Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ծպտեալ Հայերը Վերադառնում Են Իրենց Ինքնութեանը

Յունիս 17, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

ՍԻՊԵԼ ՀԻՒՐԹԱՇ

6-17-15_Gizli-Ermeniler

Հայերը, ովքեր Թուրքիայում կրած ճնշումների պատճառով իրենց ինքնութիւնը թաքցնելով` փորձել են մուսուլմանի նման ապրել, հաւաքական մկրտութիւններով վերադառնում են իրենց ինքնութեանը: Վերջերս` մայիսին, 12 տէրսիմահայ մկրտութեամբ վերագտաւ իր ինքնութիւնը:

6-17-15_dersimliler

Մուսուլմանի պէս ապրելու պարտադրուած կամ էլ իսլամացուած հայերի պատմութիւնը սկսում է 1915 թուականից, երբ տեղի ունեցան հայերի կոտորածները: Յայտնի է, որ մուսուլման ընտանիքների կողմից որդեգրուած երեխաները, կանայք, որոնց ամուսնացրել էին մուսուլման տղամարդկանց հետ, բացառութեան կարգով իսլամ ընդունած հայ ընտանիքներն այս ճանապարհով են կարողացել խուսափել կոտորածից:

Այս հայերի շրջանում, ովքեր ստիպուած են եղել մէկ դար շարունակ թաքցնել իրենց ինքնութիւնը, վերջին տարիներին «ինքնութեանը» վերադառնալու համար կարեւոր շարժում է նկատւում, որն աւելի շատ աշխուժ է Անատոլիայի (Արեւմտահայաստանի, «Ակունք»-ի խմբ.)` յատկապէս Տէրսիմի հայերի շրջանում, քան պոլսահայերի:

Միհրան Փրկիչ Կիւլթեքինը նրանիցից մէկն է: «Մոնիթըր»-ի հետ հարցազրոյցի ժամանակ Կիւլթեքինը պատմում է, որ իր ընտանիքը 1915 թ. կոտորածներից փրկուել է` հայկական ինքնութիւնը ալեւիների մէջ թաքցնելով: Կարճ ժամանակ անց` 1937 թ., նրանք վերապրում են Տէրսիմի կոտորածները: Տէրսիմի աշիրեթների ապստամբութիւնը կանխելու համար կառավարութեան իրականացրած այս կոտորածի ժամանակ ընտանիքի մի մասը մահանում է, մի մասն էլ` աքսորւում: 10 տարի անց աքսորից վերադարձածները մուսուլմանական անուններ էին կրում. օրինակ` Աբրահամը դառնում է Իպրահիմ: Քանի որ նախկին գրանցումներն այլեւս չկային, նրանց այս անուններով են անձնագրեր տալիս:

6-17-15_12-dersimli

Նրանց ալեւի են համարում, քանի որ բնակւում են Տէրսիմում, որտեղ մեծմասամբ ալեւիներ են բնակւում: Կիւլթեքինը պատմում է, որ իրենց ընտանիքում փորձում էին պահպանել քրիստոնէական մշակոյթը. «Տարրական դպրոց գնալիս գիտէի, որ հայ եմ, սակայն չգիտէի, թէ ինչ ասել է հայ, եւ որ առանձին մշակոյթ եւ կրօն ունենք: Զատիկին մայրս սոխի չոր կճեպներով ներկած ձուեր էր բերում եւ ասում` «Գարնան տօնն է, գնացէք` հանդում կերէք»: Չէր ասում, որ սա քրիստոնէական հաւատքի տարր է: Բոլորը մուսուլմանական անուն ունէին: Ընտանիքս ռատիոյի ալիքը փոխում եւ Երեւանի ռատիոն (նկատի ունի Հայաստանի Հանրային ռատիոյի` արտասահմանի համար հեռարձակուող հաղորդումները – «Ակունք»-ի խմբ.) էր լսում, սակայն համագիւղացիները լսել եւ ընտանիքիս դէմ բողոքել էին: Ես 18 տարեկանում գիտակցեցի, թէ ի՛նչ է հայկական ինքնութիւնը, հայ ընկերներ ձեռք բերեցի, բայց եւ այնպէս անտեղեակ էի, որեւէ գիրք, որեւէ բան չկար, որպէսզի հասկանայինք: Ես 1915 թ. մասին չգիտէի: Գրքերից կարդացի, բաւականին յուզուել էի. հոգեբանութեանս վրայ ազդեց: Հրանդ Տինքի մահը շրջադարձային եղաւ: 48 տարեկան հասակում որոշեցի վերադառնալ ինքնութեանս: Աւելի շուտ չէի կարող. ճնշումների ու վախի մթնոլորտ էր: 70 տարեկան կնքահօրս, որդուս եւ բարեկամիս հետ գնացինք եւ մկրտուեցինք: Յետոյ էլ անունս փոխեցի: Սապահետտին անունս փոխեցի Միհրան Փրկչի»:

Վերջին շրջանում հաւաքական մկրտութեամբ իրենց ինքնութեանը վերադարձած` Անատոլիայի բազմաթիւ (Արեւմտահայաստանի, «Ակունք»-ի խմբ.) հայեր կան: Վերջին հաւաքական մկրտութիւնը տեղի ունեցաւ մայիսի 9-ին` Եշիլքիոյի Սուրբ Ստեփանոս եկեղեցում: 12 տէրսիմահայ կրօնական գիտելիքներ ստանալուց յետոյ մկրտուել եւ իրենց ինքնութեանն էին վերադարձել:

«Ակօս» թերթի թղթակից Միհրան Մանուկեանն, ով ներկայ էր եղել մկրտութեան արարողութեանը, «Մոնիթըր»-ի հետ զրոյցում նշեց, որ այն բոլորովին տարբեր էր մնացած ընթացիկ մկրտութիւններից: Մանուկեանը շեշտեց, որ մկրտութիւններին ընդհանրապէս երեխաներ են լինում, սակայն այս անգամ կնքուողների շարքերում մեծահասակներ էին, ովքեր մինչեւ այդ տարիքին հասնելը չէին ապրել իրենց հաւատքով. «Արարողութեան մասնակիցներին մէկ առ մէկ հարցրեցի, ու բոլորի պատասխանը մէկն էր` «Ազատութիւն ձեռք բերեցինք»:

Մկրտուողներից 30 ամեայ Եոնճա Կիւլթեքինը, ով անուանակոչուեց Լիա, «Մոնիթըր»-ին ասաց. «Հայրս ու մայրս թաքցրել են իրենց քրիստոնեայ լինելու փաստը, քանի որ հայրս պետական աշխատանքի էր: Ասելով` տէրսիմցի ենք` անմիջապէս ընկալուել ենք որպէս ալեւի: Բայց եկեղեցի էլ էինք գնում, սակայն` շրջապատից, հարեւաններից գաղտնի: Հայրս առաւելապէս գիւղերում ուսուցիչ էր աշխատում: Կարծեմ, թէ դրա պատճառով էր խուսափում: Յատկապէս մեր քրիստոնեայ լինելու փաստը թաքցնում էինք հօրս պաշտօնեայ ընկերներից, սակայն Պոլիս տեղափոխուելուց յետոյ սկսեցինք չթաքցնել. հանգիստ եկեղեցի էինք գնում: Համալսարանն աւարտելուն պէս զարմիկներիս հաւաքեցի եւ ասացի մկրտուելու գաղափարիս մասին: Բոլորս միասին գնացինք եկեղեցի եւ պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշեանին յայտնեցինք մեր ցանկութեան մասին: 6 ամիս դասընթացի յաճախեցինք, որից յետոյ մկրտուեցինք: Այժմ անձնագիրս փոխելու եւ կրօնի բաժնում քրիստոնեայ եմ գրելու: 63 տարեկան մայրս էլ է փոխելու անձնագիրն ու քրիստոնեայ գրանցուելու»:

Իսլամացուած կամ ծպտեալ հայերը մինչ վերջերս Թուրքիայում թապու էին: Կարծես թէ արգելքի նման մի բան կար. մարդիկ խուսափում էին խօսել այս թեմայով, սակայն սպաննուած հայ լրագրող Հրանդ Տինքի անունով ստեղծուած Հրանդ Տինք հիմնադրամի եւ միւս հասարակական կազմակերպութիւնների այս թեմայի վերաբերեալ կազմակերպած սիմփոզիումները, մտաւորականների ջանքերը կարեւոր ազդեցութիւն ունեցան  ջարդելու համար:

Անհրաժեշտ է շեշտել, որ իսլամացուած հայերի երեխաներն էլ են ազդեցիկ դեր խաղացել թափուն ջարդելու ուղղութեամբ: Հաճիթեփէ համալսարանի դասախօս Այշէ Նեւին Եըլտըզ Թահինճիօղլուն մի գիտաժողովի ժամանակ պատմել էր, որ Ուրֆայից (Եդեսիա, «Ակունք»-ի խմբ.) Այըպ աղան հայ Սառային, ում հետ ամուսնացել էր, իսլամացնելու համար շիկացած երկաթով մարմնին խաչի նշան էր դրոշմել: Իսկ զեկոյցն աւարտել էր հետեւեալ նախադասութեամբ` «Այս դաժանութիւնն կատարողն իմ ընտանիքն էր»: Պատմել էր, որ Այըպ աղան, ըստ էութեան, իր մօր հօրեղբայրն է եղել… Մէկ ուրիշն էլ` լրագրող Ահմեթ Ապաքայը, իր «Հոշանայի վերջին խօսքը» գրքում, որտեղ պատմում է մօր` Հոշանայի մասին, յայտնում է, որ մայրը մինչեւ 82 տարեկանը իրենցից թաքցրել է իր հայ լինելու փաստը: Մահից մի օր առաջ մայրը նրան կանչել է իր մօտ եւ ասել, որ հայ է: Այս գիրքը գրելուց յետոյ ազգականները մեծ հակազդեցութիւն են ցուցաբերել Ապաքայի նկատմամբ:

Վերջին շրջանում վերապրած այսչափ ցաւի եւ վերջ չունեցող հակազդեցութիւնների դէմ Անատոլիայի (Արեւմտահայաստանի, «Ակունք»-ի խմբ.) հայերը արագ կազմակերպւում եւ հաւաքական մկրտութիւններով վերադառնում են իրենց ինքնութեանը: Յստակ տեղեկութիւն չկայ, թէ քանի հոգի է վերադարձել, սակայն քանի դեռ իսլամացուած հայերի կամ ծպտեալ հայերի թեման օրակարգում է, երեւում է` բազմաթիւ հայեր, վերադառնալով ինքնութեանը, ջարդում են թափուն:

Այս շարժումն առաջնորդողներից է վերոնշեալ Միհրան Փրկիչ Կիւլթեքինի ստեղծած Տէրսիմի հայերի միութիւնը: Բացի այդ, Մալաթիայի, Մուշի, Պաթմանի (Սասունի), Սվազի, Հաթայի հայերն էլ են հայրենակցական միութիւններ ստեղծել: Ատըեամանի եւ Տիգրանակերտի հայերն էլ են այդ ուղու վրայ: Ցայժմ որպէս ալեւի, քիւրտ, արաբ, մուսուլման յայտնի հայերը, հայրենակցական միութիւններ ստեղծելով, վերադառնում են իրենց ինքնութեանը: Նշենք, որ միութիւնների միակ նպատակը հաւաքական մկրտութիւնները չեն: Միութիւնները նպատակ են հետապնդում` ե՛ւ Հայաստանի, եւ միւս նահանգների հայկական կազմակերպութիւնների հետ համատեղ միջոցառումների շնորհիւ հայ երիտասարդներն իրար հետ մտերմանան եւ սովորեն իրենց մշակոյթը: Այս շրջանակներում վերջին 4 տարուայ ընթացքում Երեւանի երիտասարդները գալիս են Տէրսիմ, Տէրսիմի երիտասարդներն էլ գնում են Երեւան:

«Մոնիթըր»

Թարգմանեց ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆԸ
«Ակունք»

Նախորդը

Էրտողանի «Մահուան» Պատճառը` ԺՀԿ, ԱՇԿ, ԺԺԿ

Յաջորդը

Վազգէն Շուշանեան (1902-1941) Ամենայն Սրտով` Արարատի Հպարտութեամբ Եւ Վահագնի Ցասումով

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?