Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մշակութային Արժէքների Վերադարձը` Փոխհատուցման Ամենակարեւոր Պահանջ

Յունիս 19, 2015
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

Զրուցեց ՅԱՍՄԻԿ ՊՕՂՈՍԵԱՆԸ

6-19-15_Kevork-DerVartanianՄեսրոպ Մաշտոցի անուան մատենադարանում պահուող ձեռագիր մատեաններում ամբարուած են մեր ժողովրդի` հազարամեակներով կուտակուած իմաստնութիւնը եւ մշակութային արժէքները: Ձեռագիր մատեանները եղել են հայ ազգին պատուհասած ծանր փորձութիւնների ականատեսն ու վերապրողը: Հնագոյն մատեանների ինչպիսի՞ կորուստ ենք կրել Ցեղասպանութեան իբրեւ հետեւանք: Ի՞նչ ճանապարհով է հնարաւոր վերադարձնել աշխարհի տարբեր անկիւններում հանգրուանած մեր ազգային գանձերը: Այս հարցերի շուրջ պարզաբանումներ է տալիս Մատենադարանի մայր ցուցակի եւ ձեռագրագիտութեան բաժնի վարիչ, գլխաւոր աւանդապահ Գէորդ Տէր Վարդանեանը:

ՀԱՐՑՈՒՄ.- Պարոն Տէր Վարդանեան, կա՞ն մօտաւոր տուեալներ, թէ որքան ձեռագիր մատեան է կորել կամ ոչնչացել Հայոց ցեղասպանութեան ժամանակ: Յիշատակւում է մի ահռելի թիւ` 30.000-ից աւելի…

ՊԱՏԱՍԽԱՆ.- Հայկական ձեռագիր մատեանների կորուստները շատ են` թէ՛ բնական, թէ՛ անբնական ճանապարհով: Բնականն այն է, որ երկար օգտագործուելուց գիրքը հնացել-մաշուել է: Ժողովուրդը նոյնիսկ կատարել է ձեռագիր մատեանների թաղում` այն կարգով, ինչ մարդկանց դէպքում: Իսկ անբնական ճանապարհը քոչուոր ցեղերի արշաւանքներն ու աւարառութիւններն են: Այս մասին մեզ յայտնում է պատմիչ Ստեփանոս Օրբելեանը. նա գրում է, որ 1170թ.-ին սելճուքները գրաւել են Բաղաբերդը, այրել եւ ցիրուցան են արել 10,000 ձեռագիր հատոր: Հեշտ չէ արտաբերել այս թիւը, որովհետեւ Մատենադարանում այժմ կայ 11,278 ձեռագիր: Հետեւաբար, խօսքը մի ամբողջ մատենադարանի մասին է: Խնդիրը բերելով նոր ժամանակներին` նշեմ, որ հայկական ձեռագիր մատեանների ամենամեծ կորուստը եղել է 1890-ական թթ. համիտեան ջարդերի եւ 1915թ.-ի ցեղասպանութեան ընթացքում: Մամուլում կամ գրականութեան մէջ բազում փաստեր վկայում են, որ դեռեւս 1915թ.-ից առաջ ճշգրիտ հաշուարկներով 9.000 ձեռագիր մատեանների ճակատագիրն անյայտ է: Դրանից բացի, յայտնի է, որ ամէն մի քահանայ, հոգեւորական ձեռքի տակ պէտք էր ունենար 10-15 գիրք` ժամագիրք, սաղմոսարան, շարակնոց, յայսմաւուրք, մաշտոց…

Տրամաբանօրէն յաջորդ փաստն այն է, որ Արեւմտեան Հայաստանի ամենափոքր բնակավայրում գոնէ՛ մէկ քահանայ պէտք էր լինէր, կային եկեղեցիներ: Եւ նրանց ունեցած գրքերը պէտք էր լինէին ձեռագիր: Նկատի ունենալով այս հանգամանքը` կարող ենք ասել, որ վերը նշուած 9,000 ձեռագրերը շատ փոքր մասն են միայն: Արեւմտեան Հայաստանում գտնուող ձեռագրերի մեծ մասը դեռ չէին հասցրել նկարագրել, ինչը երկարատեւ ու բարդ աշխատանք է: Հետեւաբար ենթադրելի է, որ եղել է աւելի քան 30,000 ձեռագրի կորուստ: Դա մօտաւորապէս հաւասար է:

6-19-15_madyan-1Այսօր ամբողջ աշխարհում պահուող հայկական ձեռագրերին, որոնց թիւը մօտ 31.000 է:

Հ.- 1915թ.-ի Ցեղասպանութիւնից յետոյ կոտորածներ եղան նաեւ Շուշիում եւ հայաբնակ այլ վայրերում: Ի՞նչ է յայտնի այդ պատմական վայրերի հայկական ձեռագրերի մասին:

Պ.- Այո՛: Նշեմ միայն մէկ օրինակ: Շուշեցի Առաքել Բահաթրեանի մօտ կար 80 հնագոյն ձեռագիր: Իսկ եկեղեցիների ձեռագրերի քանակն ահռելի էր: Բոլորն էլ անդառնալի կորսուեցին: Նոյնը եղաւ նաեւ Ագուլիսում:

Հ.- Հայկական ձեռագիր մատեանները մեր ժողովրդի հետ սփռուել են աշխարհով մէկ, սակայն Ցեղասպանութիւնը վերապրածների ժառանգները այսօր էլ մեր գանձերը վերադարձնում են Մատենադարանին: Քանի՞ մատեան է հայրենադարձուել վերջին տարիներին:

6-19-15_madyan-2Պ.- Դժուար է հաշիւ կատարելը: 1960-80-ական թթ. կարելի է համարել Մատենադարանի հաւաքածուների աշխարհատարած համալրման տարիներ: Այդ ժամանակ սփիւռք դարձած հայութեան առաջին սերնդի ներկայացուցիչները մօտենում էին իրենց կեանքի մայրամուտին: Եւ տեսնելով, որ իրենց ժառանգները` յատկապէս թոռները, արդէն հեռացած, կտրուած են հայկական իրականութիւնից, նրանք Եղեռնից փրկուած իրենց համայնքային մասունքները նուիրում էին Հայաստանի հաստատութիւններին` մի մասը Մատենադարանին, միւսն էլ` Մայր Աթոռի նորակառոյց մատենադարանին: Այդ տարիներին մեր ձեռագրերի համալրման տարեկան պատկերը շատ խօսուն թիւ էր` 100-150 միաւոր: Նոյնը երեւի տեղի էր ունենում Էջմիածնում: Հէնց այս ժամանակաշրջանում մեր ամենախոշոր նուիրատուութիւնը մենք ստացանք նիւեորքաբնակ Յարութիւն Հազարեանից` ծագումով կեսարացի, մորթու առեւտրական, որ մեզ յանձնեց 390 ձեռագիր` մեծ մասը արաբատառ, միւսները` հայերէն: Նրանք բոլորն էլ բերուել էին Արեւմտեան Հայաստանից: Այդ ձեռագրերից մէկը 1643թ.-ի Կանոնագիրքն է, որը պատկանել է Սեբաստիայի Ս. Նշան վանքին եւ ներկայացուած է մշտական ցուցադրութեան: Մէկ այլ հայորդի` ծագումով երզնկացի Յարութիւն Քիւրտեանը (1901-1978 թթ.), հաւաքել էր 300 հայերէն ձեռագիր եւ իր կեանքի վերջին կտակել էր Վենետիկի Մխիթարեան միաբանութեանը: Նրանք եւս Ցեղասպանութիւնից փրկուած ձեռագրեր են: Այդ ձեռագրերի նկարագրութեամբ անձամբ ես եմ զբաղուել եւ կարող եմ ասել, որ յայտնի է, թէ նրանցից իւրաքանչիւրը ո՛ր վանքին է պատկանել:

Հ.- Պարո՛ն Տէր Վարդանեան, իսկ ի՞նչ աշխարհագրութիւն են ընդգրկում փրկուած ձեռագրերը:

Պ.- Մեծ եղեռնից փրկուած ձեռագրերի աշխարհագրութիւնը նոյնանում է այն բնակավայրերի հետ, որտեղ ապրել է հայ մարդը` լինի պատմական Հայաստանում, թէ գաղթօճախներում:

Հ.- Ձեր հարցազրոյցներից մէկում դուք նշել էք, որ չէք բացառում թուրքական թանգարաններում հայկական ձեռագրերի գոյութիւնը: Մատենադարանը երբեւէ փորձե՞լ է դիմել թուրքական թանգարաններին` դրանք վերադարձնելու համար:

Պ.- Մենք դա կարող ենք փորձել, եթէ լինեն միջպետական յարաբերութիւններ, այլապէս բացասական պատասխան կը ստանանք: Եթէ թուրքերն այնքան շնական են, որ յայտարարում են, թէ իրենց արխիւները բաց են, իսկ հայերինը` ոչ, ապա շատ հանգիստ կարող են ուրանալ, որ իրենց մօտ հայկական ձեռագրեր կան: Մինչդեռ մենք ճշգրիտ փաստեր ունենք, որ այդ ձեռագիր մատեանները ոչ թէ ոչնչացուել են, այլ տարուել են անյայտ ուղղութեամբ: Այս մասին ականատեսները յիշատակութիւններ են թողել: Նրանցից մէկը գրում է, որ 1895թ. Վան-Վասպուրականի աղէտի ժամանակ թուրքերը գտել են ձեռագրերի թաքստոցները, բարձել են մեքենաներն ու տարել: Իսկ թէ ո՞ւր` յայտնի չէ: Մէկ փաստ եւս. Անգարայում ունէինք Ս. Աստուածածին կամ Կարմիր առաջնորդանիստ վանքը, որն այն ժամանակ գտնւում էր քաղաքից դուրս: Այստեղ կար 250 ձեռագիր, որից 50-ը այժմ գտնւում է Թուրքիայի ներքին գործերի նախարարութեան արխիւում: Այս մասին վկայել է մի օտարազգի ականատես: Եւ ես կարծում եմ, որ այդ գանձերը վերադարձնելու ուղղութեամբ պէտք է աշխատեն հայ մարդիկ, որոնք տիրապետում են միջազգային իրաւունքին: Նրանք պէտք է ընկնեն ճիշդ հետքի վրայ եւ միջազգային դատական ատեանների միջոցով փորձեն լուծել խնդիրը: Մշակութային արժէքների վերադարձը փոխհատուցման ամենակարեւոր պահանջն է:

Հ.- Թերեւս ոչ մէկի համար գաղտնիք չէ, որ բռնի իսլամացած հայերի շրջանում եւս պահւում են հնագոյն հայկական ձեռագրեր: Ծրագիր կա՞յ նրանց հետ աշխատանքներ տանելու եւ այդ արժէքները վերադարձնելու:

Պ.- Նման գործընթացի սկիզբը դարձեալ պէտք է լինի դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը: Այստեղ զգալի դեր կարող է ունենալ Պոլսոյ հայոց պատրիարքութիւնը: Եւ եթէ Թուրքիայի հետ հաստատուեն դիւանագիտական յարաբերութիւններ, մեր ձեռագրերի փնտռտուքին ուղղուած աշխատանքները անշուշտ պատրիարքարանի օժանդակութեամբ պէտք է կատարուեն:

Հ.- Պատմութիւնը վկայում է, որ թշնամական յարձակումների ժամանակ, ինչպէս նաեւ` 1915թ.-ին, ժողովուրդը փրկել է իր համար ամենաթանկ բանը` Գիրքը: Ինչպէ՞ս են այս փաստին արձագանգում օտարները:

Պ.- Մեր օտարազգի գործընկերները մեծմասամբ հիացմունք են արտայայտում այս առիթով: Մենք էլ պէտք է նոյնն անենք, քանի որ մեր նախնիները, անգամ իրենց երեխաներին թողնելով, վերցրել ու փրկել են գրքերը: Գիրքն էլ փրկել է հայ մարդուն: Մի յայտնի պատմութիւն կայ սուինահար «Մաշտոցի» մասին. 1909թ. թուրք զինուորները սուինով խոցում են այնթապցի քահանային, բայց չեն կարողանում սպաննել: Քահանայի ծոցագրպանում եղած «Մաշտոցը» փրկում է նրա կեանքը:

 

«Հայ զինուոր»

 

Նախորդը

Ազրպէյճանական «Նախաձեռնութիւնները»` Կարգաւորման Իրական Հնարաւորութիւններից Անդին

Յաջորդը

Նամականի

RelatedPosts

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի
Հայ Դատ

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի

Մարտ 12, 2020
Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ.   «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»
Հայ Դատ

Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ. «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»

Յունուար 23, 2017
Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ
Հայ Դատ

Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ

Նոյեմբեր 19, 2016

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In