Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Պոլսի Համալսարաններից Մէկում Ճնշումներ Են Սկսուել Ապրիլի 24-ին Յիշատակի Միջոցառում Իրականացրած Ուսանողների Դէմ

Յուլիս 14, 2015
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐԵՒԻԿ ԲԱԲԱՅԵԱՆ

7-14-15_bolis

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին յարգանքի տուրք մատուցած եւ Աղրըում (Արարատ լերան շրջակայքը) տեղի ունեցած սադրանքի դէմ բողոքի ցոյց կազմակերպած 40 ուսանողի դէմ Պոլսի Թեկնիք համալսարանում կարգապահական հետաքննութիւն են սկսել: Ուսանողները համալսարանի տարածքում պարզել էին «Առերեսուէք Հրանդի, Սեւակի ու Ցեղասպանութեան հետ», «Խաղաղութեան դէմ ուղղուած իւրաքանչիւր փամփուշտի համար պատասխան ենք պահանջելու» գրութիւններով պաստառներ, տեղեկացնում է «Ակօս»-ը:

Ժողովրդավարական-հայրենասիրական ուսանողական միութեան ուսանողները ապրիլի 15-ին Արարայի շրջակայքում տեղի ունեցած սադրանքի դէմ բողոքի ցոյց կազմակերպելու նպատակով փորձել են պաստառներ փակցնել, սակայն այս պաստառները անվտանգութեան աշխատակիցներն իջեցրել են, իսկ ուսանողներին էլ` ծեծի ենթարկել:

Իսկ ապրիլի 24-ին քրտական «Ժողովուրդների ժողովրդավարական» կուսակցութիւնը Պոլսի Թեքնիք համալսարանի երիտասարդական համակարգող խմբի հետ միասին Հայոց ցեղասպանութեան յիշատակին նուիրուած «Առերեսուէք Հրանդի, Սեւակի ու Ցեղասպանութեան հետ» պաստառ եւ սպաննուած հայ մտաւորականների նկարներն էին փակցրել: Սակայն այս միջոցառման ընթացքում ոստիկանները եւ անվտանգութեան աշխատակիցները յարձակուել են ուսանողների վրայ, վերջիններիս եւ ուսանողների միջեւ ծեծկռտուք է եղել: Արդիւնքում 8 ուսանող ձերբակալուել է, մի ուսանողուհի էլ` թեթեւ վնասուածքներ ստացել:

Դէպքի առնչութեամբ համալսարանում որոշել են հետաքննութիւն սկսել ուսանողների դէմ, ովքեր իրենց հերթին բողոքում են իրենց նկատմամբ ճնշումների մասին:

Համալսարանի փոխնախագահ Ալի Ֆուաթ Այտընի ստորագրութեամբ ուսանողներին յղուած ծանուցման մէջ գրուել է, որ` «Քառասուն հոգանոց ուսանողական խմբի կողմից Հայոց ցեղասպանութիւնը յիշատակելու համար մուտքում` առանց թոյլտուութեան պաստառ է փակցուել, առանց թոյլտուութեան պաստառ փակցնելը դէմ է Բարձրագոյն կրթական խորհրդի կարգապահական կանոնադրութեանը, եւ չնայած զգուշացմանը` պաստառը փակցուել է, որից յետոյ միայն անվտանգութեան ղեկավարութեան հրահանգով 30 հոգանոց մասնաւոր անվտանգութեան խումբը միջամտել է, որպէսզի պաստառները իջեցուեն»:

Ծանուցման մէջ պնդւում է, որ ուսանողները ֆիզիքական վնասուածքներ են հասցրել անվտանգութեան 6 աշխատակիցների: Կարգապահական հետաքննութիւն սկսելու վերաբերեալ ուսանողներին գրաւոր ծանուցում է ներկայացուել: Ուսանողները յայտնել են, որ համալսարանի ղեկավարութիւնը ճնշման տակ է պահում ընդդիմադիր հայեացքներ ունեցող ուսանողներին:

Ըստ նրանց խօսքի, «Նոյնիսկ համալսարանի ուսանողներս ժամանակ առ ժամանակ չենք կարող կամայական ձեւով լսարանի մուտքից ներս մտնել, չենք կարող գրադարան հասնել: Նոյնիսկ երբ 10 ընկեր մարգագետնին նստած զրուցում ենք, անվտանգութեան աշխատողները աչքերով ասես մեզ բանտարկում են: Շատ յաճախ թոյլ չեն տալիս անգամ տնօրէնութեան շէնք մտնել: Եթէ ցանկանում ենք դիմում յանձնել, իրենց տրամադրութեան համաձայն են մեզ ներս թողնում: Իսկ եթէ դիմում յանձնելն էլ թոյլ են տալիս, նախ մեզ ուղեկցում են «մասնաւոր անվտանգութեան» խմբագրական սենեակը:

Ուսանողները նաեւ նշում են, որ համալսարանի ղեկավարութիւնը իր միւս ուսանողների աչքին հանդէս է գալիս որպէս պաշտպան` ահաբեկել փորձող ուսանողներից, այսինքն` իրենցից, ինչպէս նաեւ ընդգծում են, որ ակադեմական կազմը եւ ուսանողութիւնը  հետաքննական յարատեւ սպառնալիքի տակ է: Ուսանողների հաղորդմամբ` համալսարանի նախագահ Քարաճայի պաշտօնավարման շրջանում մօտ 300 հետաքննութիւն, 12 հեռացում, 122 հատ զգուշացում եւ դատապարտում է գրանցուել համալսարանում:

«Թուրքագիտական Փորթալ»

Նախորդը

Միացեալ Նահանգներու Քոնկրեսի Գրադարանին Մէջ Ցեղասպանութենէն Փրկուած Հայերու Մասին Բացառիկ Տեսանիւթեր Յայտնաբերուած Են

Յաջորդը

Սիրիացի Ահաբեկիչները Խոստովանել Են, Որ Պատրաստութիւն Են Անցել Թուրքիայում

RelatedPosts

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի
Հայ Դատ

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի

Մարտ 12, 2020
Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ.   «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»
Հայ Դատ

Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ. «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»

Յունուար 23, 2017
Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ
Հայ Դատ

Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ

Նոյեմբեր 19, 2016

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In