Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Արցախի Պատանիները, Ասես, Յունաստան Եկած Դեսպաններ Լինեն. Խ. Խաչատուրեան

Յուլիս 20, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ

7-20-15_artsakh

Այս տարի լրանում է «Արցախի երեխաների այցը Յունաստան» ծրագրի 20-ամեակը:

Օրերս Արցախում էր  ծրագրի ղեկավար Խաչիկ Խաչատուրեանը: Մեր թղթակցի հետ ունեցած զրոյցի ժամանակ Խաչիկը ներկայացրել է ծրագրի նախապատմութիւնը: Նա նշել է, որ պատերազմը դեռ չաւարտուած` 1993 թուականին,  այցելելով Արցախ եւ տեսնելով ծնողներ ու հարազատներ կորցրած երեխաներին, շատ է յուզուել, նպատակ է դրել բարի գործ կատարել նրանց համար:

«Արցախ այցելելուց յետոյ ես հանգիստ չմնացի, որոշել էի, որ ինչ-որ կերպ արցախցի փոքրիկներին պիտի օգնեմ  եւ լուսաւոր կէտ թողնեմ նրանց` պատերազմ տեսած մանկութեան վրայ», պատմում է Խաչիկը: Եւ առիթը չուշացաւ: Ցանկութիւնն իրականութիւն դարձաւ արդէն 1995թ-ից: Խաչիկը համոզեց Սիրիոս կղզու քաղաքապետին` ֆրանսացի երեխաների համար կազմակերպուող ամառնային հանգստի ծրագիրը իրականացնել նաեւ Արցախի երեխաների համար: Այդ հարցում մեծ դեր խաղաց   Յունաստանի Հայ դատի յանձնախումբը, ծրագրի իրականացմանը աջակցութիւն ցուցաբերեցին նաեւ Արցախի արտաքին գործերի նախարարութիւնը,  կրթութեան ու գիտութեան նախարարութիւնը եւ Հայ օգնութեան միութիւնը: Երեխաների ճանապարհածախսը հոգում է ԼՂՀ կրթութեան ու գիտութեան նախարարութիւնը: Իսկ երեխաների Յունաստանում գտնուելու բոլոր ծախսերը հոգում են Յունաստանի իշխանութիւնները, Խացիքիրիաքօ Յունաստանի ամենամեծ որբանոցը եւ ՀՅԴ Հայ դատի յանձնախումբը:

Երեխաների երկշաբաթեայ այցը Յունաստան իրականացւում է ծովեզերքին ծրագրի համար կառուցուած փոքր շէնքում: Երեխաներն ամէն օր զբօսնում են ծովեզրին այցելում են տեսարժան վայրեր, ճաշարաններ, ծանօթանում` Յունաստանում ապրող հայ եւ յոյն պատանիների հետ: Երեխաներին տրւում են բազմազան նուէրներ` ինչպէս իրենց, այնպէս էլ ընտանիքի անդամների համար:

«Ծրագրի շրջանակներում Յունաստան են այցելել մօտ 500 արցախցի մանուկներ ու պատանիներ` մայրաքաղաքից ու շրջաններից: Ծրագրում ընդգրկւում են  արցախեան պատերազմում զոհուած ազատամարտիկների, բազմազաւակ ընտանիքների, միակողմանի եւ երկկողմանի որբ երեխաներ` 8-ից 16 տարեկան,- ասում է Խաչիկը եւ աւելացնում.- ծրագրի իրականացման առաջին տարիների ընթացքում մեզ եւ երեխաների համար շատ դժուար էր: Մեզ համար հեշտ չէր, որովհետեւ ամէն կերպ փորձում էինք լաւ մթնոլորտ ստեղծել երեխաների համար, որպէսզի ուրախ ժամանակ անցկացնէին: Երեխաները առաջին տարիներին գալիս էին լրիւ սեւ հագած շորերով եւ ոչնչով չէին ուրախանում, ոչ մի բանով նրանց չէինք կարողանում զարմացնել: Յաճախ նստում էին ծովի ափին ու տխուր նայում հեռուները: Մի անգամ 12 տարեկան տղայից հարցրի, թէ ի՞նչ է մտածում, պատանին խոր շունչ քաշելով` պատասխանեց, որ պապիկից յետոյ տան տղամարդը ինքն է, եւ հիմա անասունների համար խոտ յարելու իսկական ժամանակն է. «Պապիկին մենակ եմ թողել, իսկ նա արդէն ծերացել է, չի կարողանալու պէտք եկածի չափ պաշար հաւաքի, մտածում եմ, թէ ոնց պիտի անասունները եոլա գնան ձմրանը…»:

Խաչիկ Խաչատուրեանը հպարտութեամբ ասում է, որ արցախցի պատանիները շատ դաստիարակուած, խելացի եւ ընդունակ երեխաներ են: «Նրանք, կարծես, Յունաստան ուղարկուած դեսպաններ լինեն,- ծիծաղով ասում է նա,- Արցախ գալուց հանդիպում եմ նրանց, բոլորին մէկ-մէկ ճանաչում եմ, յիշում եմ բոլորի անունները, նոյնիսկ նրանց պատմած պատմութիւններն ու յիշողութիւնները` ընտանիքի, իրենց հայրերի խիզախութիւնների մասին…»:

Ծրագիրն ամէն տարի իրականացւում է օգոստոսին, սակայն այս տարի այցը տեղի կ՛ունենայ աւելի շուտ` կապուած Սիրիոս կղզում եւ Աթէնքում կազմակերպուող համաշխարհային փառատօնի կազմակերպման  հետ, որին մասնակցել են նաեւ Արցախի փոքրիկները: Նրանց այստեղ նախօրօք պատրաստում են, սովորեցնում ազգային պարեր, երգեր:

Խաչիկ Խաչատուրեանը նշում է, որ Յունաստանի տնտեսութեան եւ նիւթական դժուար վիճակը խոչընդոտում է ծրագրի իրականացմանը, բայց նրանք ամէն կերպ ջանք են թափում, որպէսզի ծրագիրը շարունակուի: Նա պատմում է, որ Յունաստանն առաջին անգամը չէ, որ օգնում եւ օժանդակում է հայ ազգին: Դեռեւս 1922թ. Թուրքիայից Յունաստան  են գաղթել 2000 հայ որբեր: Նրանց համար  «Նիր իսթ լրիֆ» ամերիկեան ընկերութիւնը եւ Յունաստանի իշխանութիւնները կառուցեցին 2-3 խոշոր որբանոցներ: Եւ վերջերս հայկական որբանոցի տարածքում, որը հիմա օգտագործւում է որպէս զօրանոց, գտան հայ որբերին պատկանող շորեր, իրեր, որբանոցի հայ տնօրէնի նկարները: Դրանք յանձնուեցին Երեւանի Ծիծեռնակաբերդի թանգարան, որտեղ Յունաստան գաղթած որբերի յիշատակին առանձնացուել է անկիւն:

Հետաքրքիր է, որ 1992թ. Յունաստան գաղթած որբերի մէջ էր նաեւ Խաչիկի հայրը: Խաչիկի տատիկն էլ  յայտնի գրող Ռուբէն Սեւակի քոյրն է եղել:

Խաչիկ Խաչատուրեանն այս անգամ Արցախ էր այցելել իր 13 տարեկան աղջկայ` Նայիրիի հետ, ով առաջին անգամ է Արցախում եւ շատ տպաւորուած է: «Ես անհամբեր կը սպասեմ յաջորդ ամռանը, որպէսզի նորից այցելեմ Արցախ», ասում է  դուստրը: «Ես առանց Արցախի ապրել չեմ կարող, այդ սէրը փոխանցում եմ նաեւ ընտանիքիս», շարունակում է հայրը:

 

«Ապառաժ»

 

Նախորդը

50 Տարի Առաջ (20 Յուլիս 1965)

Յաջորդը

Հաճելին Եւ Անհաճոն

RelatedPosts

Հայ Եկեղեցւոյ Տօներ.  Ծաղկազարդ Եւ Դռնբացէք
Անդրադարձ

Հայ Եկեղեցւոյ Տօներ. Ծաղկազարդ Եւ Դռնբացէք

Ապրիլ 1, 2023
Այնթապի Հերոսամարտը
Անդրադարձ

103-Ամեակ Այնթապի Հերոսամարտին

Ապրիլ 1, 2023
ՀՅԴ Լիբանանի Պատանեկան Միութիւններու 100-Ամեակ.  Յուշեր Եւ Վկայութիւններ – 4 –
Անդրադարձ

ՀՅԴ Լիբանանի Պատանեկան Միութիւններու 100-Ամեակ. Յուշեր Եւ Վկայութիւններ – 4 –

Մարտ 31, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In