Ուիմպըլտընի թենիսի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքի աղջկանց կիսաւարտականի ճակատումներուն, երէկ թիւ 1 դասուած ամերիկացի Սերենա Ուիլիըմզ ապահովեց աւարտականի իր տոմսը` 6-2 եւ 6-4 արդիւնքով յաղթելէ ետք 4-րդ դասուած ռուս Մարիա Շարափովային:
Աւարտականին Սերենա Ուիլիըմզ պիտի մրցի 20-րդ դասուած սպանացի Կարպին Մուկուրուսա Պլանքոյի (Սպանիա) հետ, որ 6-2, 3-6 եւ 6-3 արդիւնքով յաղթեց Ակնիեսցքա Ռատուանսքային (Լեհաստան, 13-րդ):