Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Համշէնահայերի Հարսանեկան Ծէսերը Եւ Աւանդոյթները*

Մայիս 27, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
ԹԵՀՄԻՆԷ ՄԱՐՏՈՅԵԱՆ

5-27-15_harsԹուրքիայի Արդուին նահանգի` համշէնահայերով բնակեցուած Խոպա գաւառում գտնուելու օրերին ծանօթացանք մի հրաշալի համշէնահայ ընտանիքի հետ: Աքսուների ընտանիքն ունի երեք դուստր, որոնցից մէկը վերջերս է նշանուել եւ պատրաստւում է հարսանիքի: Օգտուելով առիթից` որոշեցինք ընտանիքի անդամներից մէկի հետ զրուցել համշէնական աւանդական հարսանիքի մասին: Այդ թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ մասնագիտութեամբ իրաւաբան Մեմնունէ Շիմշէքի հետ, ով աշխատում է Խոպայի քաղաքապետարանում:

«20-րդ դարի 70-80-ականներին աղջիկները խօսքի իրաւունք չունէին. հայրն էր որոշում, թէ ում հետ ամուսնանան,- մեզ ասաց Խիկօ գիւղից 25-ամեայ Այսուն Աքսուն: – Այն ժամանակ համշէնցիներն իրար հետ էին ամուսնանում. խառն ամուսնութիւնները շատ չէին: Աշխատում էին մօտ կամ հեռաւոր ազգականներից կողակից ընտրել: Հազուադէպ էր պատահում, որ ընտրէին այն ընտանիքից, որին չէին ճանաչում: Իսկ հիմա հիմնականում սիրելով են ամուսնանում: Այն ժամանակներում միջնորդներ կային, որ գնում էին աղջկայ տուն: 50 տարի առաջ համշէնցի աղջիկը գրեթէ չէր ճանաչում այն մարդուն, ում հետ պէտք էր նշանուէր: Հիմա այդպէս չէ. հիմնականում աղջիկն է ընտրում: Այժմ աւելի ազատ է, նոյնիսկ գիւղերում…

20-րդ դարի 70-ական թուականներին, մինչեւ 80-ականներ փեսացուն գաղտնի էր գալիս աղջկայ տուն: Երբ այդ տարի ոեւէ հարազատ մահացած էր լինում, հարսանիք չէին անում, քանի որ շատ մեծ յարգանք կար հանգուցեալի նկատմամբ:

Երբ հարսանիքին գնում են աղջկան բերելու, տղայի մայրը չի գնում: Աղջկայ տանը «սուգ» է: Հարսին նրա ամենամօտ հարազատներն են հագցնում: Փեսայի հօրեղբօր կինը կամ քեռակինը հարսի գուլպայի մէջ մետաղադրամ է դնում: Փեսայի կողմից ոեւէ մէկը հարսի տան խոհանոցից մի բաժակ է «գողանում», որպէսզի փեսայի տուն տանի: Այդ բաժակը կոտրում են հարսն ու փեսան, երբ հարսն առաջին անգամ մուտք է գործում փեսայի տուն:

Փեսայի կողմը հարսի կողմին «կաթի իրաւունք է» տալիս. հարսի մօրը հարցնում են` որքան է «կաթի իրաւունքը» եւ վճարում նրա որոշած գումարը: Հարսն ունենում է օժիտի սնտուկ, որի վրայ հարսանիքի օրը մի երեխայ է գալիս ու նստում: Երեխան վեր է կենում փեսայի կողմից որոշակի գումար ստանալուց յետոյ միայն: Համշէնցիների սովորոյթներում առկայ է նաեւ դուռը դանակով փակելու սովորոյթը, սակայն դա արւում է փեսայի տանը` նախքան հարսի մտնելը»:

«Համշէնցի հարեւանն այնքան կարեւոր անձ էր համարւում, որ նոյնիսկ մասնակցում էր աղջիկ ուզելու արարողութեանը,- մեզ պատմեց Խիկօ գիւղից 39-ամեայ Մեմնունէ Շիմշեքը,- թէեւ հիմնականում միջնորդների միջոցով էին ամուսնանում, սակայն կար նաեւ մի այսպիսի աւանդոյթ. երիտասարդ աղջիկներն ու տղաները հաւաքւում էին տարբեր հաւաքական աշխատանքների (համշէնահայերն այն գոր են անուանում, «Ակունք»-ի խմբ.) կամ տան հիմքերը դնելու արարողութեանը եւ այդ ընթացքում տեսնում իրար, սիրահարւում, մանիներ (խաղիկներ, «Ակունք»-ի խմբ.) ասում աշխատելու պահին…

Աղջկայ օժիտի սնտուկը հարսից առաջ են դուրս հանում: Հարսի փոքր եղբայրներից մէկը նստում է սնտուկի վրայ եւ վեր կենում գումար ստանալուց յետոյ միայն: Մինչեւ հիմա սնտուկի արարողութիւնը պահպանուել է: Հարսին հիմնականում իր զարմիկն է դուրս հանում:

60 տարի առաջ մեզ մօտ հարսանեաց զգեստները ճերմակ չէին. նոյնիսկ սեւ զգեստներ էին կրում: Հարսի զգեստն սկսեց փոխուել 1960-ականներից յետոյ: Առաջ հարսին ձիով էին տանում փեսայի տուն: Երբ հարսն առաջին անգամ մտնում էր փեսայի տուն, բրինձ էին թափում նրա գլխին, որպէսզի առատութիւն եւ բարիք բերի…»:

Վերջում մեր երկու զրուցակիցներն էլ ցաւով յայտնեցին, որ ներկայում ոչ բոլոր համշենահայերն են աւանդական հարսանիք անում, այլ նախընտրում են ամուսնութիւնը նշել հարսանեաց սրահներում` եւրոպական ոճով:

Խոպա / մարտ, 2015 թ.

* Խոպա ուղեւորութիւնն իրականացուել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի հովանաւորութեամբ:

Ակունք.նեթ

Նախորդը

Ազգային «Յառաջ-Գ. Կիւլպէնկեան» Քոլեճի Մայրերու Օր Կազմակերպութեամբ «Յառաջ» Մանկապարտէզին

Յաջորդը

Ձեր Փաստաթղթերը Մեր Փաստաթղթերն Են

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?