Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Վանի Հերոսամարտին Շնորհիւ Ստոյգ Մահէ Փրկուեցան Տասնեակ Հազարաւոր Հայեր

Մայիս 27, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

5-27-15_Van

Վանի ինքնապաշտպանութիւնը հայ ժողովուրդի ազգային-ազատագրական պայքարի փառաւոր էջերէն է: Անիկա կարելիութիւն տուաւ տասնեակ հազարաւոր հայերու փրկուելու անխուսափելի բնաջնջումէն` բացառիկ օրինակ ծառայելով այլ շրջաններու հայութեան համար: Այս գաղափարը արտայայտած է Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի գիտաշխատող Սեդա Պարսամեան, որ Վանի ինքնապաշտպանական մարտերու 100-ամեակին առիթով ներկայացուցած է հերոսամարտին պատմութիւնը:

«1915թ. սկզբին Արեւմտեան Հայաստանի վիլայեթներում բռնկուած կոտորածների ալիքը հասնում է Վանի նահանգ: Կովկասեան ճակատում պարտութիւն կրած թուրքական զօրքերը (թուով շուրջ 12,000), նրանց միացած քրտական անկանոն ջոկատներն ու չերքեզական հեծելազօրը Վանի նորանշանակ կուսակալ Ճեւտեթ պէյի հրամանատարութեամբ սկսում են նահանգի հայ բնակչութեան կոտորածները, թալանն ու աւերածութիւնները: Մի շարք գաւառներում (Շատախ, Հայոց Ձոր, Արճէշ, Թիմար, Ալջավազ եւ այլն) հայերը դիմում են ինքնապաշտպանութեան` յամառ մարտեր մղելով թշնամու դէմ:

Երկարատեւ ու յամառ դիմադրութիւն է ծաւալւում նահանգի կենտրոն Վան քաղաքում, որտեղ բնակուող շուրջ 23 հազար հայերին միանում են նաեւ շրջակայ գիւղերից փախած հազարաւոր հայեր: Տեղի հայկական կուսակցութիւնները` Արամ Մանուկեանի գլխաւորութեամբ, սթափ գնահատելով իրավիճակը եւ խուսափելով վերահաս բնաջնջումից, ժողով են գումարում` որոշելով դիմել ինքնապաշտպանութեան: Կազմւում է ինքնապաշտպանական մարմին (անդամներ` Արամ Մանուկեան, Արմենակ Եկարեան, Գաբրիէլ Սեմերճեան, Կայծակ Առաքել, Պուլկարացի Գրիգոր (Կէօզեան), Հրանդ Գալկեան, Փանոս Թերլեմեզեան):

Հիմնական մարտերը ծաւալւում են քաղաքի երկու հայաբնակ հատուածներում` Այգեստանում եւ Քաղաքամէջում: Ապրիլի 7-ին թուրքերի ձեռնարկած առաջին գրոհը յաջողութեամբ յետ է մղւում. հայերը հրդեհում են Վանում թուրքական զօրքի կարեւոր ամրութիւններն ու կենտրոնները: Հաշուի առնելով թուրքերի թուական գերակշռութիւնը` Այգեստանի զինուորական խորհուրդն ընտրում է պաշտպանական մարտավարութիւն: Ապրիլի վերջին թուրքերն անցնում են լայն յարձակման: Ռմբակոծւում են Այգեստանի ռազմական դիրքերը, դպրոցներն ու եկեղեցիները: Մէկ օրուայ ընթացքում թուրքերն օգտագործում են 400 ռումբ: Վանի տարբեր հատուածներում փոփոխակի յաջողութիւններով կատաղի մարտեր են ընթանում, որոնց աշխուժ մասնակցութիւն են ունենում բազմաթիւ հայ պատանիներ, կանայք ու աղջիկներ:

Ապրիլի վերջին նկատւում է ռազմամթերքի ու սննդի խիստ պակաս: Քաղաքի պաշտպանները մի քանի անգամ սուրհանդակներ են ուղարկում ռուսական բանակ` օգնութեան խնդրանքով: Թուրքական անընդմէջ յարձակումները զուգորդւում են քաղաքի շրջակայ գիւղերի հայութեան զանգուածային կոտորածներով, որոնց զոհ է դառնում շուրջ 24,000 մարդ, թալանւում եւ հրդեհւում են աւելի քան 100 հայկական գիւղեր:

Վանի ինքնապաշտպանութիւնն ունենում է յաղթական աւարտ: Մայիսի 5-ին քաղաք է մտնում հայ կամաւորական հեծելազօրը` Խեչոյի (Խաչատուր Ամիրեան) եւ Դրոյի (Դրաստամատ Կանայեան) գլխաւորութեամբ: Մայիսի 6-ին Վան է մտնում նաեւ ռուսական զօրամասը: Քաղաք հասած ռազմական օգնութեան շնորհիւ` թուրքական զօրքը փախուստի է դիմում: Վանն ազատագրւում է: Արամ Մանուկեանը նշանակւում է Վանի նահանգապետ:

Շուրջ մէկ ամիս տեւած դիմադրութեան ընթացքում թուրքական կորուստները կազմում են մօտ 1000 զինուոր եւ սպայ, հայերը տալիս են մօտ 350 զոհ», իր խօսքին մէջ յայտնած է Սեդա Պարսամեան:

 

Նախորդը

Շուէտի Մէջ Ցեղասպանութեան Նիւթը Դասաւանդելու Նախաձեռնութիւն

Յաջորդը

Վատիկանի Արխիւները Կը Լուսաբանեն Հայոց Ցեղասպանութիւնը

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?