Երկուշաբթի, 29 յունիսին սկսաւ թենիսի Ուիմպըլտընի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքը երբ տեղի ունեցան տղոց եւ աղջկանց Ա. հանգրուանի շարք մը ճակատումներ:
Ուիմպըլտընի 129-րդ այս մրցաշարքին, թիւ 1 դասուած Սերենա Ուիլիամզ (Միացեալ Նահանգներ) ապահովեց Բ. հանգրուանին իր տոմսը` 6-4 եւ 6-1 արդիւնքով յաղթելով Ռուսիոյ դրօշին տակ հանդէս եկող Մարկարիթա Գասպարեանին:
Նշենք, որ այսպիսով 33 տարեկան Սերենա Ուիլիամզ արձանագրեց իր 22-րդ յաջորդական յաղթանակը` կրան-շլեմի մրցաշարքերուն գծով:
Բ. հանգրուանի իր տոմսը ապահովեց նաեւ թիւ 1 դասուած սերպ Նովաք Տիոքովիչ, որ 6-4, 6-4 եւ 6-4 արդիւնքով պարտութեան մատնեց Ֆիլիփ Քոլսշրայպըր (Գերմանիա):
Աննա Իվանովիչ (Սերպիա, 7-րդ) 6-1 եւ 6-1 արդիւնքով յաղթեց Զհիւ Եիֆանի (Չինաստան), մինչ Սարա Էրրանի (Իտալիա, 19-րդ) իր ազգակիցին` Ֆրանչեսքա Սքիաւոնէին` 6-2, 5-7 եւ 6-1 արդիւնքով:
Ա. հանգրուանին երէկ յաղթանակներ արձանագրեցին նաեւ 2-րդ դասուած Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա), Ռաֆայէլ Նատալ (Սպանիա, 10-րդ), Փեթրա Քվիթովա (Չեխիա, 2-րդ) եւ ուրիշներ: