Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Համահայկական Խաղեր. Ինչպէ՞ս Կեանքի Կոչուեց Այս Տօնը

Օգոստոս 3, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

8-03-15_tatoul-(1)8-03-15_tatoul-(3)ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

1999 թուականի օգոստոսին Համահայկական առաջին խաղերի կրակը Գառնիի հեթանոսական տաճարից փոխանցավազքերով հասցուեց Երեւանի Հրազդան մարզադաշտ, որտեղ ողիմպիական խաղերի ախոյեան, օղակների արքայ Ալբերտ Ազարեանը բոցավառեց խաղերի ջահը: Այսպէս, Համահայկական առաջին խաղերի սկիզբը դրուեց:

Մտայղացումը ծնուել էր աւելի վաղ` դեռ Խորհրդային Միութեան վերջին տարիներին, երբ Հայաստանի եւ սփիւռքի միջեւ կապն ընդլայնուել էր:

1990թ. հոկտեմբերին Երեւանում սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէում կայացած խորհրդակցութիւնը որոշեց 1992թ. յուլիսի 15-30 Երեւանում անցկացնել Համահայկական Նաւասարդեան մարզական առաջին խաղերը չորս մարզաձեւերից` ֆութպոլ, պասքեթպոլ, փինկ-փոնկ, ճատրակ:

Մէկ ամիս անց Հայաստանի կառավարութիւնը, փոխվարչապետ Կտրիճ Սարդարեանի ստորագրութեամբ, իր համաձայնութիւնը տուեց, սակայն այդ խաղերը այդպէս էլ տեղի չունեցան,  քանի որ Հայաստանն ու Արցախը ներքաշուեցին արիւնալի պատերազմի մէջ:

Արցախեան զինադադարից յետոյ Համահայկական խաղեր անցկացնելու մտայղացումը կրկին բերուեց օրակարգ:

1994-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնում ստեղծուեց նախաձեռնող խումբ, իսկ 1997-ի ապրիլին տեղի ունեցած հայկական մարզական կազմակերպութիւնների համաժողովում համաձայնութիւն ձեռք բերուեց ստեղծել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէ, որի նախագահ ընտրուեց արտաքին գործերի նախարարութեան դիւանագէտներից Աշոտ Մելիք-Շահնազարեանը:

Հայաստանի կառավարութիւնը վարչապետ Վազգէն Սարգսեանի ստորագրութեամբ որոշում կայացրեց 1999թ. օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը Երեւանում անցկացնել Համահայկական առաջին խաղերը:

Դրանց անցկացմանն աջակցելու նպատակով 1999թ. Միջազգային ողիմպիական կոմիտէն «Մարմնամարզը բոլորի համար» ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային ողիմպիական կոմիտէին յատկացրեց ֆինանսական օժանդակութիւն, իսկ ՄՈԿ-ի նախագահ Խուան Անթոնիօ Սամարանչը ողջոյնի հեռագիր յղեց Հայաստանի նախագահին:

Համահայկական առաջին խաղերը տեղի ունեցան 1999-ի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը, Երեւան քաղաքում: Մասնակցում էին 23 երկրների 63 քաղաքների աւելի քան 1100 մարզիկ-մարզուհիներ: Խաղերի աշխարհագրութիւնը եւ մարզաձեւերի քանակը տարէցտարի ընդլայնուեցին: Համահայկական վեցերորդ խաղերին մասնակցում են աւելի քան 6000 մարզիկ-մարզուհիներ, ովքեր մրցում են 17 մարզաձեւերում:

Առաջին երեք խաղերը անց են կացուել երկու տարին մէկ, չորրորդ խաղերից դրանք անց են կացւում չորս տարին մէկ: 2014-ի փետրուարի 24-ից մարտի 2-ը առաջին անգամ տեղի ունեցան Համահայկական ձմեռային խաղեր Երեւան եւ Ծաղկաձոր քաղաքներում, որին մասնակցում էին 11 երկրների 22 քաղաքների շուրջ 400 մարզիկ-մարզուհիներ, ովքեր մրցում էին ձմեռային 4 մարզաձեւերում:

Համահայկական վեցերորդ խաղերը, որոնք կրում են «Միասնութիւն մարմնամարզով» կարգախօսը, սկսուել են օգոստոսի 2-ին եւ կը շարունակուեն մինչեւ 13-ը: Խաղերի պատմութեան մէջ առաջին անգամ Երեւանից բացի մրցումներն անց են կացւում` Ստեփանակերտում, Գիւմրիում, Վանաձորում, Աբովեանում, Արտաշատում: Սա, անկասկած, ուշացած, բայց արդար որոշում էր:

Վեցերորդ խաղերին առաջին անգամ մասնակցելու են Տիգրանակերտ եւ Տէրսիմ քաղաքների հայկական խմբերը` «ծպտեալ հայերը»: Նախորդ խաղերին մասնակցել են Պոլիս եւ Սասուն քաղաքների խմբերը:

Ի դէպ, աշխարհի եւ Հայաստանի բազմաթիւ քաղաքների շարքում Համահայկական վեցերորդ խաղերի ջահը վառուել է նաեւ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում:

Համահայկական խաղերը, անկասկած, յաջողուած նախագիծ է առաջին հերթին Հայաստան-սփիւռք համագործակցութեան տեսանկիւնից: Սակայն ժամանակն է, որ Համահայկական խաղերը վերածուեն նաեւ իրական մարզական միջոցառման` մասնակցութեամբ նաեւ բարձրակարգ հայ մարզիկների աշխարհի տարբեր երկրներից, Հայաստանից ու Արցախից:

Հասկանալի է, որ խմբային մարզաձեւերում դժուար է ապահովել արհեստավարժութիւն, քանի որ Հայաստանից դուրս արհեստավարժ խմբեր դիւրին չէ գտնել: Սակայն անհատական մրցաձեւերում հնարաւոր է ապահովել արհեստավարժութիւն, հաշուի առնելով, որ աշխարհի տարբեր երկրներում կան ծագումով բազմաթիւ բարձրակարգ եւ աշխարհահռչակ մարզիկներ:

 

 

Նախորդը

50 Տարի Առաջ (3 Օգոստոս 1965)

Յաջորդը

Անկրկնելի Հալէպը. Հազար Օրերու Կարօտով

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Թարգմանչաց Տօնին Առիթով

Հոկտեմբեր 15, 2025
Արցախեան Պայքարի 30՞, Թէ 100-ամեակ
Անդրադարձ

Մեր Ոտքերի Տակի Հողն Է Երերում, Իսկ Մենք Դեռ Պարում Ենք

Հոկտեմբեր 15, 2025
Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը
Անդրադարձ

Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը

Հոկտեմբեր 14, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?