանա-ռուսական պատերազմը որեւէ խնդրի առջեւ չէին կանգնել: Յատկապէս մեծահարուստ են եղել կայսրութեան մեծ քաղաքների ազգութեամբ հայ բնակիչները, որոնք զբաղւում էին առեւտրով, արուեստով եւ դրամատնային եւ միջնորդական գործունէութեամբ: Քանի որ հայերը կողք կողքի ապրել են թուրքերի հետ, նրանք կրել են նաեւ որոշակի մշակութային ազդեցութիւն»: Անդրադառնալով արդէն ռուս-թուրքական պատերազմին, հարկ ենք համարում մէջբերել այդ իրադարձութեան` հայերին վերաբերող առաւել ուշագրաւ այն հատուածները, որոնք ներկայացնում է դասագիրքը. «Առաջին անգամ այս պատերազմի ժամանակ էր, որ ռուսների կողմից հրահրուած հայերը ապստամբեցին»: Միանգամից ուշադրութիւն է գրաւում «ռուսների կողմից հրահրուած հայերը» ձեւակերպումը: Այն տողատակին թաքցնում է մի նրբութիւն. թուրքական պատմագրութիւնը հայերի ապստամբելու պատճառը ներկայացնում է այն, թէ իբր ռուսները հրահրել են հայերին, հայերն էլ, տրուելով սադրանքներին, ապստամբել են Օսմանեան կայսրութեան դէմ: Այս նուրբ ձեւակերպումը ընթերցողին փորձում է հասցնել, որ հայերը ապստամբելու որեւէ պատճառ չեն ունեցել, թուրքերի հետ ապրել են հաշտ ու համերաշխ եւ յանկարծ տեղի տալով ռուսական սադրանքներին, ապստամբել են կայսրութեան դէմ: Մինչդեռ  ճշմարտութիւն է, որ հայ ժողովուրդը Օսմանեան կայսրութեան տարբեր ժամանակաշրջաններում մշտապէս ենթարկուել է բազմապիսի ճնշումների եւ մշտապէս փորձել է թօթափել թուրքական լուծը, եւ այդ պարունակում ռուս-թուրքական պատերազմը յարմար առիթ է ընկալուել հայ ժողովրդի նպատակները իրականացնելու համար:

Թուրքական պատմագրութիւնը նշում է, որ պարտութիւն կրելով 1877-1878թ. ռուս թուրքական պատերազմում, թուրքերը հաշտութիւն խնդրեցին ռուսներից: Հաշտութեան պայմանագիրը կնքուեց 1878թ. մարտի 3-ին (ՀՀ աւագ դպրոցի Հայոց պատմութեան 11-րդ դասարանի դասագրքի մէջ նշուած է 1878թ. փետրուարի 19) եւ յայտնի է Սան Սթեֆանօ պայմանագիր անունով: Այս միջազգային պայմանագրում առաջին անգամ տեղ գտաւ Հայկական հարցը: Ընդ որում, պէտք է արձանագրել, որ թուրքերը, Սան Սթեֆանոյում Հայկական հարցի` միջազգային հարթակ բերելը, կրկին կապում են Ռուսաստանի հետ. «Ձգտելով ներխուժել տարածաշրջան` ռուսները այդ պայմանագրի մէջ հայերին վերաբերող մի յօդուած աւելացրին, որով էլ առաջին անգամ միջազգային պայմանագրում արտացոլում գտաւ Հայկական հարցը»:

Յայտնի է, որ Պալքաններում եւ արեւելքում ռուսական կայսրութեան դիրքերի նման ամրապնդումը, որը Ռուսաստանը ձեռք բերեց Սան Սթեֆանոյի պայմանագրի միջոցով, անհանգստութիւն առաջացրեց եւրոպական երկրների շրջանում, եւ անհրաժեշտութիւն առաջացաւ վերանայել Սան Սթեֆանոյում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնը: Նոր պայմանագիրը կնքուեց 1878թ. յուլիսի 13-ին Պերլինում: Թուրքական դպրոցական դասագրքի մէջ Պերլինի խորհրդաժողովում հայկական հարցի անդրադարձը հետեւեալն է. «Հայկական հարցը մտցնելով տարբեր միջազգային պայմանագրերի մէջ, քննարկման թեմա դարձնելով` այն  դարձաւ միջազգային քաղաքականութեան առարկայ: Պերլինի պայմանագրով եւրոպական տէրութիւնները իրաւունք ստացան խառնուել հայ-թուրքական յարաբերութիւններին»: Նախկինում արդէն նշելով, որ հայ եւ թուրք ժողովուրդները որեւէ խնդիր չեն ունեցել մինչեւ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը, թուրքական դասագիրքը ստիպուած է բացատրութիւններ փնտռել, թէ ի՛նչն էր պատճառը, որ հայերը, որոնք «նախկինում որեւէ խնդիր չէին ունեցել թուրքերի հետ», յանկարծ տրուեցին Ռուսաստանի եւ եւրոպական որոշ երկրների սադրանքներին եւ սկսեցին պայքար մղել թուրք ժողովրդի եւ Օսմանեան կայսրութեան դէմ: Այս խնդիրը լուծումը փորձում է առաջարկել Թուրքիայի միջնակարգ կրթութեան (դպրոցի) 10-րդ դասարանի դասագրքի 189-րդ էջը, որում տեղ գտած 2 ենթավերնագրերն էլ վերաբերւում են հայերին: Առաջին ենթավերնագիրը վերնագրուած է «Հայերի անհանգստութիւնները եւ կազմակերպութիւնների ստեղծումը» (Ermenilerin Kiskirtilmasi ve Orgutlenmeleri): Այս ենթավերնագրի ներքոյ մասնաւորապէս ասւում է. «Օսմանեան կայսրութեան տիրապետութեան տակ ապրող հայերը սկզբում ազդեցութիւն կրեցին ազգայնական հոսանքներից, որոնք Ֆրանսական յեղափոխութեան արդիւնքում քաղաքական նոր որակ ստացան: Սակայն այս իրավիճակը փոխուեց, երբ Միջերկրական ծով ելք ունենալ ձգտող Ռուսաստանը, ԺԹ դարի երկրորդ կէսերից սկսած, սկսեց հրահրել հայերին: Ռուսական քարոզչութեան ազդեցութեամբ 1860 թուականից սկսած ի յայտ եկան առաջին հայկական օգնութեան կոմիտէները: Հայերը ռուսների աջակցութեամբ հիմնադրեցին յեղափոխական կոմիտէներ: Զուիցերիայում 1887թ. ձեւաւորուեց Հնչակեան համայնքը, իսկ Ռուսաստանում 1889-ին (հայկական պատմագրութեան համաձայն` ՀՅԴ հիմնադրման տարեթիւը համարւում է 1890թ., վայրը` Թիֆլիսը,- Հ. Դ.)` Դաշնակցական հայկական համայնքը: Ռուսաստանը 1877-1878թթ. պատերազմի ժամանակ հայերին գայթակղել էր անկախութեան խոստումով: Օսմանեան կայսրութեան դէմ համախմբուած հայերը, այս պատերազմի ընթացքում առաջին անգամ ապստամբելով, մարտնչել են ռուսական բանակի կազմում: Սան Սթեֆանոյի պայմանագրում եւ Պերլինի վեհաժողովի համաձայնագրում տեղ գտաւ յօդուած, որը նախատեսում էր բարեփոխումներ իրականացնել հայաբնակ վայրերում: Այսպիսով, Հայկական հարցը դարձաւ միջազգային քաղաքականութեան թեմա: Հայկական եկեղեցին, որը պատուիրակութիւն էր ուղարկել Պերլինի վեհաժողով, պատրաստել էր մի զեկուցագիր, ըստ որի` Վանի, Էրզրում (Կարին Ա.) եւ Տիարպեքիրի (Տիգրանակերտ Ա.) հայ բնակչութիւնը գերակշռում է թուրք բնակչութեանը: Սակայն անգլիացիները նշեցին, որ հայկական բնակչութիւնը գերակշռող չէ, հայերը ցրուած են տարբեր վայրերում, հետեւաբար հայերի ցանկութիւնները ընդունելի չհամարուեցին»:

Թուրքական պատմութեան դասագրքերում ահա այսպէս է ներկայացւում հայերի եւ թուրքերի միջեւ տեղի ունեցած առաջին անհամաձայնութիւնները եւ դրանց պատճառները: Նոյն էջում երկրորդ ենթավերնագիրը կոչւում է «Հայերի գործողութիւնները» (Ermenilerin Gikardigi Olaylar): Այս ենթավերնագիրը ամբողջովին նպատակ ունի բացասական երանգներով ներկայացնել հայ ժողովրդին` այնտեղ ներկայացնելով այն ապստամբութիւնները, ռազմական գործողութիւնները եւ քաղաքական ընդվզումները, որոնց դիմել է հայ ժողովուրդը: Ուշագրաւ է, որ վերոնշեալ ենթավերնագրի տակ պարզապէս թուարկւում են այդ իրադարձութիւնները, եւ չկայ գէթ մէկ դէպք, որը անդրադարձ կատարի նաեւ այս կամ այն իրադարձութեան պատճառներին: Ենթավերնագրի տակ գրուած է. «Հայկական կազմակերպութիւնները առաջին անգամ ապստամբութիւն կազմակերպեցին 1890թ. Էրզրումում եւ Ատանայում: 1893թ. հայերը զինուած գրոհ ձեռնարկեցին Մերզիֆոնի (Ամասիայից 32 քմ հեռու) անվտանգութիւնը ապահովող թուրքական բանակի վրայ, 1894թ. հայերը յարձակում գործեցին Պոլսի Պապ Ալի թաղամասի Օսմանեան կայսրութեան կառավարութեան շէնքի վրայ: Հայկական ապստամբութիւններից ամենաուժեղը տեղի ունեցաւ 1894թ. Սասունում: Հայերը ապստամբութիւններ են կազմակերպել նաեւ Կեսարիայում (հայերէն անուանումը` Մաժաք), Եոզղաթում, Քահրամանմարաշում եւ Չորումում, իսկ 1896թ. գրաւելով Պէյօղլու թաղամասի Օսմանեան պանքը, կրկին ապստամբեցին: Հայերը մահափորձ են կատարել նաեւ օսմանեան սուլթան Ապտիւլ Համիտ Երկրորդի դէմ»:

Ակնյայտ է, որ նման կերպ ներկայացուածից ոեւէ ընթերցողի մէջ չի կարող դրական տպաւորութիւն առաջանալ հայ ժողովրդի մասին: Դասագրքում պարբերաբար նշւում է, որ Օսմանեան կայսրութիւնը մշտապէս պատրաստ է եղել բարեփոխումներ անել հայերով բնակեցուած շրջանում, սակայն` «անհնար էր այդ բարեփոխումների արդիւնքը տեսնել կարճ ժամանակահատուածում, բացի այդ, հայերը նպատակ ունէին անջատուել Օսմանեան կայսրութիւնից»: Այս ձեւակերպումը նպատակ ունի ընթերցողին ցոյց տալ, որ հայերը ոչ միայն համբերատար չէին բարեփոխումների հարցում, այլեւ անջատողական տրամադրութիւններին տուրք տալով` աւելի շատ ձգտել են ոչ թէ բարելաւել իրենց վիճակը կայսրութեան ներսում, այլ անջատուելով` անկախութիւն ձեռք բերել եւ թուրքերից անկախ տնօրինել սեփական բախտը, մինչդեռ մինչ այդ «չարաբաստիկ» պատերազմը հայերն ու թուրքերը ապրել են միասին, ուս ուսի եւ բոլոր յաջողութիւնները կերտել են միասնաբար, իսկ դժուարութիւններին դիմակայել միահամուռ ուժերով: Այս ամէնը մատուցելուց յետոյ, դասագրքի հեղինակները, առաջ անցնելով իրադարձութիւններից, մի քանի նախադասութեամբ, համառօտ տեղեկատուութեան միջոցով փորձում են ներկայացնել թուրքական պատմագրութեան մէջ ամրագրուած այն տեսակէտը, թէ ինչպէս` «հանգուցալուծուեց Հայկական հարցը»:

Այսպիսով, հարեւան երկրի պատմագրութիւնը, ընդունելով, որ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի արդիւնքում առաջացաւ հայկական հարցը, փորձում է ներկայացնել նաեւ դրա հանգուցալուծումը: Այն է. «Հայկական հարցը արդիական էր նաեւ Ա. համաշխարհային պատերազմի եւ Ազատագրական պատերազմի (Kurtulus Savasi) ընթացքում: Արեւելեան ռազմաճակատի հրամանատար Քեազիմ Քարապեքիր փաշան պարտութեան մատնեց հայերին, եւ 1920թ. դեկտեմբերի 3-ին կնքուած Գիւմրիի (Ալեքսանդրապոլ) պայմանագրով լուծուեց Հայկական հարցը»: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հարեւան երկրի պատմագրութեան կարծիքով, Հայկական հարցը դադարել է գոյութիւն ունենալ դեռեւս 1920թ., եւ դրա ամբողջ պատմութիւնը ամփոփուած է 1878-1920թթ:

Առաջին Համաշխարհային Պատերազմից Մինչեւ
Թուրքիայի Հանրապետութեան Հռչակումը

Թուրքիայի միջնակարգ կրթութեան (դպրոցի) 10-րդ դասարանի պատմութեան դասագրքում  Ա. Համաշխարհային պատերազմի մասին ընդարձակ անդրադարձի մէջ առանձին տեղ են զբաղեցնում այն ռազմաճակատները, որտեղ կռուել է թուրքական բանակը: Մեզ առաւել հետաքրքրող Կովկասեան ռազմաճակատի մասին ասւում է հետեւեալը. «Նոյեմբերի 1-ին ռուսները ներխուժեցին Կովկաս, այդպիսով բացելով պատերազմի` Կովկասեան ռազմաճակատը: Այս ռազմաճակատում կռուելով` թուրքական բանակը նպատակ ունէր վերջ տալ օսմանեան պետութեան նկատմամբ ռուսական երազանքներին եւ կապ հաստատել Միջին Ասիայում բնակուող թուրքերի հետ: Օսմանեան բանակը սաստիկ ցրտերի, սովի եւ վարակիչ հիւանդութիւնների պատճառով առաջին պարտութիւնը կրեց 1914թ. դեկտեմբերի 22-ից յունուարի 19-ը տեւած Սարիղամիշի ճակատամարտում (Հայաստանի Հանրապետութեան աւագ դպրոցի հայոց պատմութեան 11-րդ դասարանի դասագրքում Սարիղամիշի ճակատամարտը յիշատակւում է 1914թ. դեկտեմբերի 9-ից 1915թ. յունուարի 5-ը, որի հետեւանքով զոհուեցին տասնեակ հազարաւոր թուրք զինուորներ: 1915թ. ապրիլին կրկին յարձակման անցած ռուսական բանակը գրաւեց Էրզրումը, Տրապիզոնը, Երզնկան, Վանը, Պիթլիսը եւ Մուշը: Այս շրջաններում ապրող հայերը, որոնք կռւում էին ռուսների հետ միասին, կոտորածներ կազմակերպեցին նուաճուած վայրերում»: Այստեղ անհրաժեշտ է ուշադրութիւն դարձնել Սարիղամիշի ճակատամարտի անդրադարձի մէջ թուրքական պատկերացումներին ու դիրքորոշմանը: Թուրքական պատմագրութիւնը, չնշելով ճակատամարտի մանրամասները, նրբօրէն շրջանցում է թուրքական 3-րդ բանակը գլխաւորած Էնվեր փաշայի հրամանատարութեան տակ գտնուող 90.000-անոց բանակի լիակատար ջախջախման փաստը` պարտութիւնը պատճառաբանելով սաստիկ ցրտերով, սովով եւ վարակիչ հիւանդութիւններով:

ՀԱՅԿ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Թուրքագէտ

«Թուրքագիտական փորթալ»

(Շարունակելի)

Նախորդը

Ողջո՜յն Սուրիահայ Քաջերուն

Յաջորդը

Քաղաքական Գրութիւններում Ձեռնավարութեան Հնարքների Առանձնայատկութիւնները

RelatedPosts

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի
Հայ Դատ

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի

Մարտ 12, 2020
Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ.   «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»
Հայ Դատ

Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ. «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»

Յունուար 23, 2017
Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ
Հայ Դատ

Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ

Նոյեմբեր 19, 2016

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In