Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Քաղաքական Գրութիւններում Ձեռնավարութեան Հնարքների Առանձնայատկութիւնները

Օգոստոս 4, 2015
| Հայկական
0
Share on FacebookShare on Twitter

ՆՈՒԱՐԴ ՄԵԼՔՈՆԵԱՆ

main_policy_8-04-15Լեզուն, որի միջոցով իրականացւում է քաղաքական հաղորդակցութիւնը, որպէս տուեալ հասարակութեան քաղաքական մշակոյթի բաղկացուցիչ մաս, ունի իր առանձնայատկութիւնները: Ընդունուած է համարել, որ քաղաքականութեան լեզուն կարելի է դիտարկել որպէս քաղաքական մշակոյթի բնական ծածկագիր կանոնագիրի, որը հնարաւորութիւն է տալիս մուտք գործել գրեթէ բոլոր ոլորտներն ու շերտերը: Բացի այդ, լեզուն որոշ չափով գործում է որպէս հասարակութեանն անհրաժեշտ տեղեկատուական մակարդակի ապահովման եւ պահպանման գործիք:

Քաղաքական տեղեկատուութեան փոխանցման, քաղաքական հաղորդակցման ամենատարածուած ձեւն է քաղաքական տեքստը, որում խօսքն արդիական քաղաքական խնդիրների մասին է, եւ որն ուղղուած է զանգուածային լսարանին:

Քաղաքական բնաբան-գրութեան տեսակներ են` քաղաքական գովազդները, կարգախօսները, թռուցիկները, քաղաքական ելոյթները, յօդուածները, հրապարակումները, տեղեկատուական յօդուածները, ծրագրերը, լուրերը:

Քաղաքական բնաբան-գրութիւնների հիմնական նպատակը քաղաքական գործընթացների, քաղաքական ուժերի բաշխման, քաղաքական խնդիրների, իրադարձութիւնների, կերպարների վերաբերեալ հասարակական կարծիքի ձեւաւորման վրայ ազդեցութիւն գործելն է:

Քարոզչութեան եւ գիտակցութեան ձեռնավարութեան ու խարդավառութեան ոլորտում լեզուի, խօսքի դերի ուսումնասիրութեամբ զբաղուող գիտական ուղղութեան հիմնադիրն է ամերիկացի ընկերաբան, քաղաքագէտ Հարոլտ Լասուելը: Դեռ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացրած հետազօտութեան արդիւնքները նա ներկայացրել է 1927թ. իր «Քարոզչութեան թեքնիքը համաշխարհային պատերազմում» գրքում:

Նա մշակել էր գրութիւններում իմաստաբանական վերլուծութեան` իմաստների փոխանցման կամ խեղաթիւրման նպատակով այս կամ այն բառերի օգտագործման յատուկ մեթոտներ: Լասուելն, ըստ էութեան, մէկ ամբողջական համակարգ էր ստեղծել, որի հիմքը յատուկ ընտրուած համապատասխան բառերի միջոցով քաղաքական առասպելների ստեղծման սկզբունքներն էին:

Իւրաքանչիւր քաղաքական բնաբան-գրութիւն ուղղուած է որոշակի նպատակի, եւ դրա կազմումն ու դրանում կիրառուած հնարքները իւրայատուկ են, բայց կարելի է առանձնացնել մի շարք հնարքներ, որոնք օգտագործւում են քաղաքական ազդեցիկ բնաբան-գրութիւն մշակելու համար:

«Սեւ-սպիտակ» կամ կեղծ փաստարկումներ: Երբ առաջ է քաշւում «կամ-կամ» տարբերակը եւ համաձայնային այլընտրանքներ չեն ներկայացւում:

Ժխտական պարոյրի փաստարկում: Առանձին աննշան փոփոխութիւնների հետեւանքներն անհիմն ուռճացւում են եւ ընդունում են համաշխարհային արհաւիրքների չափսեր: Այլ կերպ ասած` գործածւում է «փոթորիկը բաժակում» մօտեցումը:

Երեւակայական յստակութեան ապացոյցների ծուղակ: Թեքնիքն այն է, որ որեւէ յայտարարութեան ապացուցման համար ներկայացւում են թուեր, վիճակագրական տուեալներ, որոնք իրականութեանը չեն համապատասխանում, կամ էլ հաւաստի փաստերը ստեղծագործաբար հերքւում են գոյութիւն չունեցող վիճակագրական տուեալների միջոցով եւ օդից վերցուած թուերով:

Բացայայտման եւ համընդհանուր ճանաչման ծուղակ: Օրինակ` «ինչպէս պնդում են բոլորը…», «պէտք չէ հակաճառել նրան, որ…», «մենք բոլորս արդէն համաձայնել ենք այն փաստի հետ, որ…», «այսօր բոլորը գիտեն, որ…», «արդէն ապացուցուած է, որ…», «բացայայտ է, որ…»:

Սեփական համոզումների երաշխիք` անձնական հեղինակութեան օգտագործում: Օրինակ` «ես ձեզ երաշխաւորում եմ…», «ես արդէն հնարաւորութիւն եմ ունեցել համոզուել նրանում, որ…», «ոչ մի կասկած չկայ նրանում, որ…»:

Բաժանումներ եւ թշնամու կերպար: Աշխարհահայեացքի համակարգը կիսւում է երկու մասի` «մերոնք» եւ «օտարները», ընդ որում` օտարները ինքնաբերաբար ձեւափոխւում են «թշնամիների»: «Մերոնք» նկարագրւում են որպէս բացարձակ դրական կերպարներ, իսկ «օտարները»` բացարձակ բացասական: Բնաբան-գրութիւն բովանդակութեան առանցքը ձեւաւորւում է մէկ հիմնական արտայայտութեամբ, որում զետեղուած է վտանգի սպառնալիքը «մերոնց» նկատմամբ: Օրինակ` «ժամանակակից ղեկավարները կաշառակերներ են»: Աշխարհը ստանում է սեւ-սպիտակ գունաւորում: «Մերոնք» «լաւն են», «օտարները»` «սրիկայ եւ խաբեբայ»:

Գերընդհանրացուած մեղադրանքներ: Արտայայտութեան ուժգնացման համար կարող են մեղադրուել անմեղները: Օրինակ` մեղադրանքներ դիւանակալների, պնդաճակատ օրինապահների, արտասահմանցիների եւ այլոց հասցէին:

Գերյուզականացում: Յստակ թեմաները զգացմունքային են դարձւում հիմնականում կոպիտ հակադրութիւնների միջոցով: Օրինակ` «իսկ դիւանակալները փորները բռնած` բարձր կը ծիծաղեն ձեզ վրայ»: Խռովարարութեան առաջացնելու մեթոտներում օգտագործւում են զգացմունքային եւ զգացմունքայնացնող դրոյթներ, որոնք կիզակէտն են դառնում ամբողջ փաստարկումին:

Ապագայ գործողութիւնների վերագրում: Հակառակ կողմին վերագրւում է, թէ նրանք պատրաստ են անցնել բռնի գործողութիւնների, եթէ անգամ ոչ հիմա, ապա` մօտ ապագայում:

Կանխամտածուած մոլորութիւն (The Red Herring): Շեղում է ուշադրութիւնն իրական խնդրից, որտեղ նշանակութիւն է ստանում ներկայացուած թեման, որպէսզի շեղի ուշադրութիւնը գլխաւոր հարցից:

Փայլուն անորոշութիւններ (Glittering Generalities): Զգացմունքայնօրէն արտայայտուած բառեր են, որոնք ընկալւում են որպէս բարձրարժէք հասկացութիւններ, համոզմունքներ, որոնք, իրենց հերթին, լրացուցիչ տեղեկութիւնների կամ պատճառաբանութիւնների կարիք չունեն: Օգտագործուող բառերը կամ բառակապակցութիւնները հիմնականում ընկալւում են որպէս հզօրութեան ցուցանիշներ` ազատութիւն, հայրենասիրութիւն, խիզախութիւն, յոյս, բարեփոխում:

Ծանրակշիռ խօսք (Loaded Language): Բառեր, որոնք իրենց զգացմունքայնութեան շնորհիւ կարող են ձեւափոխել կարծիքը: Օգտագործելիս ակնկալւում է դրական կամ բացասական արձագանգ, կամ ուղղորդում է որոշակի եզրայանգման: Ծանրակշիռ խօսքի բառերն ու բառակապակցութիւնները հանդէս են գալիս «Boo!, փու՛հ, էհ՜» եւ «հooray!, Ուռա՜, Այո»՜ տարբերակներով` առանձնացնելու դրական եւ բացասական զգացմունքային տողատակը: Հնարքը համարւում է նաեւ ուղեղների լուացման միջոց:

Քաղաքական բնաբան-գրութիւններում կիրառուող ձեռնավարութեան հնարքները բազմազան են: Դրանք կարող են տարբերուել ըստ ազդեցութեան ուժգնութեան, արդիւնքի եւ ըստ բովանդակութեան: Ա. Ալթունեանն իր «Քաղաքական բնաբան-գրութիւնների վերլուծութիւն» գրքում անդրադառնում է հետեւեալ հնարքներին.

1. Կրկնողութիւն. եթէ հաղորդագրութիւնը պարբերաբար կրկնուի, այն ժամանակի ընթացքում կ՛ընդունուի կամ կ՛ամրապնդուի ընկալող լսարանի գիտակցութիւնում:

2. Հեգնական չակերտների օգտագործում. այս մեթոտն առաւելապէս կիրառւում է քաղաքական բնաբան-գրութիւններում ընդդիմադիրների թերութիւնները շեշտադրելու կամ սեփական անհատական ոճը ձեւաւորելու նպատակով: Օրինակ` Միացեալ Նահանգների նախագահ Ռ. Նիքսոնը յայտնի է իր «լռակեաց մեծամասնութիւն» արտայայտութեամբ, որը հեշտութեամբ կարելի է համարել հռետորական պատկեր կամ բացայայտ հնարք, սակայն իւրաքանչիւր նմանատիպ արտայայտութեան հետեւում կանգնած է շօշափելի քաղաքական, ընկերային տողատակ, որն ուղղակի չի արտաբերւում, բայց լսարանի կողմից ընկալւում է նախապէս դրուած իմաստով եւ համապատասխան երանգաւորմամբ:

3. Մեծատառերի օգտագործումը. այսպէս հեղինակներն առանձնացնում են արժէքաւոր խորհրդանիշները, լսարանի համար նշանակալի հասկացութիւնները: Օրինակ` «Հայաստան Աշխարհ» արտայայտութեամբ դիմելիս ընդգծւում են լսարանի պատկանելութիւնը Հայաստանի Հանրապետութեան եւ հայրենիքի կարեւոր մասը լինելու անձնական շահը:

4. Զուգահեռ կերպարներ եւ հակադրութիւններ. օրինակ, «Հայաստան» եւ դրա կողքին` ընկերային խնդիրներ, ուժեղ, կայուն, զարգացող երկիր` ի հակադրութիւն այլ պետութիւնների, «Արեւմուտք-ամբողջական, մարդու իրաւունքները ոտնահարող երկրներ» եւ այլն:

Մեր դիտարկած քաղաքական գրութիւններում կիրառուող հնարքների ցանկը, բնականաբար, ամբողջական չէ: Թուարկուած հնարքների հիմնական առանձնայատկութիւնը վերջիններիս ձեռնավարութեան հիմքերն են, որոնց միջոցով էլ քաղաքական բնաբան-գրութիւնում ստեղծւում է այն պատրանքային իրականութիւնը, որը կոչուած է փոխարինելու քաղաքական աշխարհի իրական կերպարանքը: Եւ որքան էլ ազատ կամ ժողովրդավարական են փորձում ներկայանալ արդի հասարակութիւնները, դրանց կայունութիւնն ու ազդեցութիւնը մեծապէս պայմանաւորուած են զարգացած եւ արդիւնաւէտ գործող ձեռնավարական խարդախութեան:

ՆՈՒԱՐԴ ՄԵԼՔՈՆԵԱՆ
ԵՊՀ Ընկերային աշխատանքի եւ ընկերային
արհեստագիտութիւնների ամպիոնի դոցենտ,
սոցիոլոգիական գիտութիւնների թեկնածու

«Նորավանք»

Նախորդը

Հայկական Հարցը Թուրքիայի Պատմութեան Դպրոցական Դասագրքերում. Պերլինի Խորհրդաժողովից Մինչեւ Թուրքիայի Հանրապետութեան Հռչակումը. (Ա. Մաս)

Յաջորդը

«Ուաշինկթըն Փոսթ» Ազրպէյճանը Նմանցուց Հիւսիսային Քորէային

RelatedPosts

«Շուշի. Վերադարձ Լինելու Է» Խորագիրով  Ձեռնարկ` Նուիրուած Շուշիի Ազատագրութեան Օրուան
Գլխաւոր լուրեր

«Շուշի. Վերադարձ Լինելու Է» Խորագիրով Ձեռնարկ` Նուիրուած Շուշիի Ազատագրութեան Օրուան

Մայիս 10, 2025
Քոնկրեսին Մէջ Արցախի  Եւ Հայ Գերիներու Տագնապի Քննարկում
Հայկական

Քոնկրեսին Մէջ Արցախի Եւ Հայ Գերիներու Տագնապի Քննարկում

Մայիս 3, 2025
Ռուբէն Վարդանեանի Որդին Դիմած Է Թրամփին`  Գերիները Ազատ Արձակելու Խնդրանքով
Հայկական

Ռուբէն Վարդանեանի Որդին Դիմած Է Թրամփին` Գերիները Ազատ Արձակելու Խնդրանքով

Մայիս 3, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?