Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ձեր Փաստաթղթերը Մեր Փաստաթղթերն Են

Մայիս 27, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐԻՍ ՆԱԼՃԸ

Մինչ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին Թուրքիայի նախագահը չի ամաչում շարունակաբար կրկնել հին խօսքը, թէ` «պատմութիւնը պատմաբաններին թողենք», հարցնելով` «որքան փաստաթուղթ ունԷք», փորձում է Ցեղասպանութեան վերաբերեալ այնպիսի քաղաքական ընթացք որդեգրել, որն անգամ ակադեմիկոսներին ու պատմաբաններին է այլեւս զզուացրել:

Հանրապետութեան նախագահի այս յայտարարութիւններից յետոյ բազմաթիւ պատմաբանների հետ եմ զրուցել` հասկանալու համար, թէ ի՛նչ են մտածում: Ըստ պատասխանների, զզուացնող եւ անգամ պատասխան տալու կամ մեկնաբանելու համար անիմաստ են: Իրաւացի էին: Դե՛հ, եթէ ձեռքում եղած փաստաթղթերն այդքան շատ են…

Մի կողմից երիտասարդ պատմաբան Ումիթ Քուրթը հարցնում է` «Ինչո՞ւ են Լքեալ գոյքերի ցանկերը փակ»: Միւս կողմից` Անգլիայում գտնուող «Կոմիտաս» հիմնարկի տնօրէն Արա Սարաֆեանը պատասխանում է. «Այս հարցի վերաբերեալ որեւէ լուրջ մեկնաբանութիւն չի կարելի կատարել: Սրանք հռետորական հարցեր են: Մենք բազմաթիւ փաստաթղթեր ունենք, ըստ որի, հայերին անիրաւացիօրէն են տեղահանել եւ կոտորել: Ապրիլին այցելելու ենք Պաթման (Սասուն), որը մէկն է այն վայրերից, որտեղ կոտորածներ են եղել: Միգուցէ նախագահ Էրտողանն էլ մեզ միանայ: Ըստ էութեան, օսմանեան գրանցումներն անգամ չեն կարող բացատրել 1915 թ. հայերի կորուստը: Պաշտօնապէս վերաբնակեցնելու համար Տէր Զօր են ուղարկել, սակայն օսմանեան արխիւները չեն կարող ցոյց տալ, որ այս մարդկանց անապատում են բնակեցրել: Հարիւր հազարաւոր մարդիկ են ուղարկել այնտեղ, եւ ոչ ոք կենդանի չի մնացել: 1917 թ. Թալէաթ փաշան օսմանահպատակ հայերի վերաբերեալ զեկոյց է պահանջել, ըստ որի, Տէր Զօրում գրեթէ ոչ ոք չէր մնացել: 1917 թ. Տէր Զօրում կատարուած այս ուսումնասիրութեան պատասխանները վարչապետին կից օսմանեան արխիւներում են, սակայն` անհասանելի: Մուրատ Պարտաքճըի կողմից հրապարակուած Թալէաթ փաշայի օրագրում ասւում է, որ ողջ Տէր Զօրում ընդհանուր 6778 հայ էր մնացել: Միակ պատճառը, որ այս զեկոյցը հասանելի է, եւ այն կարող ենք անուանել «Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ Թալէաթ փաշայի զեկոյց», այն է, որ Թալէաթ փաշան սպաննուել է Պերլինում, զեկոյցը մնացել է նրա ընտանիքի մօտ (ոչ թէ թուրքական արխիւներում) եւ հրատարակուել է մասնաւոր հրատարակչի կողմից: Այսինքն` եթէ Էրտողանը լուրջ է տրամադրուած, ապա պէտք է հարցնել, թէ Տէր Զօր ուղարկուած հարիւր հազարաւոր հայերն ո՞ւր են»:

Արդեօք Թուրքիայի Հանրապետութեան նախագահը նկատո՞ւմ է, որ բազմաթիւ մտաւորականներ, գիտնականներ եւ անգամ սեփական ժողովուրդն այլեւս իրեն լուրջ չեն ընդունում:

Արդեօք նախագահը գիտի՞, որ հաւանաբար այս տարի Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած ամենամեծ միջոցառումներից մէկին` Փարիզի սիմփոզիումին մասնակցում են իրենց մասնագիտութեանը սիրահար հարիւրաւոր թուրք, հայ, քիւրտ, հրեայ, եւրոպացի եւ ամերիկացի պատմաբաններ:

Ֆրանսայի նախագահ Հոլանտի անմիջական հովանաւորութեամբ կազմակերպուած Փարիզի սիմփոզիումը կրում է «Հայոց ցեղասպանութիւնն Ա. Համաշխարհային պատերազմում» խորագիրը: Այստեղ են գրեթէ բոլոր պատմաբանները, ովքեր ցայսօր Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ ուսումնասիրութիւններ են կատարել:

Ըստ էութեան, պատմաբանները վաղուց են պատմութիւնը քննարկում: Անգամ խօսում են օսմանեան արխիւների փաստաթղթերով: Ձեր ասած այն «միլիոնաւոր» փաստաթղթերով…

Էրտողանը մի բան է մոռանում: Օսմանեան արխիւները նաեւ հայերի արխիւներն են: Իսկ Ցեղասպանութեան ամենամեծ ապացոյցն էլ այս արխիւներում պահուող փաստաթղթերն են:

«ԹԷ 24»

Թարգմանեց` Անահիտ Քարտաշեան
«Ակունք»

 

Նախորդը

Համշէնահայերի Հարսանեկան Ծէսերը Եւ Աւանդոյթները*

Յաջորդը

Շուէտի Մէջ Ցեղասպանութեան Նիւթը Դասաւանդելու Նախաձեռնութիւն

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?