Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Էրտողանի «Մահուան» Պատճառը` ԺՀԿ, ԱՇԿ, ԺԺԿ

Յունիս 17, 2015
| Ազդակ Գաղափարաբանական
0
Share on FacebookShare on Twitter

«ՏԻՓԼՈՄԱԹ. ԱՄ»

6-17-15_turkiye-secimler

Յունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանի ընտրութեան արդիւնքները սառը ցնցուղ էին նախագահ Ռեճեփ Էրտողանի համար, քանի որ մեծ հաւանականութեամբ ձախողուեց երկիրը նախագահական հանրապետութիւն դարձնելու նրա ծրագիրը: Ըստ քաղաքական վերլուծաբան Մուշեղ Խուտավերտեանի, նոյնիսկ նախագահի աթոռը չօգնեց Ռեճեփ Էրտողանին` իշխող կուսակցութեան համար ապահովելու բացարձակ մեծամասնութիւն երկրի խորհրդարանում: Խորհրդարանի  ընտրութիւնը իշխող «Արդարութիւն եւ բարգաւաճում» կուսակցութեան համար ամենաանյաջողն էր գործունէութեան 12 տարուայ ընթացքում: 41 առ հարիւրը Էրտողանին հնարաւորութիւն չի տայ միակուսակցական կառավարութիւն կազմել եւ փոխելով սահմանադրութիւնը` անցնել նախագահական կառավարման: Էրտողանը փաստացի դառնում է խամաճիկ ու կամակատար ապագայ քոալիսիոն կառավարութեան ու վարչապետի ձեռքում:

6-17-15_erdo-16-17-15_erdo-2էրտողանին զերոյից աճեցնելով ու վարչապետի պաշտօնին հասցնելով` ամերիկեան ռազմավարական միտքը նպատակ ունէր Թուրքիան նրա շնորհիւ դարձնել իր ամենայուսալի յառաջապահ դիրքը Մերձաւոր Արեւելքում: Եղան միլիառաւոր տոլարների ներդրումներ, զարգացաւ տնտեսութիւնը, բայց ոգեւորուած Էրտողանը որոշեց անտեսել գերտէրութիւնների շահերն ու խաղալ իր կանոններով:

Մուշեղ Խուտավերտեանը համոզուած է` Էրտողանի քաղաքական կնքահայր Ֆեթհուլլահ Կիւլենը սկսել է պատժիչ գործողութիւնները:

Նոր խորհրդարան եւ նոր կառավարութիւն ունեցող Թուրքիայում անկասկած կը փոխուի նաեւ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Նախ` առաջին անգամ խորհրդարան են մտնում երեք հայ պատգամաւորներ, ապա աւելի քան 13 առ հարիւր ձայն ստացած քրտամէտ «Հէ. Տէ. Փէ.» (Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութիւնը, ճանաչում է Հայոց ցեղասպանութիւնը, պաշտպանում է Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքները: Առաջիկայ տարիներին «Հէ. Տէ. Փէ.»-ն կը փորձի մեծացնել կողմնակիցների թիւը, իսկ Հայաստանի ու հայերի գործօնը կարող է լինել որոշիչ:

Թէ ի՛նչ տեսք կը ստանայ Թուրքիայի նոր կառավարութիւնն ու ով կը լինի վարչապետը, յայտնի կը դառնայ առաջիկայ 40 օրուայ ընթացքում, թուրքական թնճուկը, սակայն, չի ստանայ արագ լուծում: Մի կողմից կենաց մահու պայքարում են Էրտողանն ու Կիւլենը, միւս կողմից 16 առ հարիւր ստացած ազգայնամոլներն ու 25 առ հարիւր ունեցող քեմալականներն են ձգտում իշխանափոխութեան:

Խորհրդարան մտած երեք ընդդիմադիր կուսակցութիւնները ունեն խոր հակասութիւններ Ռեճեփ Էրտողանի քաղաքական կառոյցի հետ, ուստի քիչ հաւանական է գործակցութիւնը, բայց անկանխատեսելի բեմագրութիւնները յատուկ են Թուրքիային: Ամենատարբեր վարկածներ ու համոզմունքներ` սկսած նախագահին անվստահութիւն յայտնելուց մինչեւ արտահերթ ընտրութիւն ու Թուրքիայի մասնատում: Թուրքագէտ Վահրամ Տէր Մաթեւոսեանը շեշտում է` սա ոչ միայն խորհրդարան մտնող կուսակցութիւնների, այլեւ Թուրքիան նախագահական հանրապետութիւն դարձնելու ժողովրդի ընտրութիւնն էր: Իրադարձութիւնները ցոյց են տալիս, որ ժողովուրդը չընտրեց Էրտողանի տարբերակը:

Անակնկալ էր քրտամէտ Ժողովրդադեմոկրատական կուսակցութեան ստացած ձայների քանակը: Դրանց առիւծի բաժինը ԺՀԿ-ն ձեռք բերեց Արեւմտեան Հայաստանում` հիմնականում տեղի քրտերի ու հայերի շնորհիւ: Կան վարկածներ, որ ԺՀԿ-ն արեւմտեան նախագիծ է` Թուրքիայում խաղաղ իշխանափոխութիւն անելու, քրտական հակամարտութիւնը լուծելու եւ երկիրը ինքնակալական վարչաձեւից հանելու համար: Թուրքագէտ Անուշ Յովհաննիսեանը տեղեակ չի, որ իշխանութիւնը բանակցում է ՔԱԿ-ի առաջնորդ, ցմահ ազատազրկուած Ապտիւլլա Օճալանի հետ: Թուրքագէտը նաեւ տեղեակ չէ, որ Էրտողանի աշխատասենեակում աշխուժ քննարկւում է Թուրքիան դաշնային հանրապետութիւն դարձնելու թեման` մասնատումից խուսափելու համար:

Փոխարէնը Գիտութիւնների ազգային ակադեմիայի արեւելագիտութեան հիմնարկի աւագ գիտաշխատողը ճակատագրական է համարում երեք հայ պատգամաւորների մուտքը Թուրքիայի խորհրդարան: Նրանք նոր թափ կը հաղորդեն հնարաւոր հաշտեցմանը: Հայ թուրքագէտը կոչ է անում զգուշ եւ ճիշդ խօսել Թուրքիայի ներքաղաքական գործընթացների մասին, Վահրամ Տէր Մաթեւոսեանի համոզմամբ, ժամանակն է, որ հայկական կողմն էլ գործի եւ փորձի գործակցել Թուրքիայի խորհրդարանականների հետ, խօսել կնճռոտ հարցերի մասին եւ Հայկական հարցը մտցնել խորհրդարան:

 

 

 

Նախորդը

Արգելուած Թեմա. Սպաննուելուց Առաջ Ինչ Ասաց Ռըզան Աթաթուրքին

Յաջորդը

Ծպտեալ Հայերը Վերադառնում Են Իրենց Ինքնութեանը

RelatedPosts

Հրատարակութիւններու Լուսանցքին.  Պատմագրական Մարտահրաւէր Եւ Ստանձնում
Ազդակ Գաղափարաբանական

Ռոստոմի Գաղափարական Աշխարհը` Բնագիրներու Ընդմէջէն

Յուլիս 6, 2019
Աշխատաւորի Կազմակերպման Անհրաժեշտութիւնը
Ազդակ Գաղափարաբանական

Միջազգայնական Համերաշխութեան Ռոստոմեան Ուղղուածութեան Հետքերով

Յուլիս 6, 2019
Դաշնակցական   Մամուլը
Ազդակ Գաղափարաբանական

Վահան Խորէնի (Տէր Գէորգեան) (1884-1920)

Յուլիս 6, 2019

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In