Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Մայիսի 28-ը Հայերի Փրկութեան, Վերապրումի Եւ Վերածնունդի Մեկնարկի Օրն Է»

May 30, 2015
| Գլխաւոր լուրեր, Հայկական
0
Share on FacebookShare on Twitter

5-29-15_serj

Ստորեւ կու տանք Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի շնորհաւորական ուղերձը` Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադրութեան 97-ամեակին առիթով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհաւորում եմ ձեզ Հանրապետութեան տօնի կապակցութեամբ:

Մայիսի 28-ն անկասկած մեր պատմութեան ամենապայծառ էջերն է զարդարում: Այն մեր ժողովրդի համար սեփական ուժերով ապրելու իր իրաւունքը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ էր եւ դարաւոր ընդմիջումից յետոյ հայկական պետութեան վերականգնման փայլուն սկիզբ:

Թուրքական բանակի դէմ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տարած մայիսեան յաղթանակները փրկեցին Արեւելեան Հայաստանի վերջին հողակտորները եւ դրանց վրայ ապրող հայութեանը: Բոլորի համար պարզ էր, որ Արեւելեան Հայաստանի համար նախատեսուած էր նոյն ճակատագիրը, ինչին արդէն արժանացել էր արեւմտահայութիւնը:

Այս տարի Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ սփիւռքում բազմաթիւ միջոցառումներ են իրականացուել եւ դեռ իրականացուելու են: Այսօր մեր պարտքն է արձանագրել, որ հայերի իսպառ բնաջնջումը կասեցրել ենք մենք` հայ ռամիկն ու շինականը, ռազմիկն ու քաղաքական գործիչը, ուսուցիչն ու հոգեւորականը: Եւ կասեցրել ենք մայիսեան հերոսամարտերով: Կասեցրել ենք հայկական պետականութեան ստեղծմամբ` պատմական Հայաստանի վերջին հատուածը փրկութեան ափ դարձնելով հարիւր հազարաւոր որբերի եւ գաղթականների համար:

Մայիսի 28-ը հայերի փրկութեան, վերապրումի եւ վերածնունդի մեկնարկի օրն է: Ի հարկէ, անկախութեան հռչակմամբ մեր փորձութիւնները չաւարտուեցին, նոր փորձութիւններ սկսուեցին, բայց դրանք մենք արդէն դիմակայում էինք որպէս պետականօրէն կազմակերպուած ազգ:

Պէտք է հաշուի առնել եւս մի կարեւոր հանգամանք. մայիսեան հերոսամարտերի ընթացքում, հէնց մարտի դաշտերում, ձեւաւորւում ու ծնւում էր հայկական բանակը: 1915 թուականից անցել էր ընդամէնը երեք տարի, եւ մենք, առանց պետականութեան` միայն ինքնակազմակերպման հաշուին, կռուի դաշտ հանեցինք թշնամուն արժանի հակահարուած հասցնող ռազմական ուժ: Սա պատմական սխրանքն է այն սերնդի, որին վիճակուած էր տեսնել ամենասարսափելին: Բայց նրան վիճակուած էր տեսնել նաեւ ամենաերանելին` անկախ Հայաստանը:

Մեր առաջին հանրապետութեան պետական խորհրդանիշները` դրօշը, զինանշանը եւ օրհներգը այսօրուայ Հայաստանի Հանրապետութեան պետական խորհրդանիշներն են: Մենք ճամբորդներն ենք մի նոր ճանապարհի, որ սկսուել է 1918 թուականի մայիսի 28-ին:

Սակայն խորհրդանիշներից աւելի կարեւոր են առաջին հանրապետութեան բովանդակութիւնն ու պատգամները, որոնցից, իմ կարծիքով, ամենաառանցքայինները հետեւեալներն են.

1.- Հայաստանը համայն հայութեան հայրենիքն է:

2.- Հայաստանում իշխում են հանրապետական կարգեր եւ ժողովրդավարական արժեհամակարգ:

3.- Հայաստանի Հանրապետութիւնը ընկերային պետութիւն է:

Սրանք այն փարոսներն են, որոնցով մենք կողմնորոշւում ենք նաեւ այսօր, մերօրեայ` երբեմն իսկապէս փոթորկալից նաւարկութիւնների ընթացքում:

Յաւերժ փառք բոլոր այն հայորդիներին, ովքեր կերտեցին մայիսի 28-ը:

Յաւերժ փառք ու խոնարհում բոլոր այն նահատակների յիշատակին, ովքեր հնարաւոր դարձրին մայիսի 28-ը:

Փա՛ռք Հայաստանի առաջին Հանրապետութեանը, որ հիմնասիւնն է ներկայ եւ ապագայ Հայաստանի:

Նախորդը

Հայաստանի Առաջին Հանրապետութեան Հիմնադրութեան 97-Ամեակի Նշում` Սարդարապատի Մէջ

Յաջորդը

«Էն. Պի. Էյ.». Ուորիըրզ 40 Տարի Ետք Հասաւ Աւարտականին

RelatedPosts

Ակնարկ.  Առաջարկուածը Ոչ Թէ Ճանապարհային,  Այլ Լաբիւրինթոսային Քարտէս Է
Գլխաւոր լուրեր

Ակնարկ. Առաջարկուածը Ոչ Թէ Ճանապարհային, Այլ Լաբիւրինթոսային Քարտէս Է

October 27, 2026
Իսրայէլի Մէջ Այսօրուան  Ընտրութիւններուն Նախօրեակին.  Թրամփ Իսրայէլացիներուն Դարձեալ  Կոչ Ուղղեց Նեթանիահուին Քուէարկելու
Գլխաւոր լուրեր

Իսրայէլի Մէջ Այսօրուան Ընտրութիւններուն Նախօրեակին. Թրամփ Իսրայէլացիներուն Դարձեալ Կոչ Ուղղեց Նեթանիահուին Քուէարկելու

October 27, 2026
Պաղայի. «Իրան Դիւանագիտական  Պատուհանը Չփակեց»
Գլխաւոր լուրեր

Պաղայի. «Իրան Դիւանագիտական Պատուհանը Չփակեց»

October 27, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.