Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

100-Ամեայ Տարելիցին` Աքսորի Ճանապարհին. Որքան Մօտենում Ենք Տէր Զօրին, Այնքան Ցաւերը Սաստկանում Են

Մայիս 22, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐԻՍ ՆԱԼՃԸ

5-21-15_100-1Ուրֆայում «մուսուլմանացուած հայերից» լսում եմ իրենց պատմութիւնները: Մէկը մեքենայում աշխատանքի գնալիս ամէն օր հայերէն երգեր է լսում: Սակայն այն պահին, երբ մտնում է իր աշխատավայրի վարչական սահմանները, երգը թուրքերէն է դառնում: Ասում է` «Ստիպուած եմ». «Պաշտօնեայ եմ, եթէ հասկանան, որ հայ եմ, ի՞նչ եմ անելու»: Նրա աղջիկը 2 հատ Էմ. Փի.3 նուագարկիչ ունի: Մէկի մէջ հայերէն երգեր են, որոնք տանն է լսում, իսկ միւսի մէջ` թուրքերէն երգեր, որոնք դպրոց գնալիս է լսում…

Գալիս եմ այն վայրը, որն Այնթապից յետոյ այս ճանապարհորդութեան ընթացքում գուցէ ինձ ամենաշատն է ճնշում: Աքսորի ճանապարհին ընկած Տէր Զօրին նախորդող վերջին կանգառում եմ` Ուրֆայում:

Վաղ առաւօտեան ճանապարհ եմ ընկնում դէպի առաջին կանգառս: Կամուրջ գիւղն է, որի անունով կոչւում է նաեւ IMC հեռուստակայանի իմ ծրագիրը… Թուրքերէն անուանումը Կերմուշ է, ներկայում յիշատակւում է նաեւ որպէս Տաղէթեղի:

Ուրֆայից 10 քմ հեռաւորութեան վրայ գտնուող այս գիւղը ժամանակին Մետաքսի ճանապարհի կարեւոր առեւտրական կենտրոններից է եղել: Հայերի հեռանալուց յետոյ արաբներով բնակեցուած այս գիւղում այժմ եկեղեցուց եւ երկու հին տնից բացի` ոչինչ չկայ…

Գիւղը TOKI-ի (Հանրային շինութիւնների կառավարման վարչութիւն) կառուցած նոր շէնքերի կողքին է: TOKI-ի «գերեզման» տները պարտադրուել են գիւղից քաղաք մտնելու համար: Միակ խոչընդոտն էլ յուշարձանների խորհրդի կողմից պահպանութեան տարածք յայտարարուած այս եկեղեցին է:

«Ռեսմի Կազեթէ»-ի 2001 թ. հոկտեմբերի 23-ի 28093 համարում հրատարակուած որոշման համաձայն, այս գիւղը մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեան պահպանութեան տակ է: Հին գրառումներում այս վայրը որպէս քաղաք է յիշատակւում: 19-րդ դարի վերջում Կամուրջ գիւղում 400 տուն հայ է ապրել: Գիւղի միջով հոսում է 3 գետ, որոնք յիշատակւում են Դշխուհի ջուր, Թագուհի ջուր եւ Սուրբ Գէորգի ջուր անուններով: Գիւղի Սուրբ Աստուածածին (1881) եւ Սուրբ Թադէոս եկեղեցիներից երկրորդը գործել է նաեւ որպէս մենաստան: Գիւղում եղել է նաեւ մէկ դպրոց, որն ունեցել է 115-120 աշակերտ:

Գիւղի շրջակայքում նաեւ մէկ այլ մենաստան եւ մատուռի աւերակներ կան: Ըստ պատմութիւնների, գիւղը հիմնել է Արշամի որդի Աբգար թագաւորը, ինչը բաւականին տրամաբանական է, քանի որ Պալըքլը լճի յետեւում գտնուող հսկայական ամրոցը նոյնպէս հայոց Աբգար թագաւորի կողմից է կառուցուել:

Նախարարութեան Պահպանութիւնը
Հաւասարազօր Է Եկեղեցու Ախոռի
Վերածուելուն

5-21-15_100-2Գիւղում այժմ միակ կանգուն եկեղեցին Սուրբ Աստուածածինն է: Ներս մտնելու համար թփուտների միջով անցնելիս գանձեր որոնողների փորած հսկայական փոսն եմ ընկնում:

Իսկ երբ ներս եմ մտնում, անտանելի մէզի հոտը քթիս է խփում:

Ուրֆայի կիզիչ արեւից պաշտպանելու համար ներսում կապուած աւանակներն անհանգստանում են իմ ներկայութիւնից: Ճանճերը` նոյնպէս…

Իսկ ես մտադիր եմ նկարել հսկայ եկեղեցու (գուցէ նաեւ մենաստանի) ներսը…

Գիւղացիներից մի քանիսը Սիրիայից եկած արաբ ընտանիքներ են: Ասում են` քաղաքից հեռու` հէնց այստեղ են թաքնւում: Հին հայկական տները, նախքան նրանց գալը, վաղուց փորուած են եղել:

5-21-15_100-35-21-15_100-4Իսկ եկեղեցուց քիչ առաջ գտնուող մէկ այլ կրօնական կառոյցն այժմ օգտագործւում է որպէս GSI-ի (Grand Sport Injection) պահեստ: Մեր վարորդն անգամ ասում է`«Անխիղճնե՜ր»: Սակայն նրա մտադրութիւնն իրականում Սիրիայից եկածներին մեղադրելն է:

Ցեղասպանութեան երթուղով որքան մօտենում ենք Տէր Զօրին, այնքան սաստկանում են ցաւերը:

Իսկ ես լռում եմ…

«Հայ Լինելու Համար Քրիստոնեայ Լինելը Պարտադի՞ր Է»

Կենտրոն վերադառնալիս` իմ յետեւից են գալիս եղբայրներս ատըյամանցի ընկերոջս` Սատըք Պաքըրճըօղլուի հետ, ով ասել էր` «Անպայման հանդիպիր»:

Նորից թէյախմութիւն, յետոյ` սուրճ… Մի խանութից միւսն եմ վազվզում:

5-21-15_100-5Մարդիկ, որոնց հետ ծանօթացնելիս ասում էին`  «Սա էլ է ձեր բարեկամներից», ինձ իրենց հայ պապերի, տատերի պատմածն էին պատմում: Ջարդերի պատմութիւններ… Խեղդւում եմ յիշողութիւնների ու ապրումների մէջ:

Ամբողջ օրն առաջին եւ երկրորդ սերունդներից լսում եմ նախադասութիւնների կրկնութիւններ, որ չեմ ցանկանում փոխանցել ու խեղդել նաեւ ձեզ: Լսում եմ 40-98 տարեկան «մուսուլմանացուած հայերից», որոնց անունները ձեզ չեմ հաղորդելու: Սակայն այս անգամ շատ տարբեր է, շատ աւելի ցաւոտ…

Մենք` Թուրքիայում բնակուող հայերս, սփիւռքին միշտ հետեւեալն ենք ասել` «Դուք գնացիք, մենք մնացինք»: Մնալով` հիմա ականատես եմ լինում մուսուլման հանդիսացողների այսօրուայ, այո՛, այսօրուայ, այժմեայ, այս պահի ապրումներին…

5-21-15_100-6«Արտասահմանից լրագրողներ են գալիս: Հարցնում են` «Նորից քրիստոնեայ կը դառնա՞ք»: Ինչպէ՞ս լինեմ: Ես այս կրօնով եմ մեծացել: Սակայն հայ եմ: Դուք գալիս էք, մեզ հետ խօսում գնում էք, յետոյ մենք այստեղ միայնակ ենք մնում», ասում է նրանցից մէկը:

Իրաւացի է…

Ա. Ք.-ն ամէն օր մեքենայով աշխատանքի գնալիս հայերէն երգ է լսում, սակայն այն պահին, երբ մտնում է աշխատավայրի վարչական սահմանները, երգը թուրքերէն է դառնում:

Ստիպուած է փոխել:

Ասում է. «Ես պաշտօնեայ եմ, եթէ հասկանան, որ հայ եմ, ի՞նչ եմ անելու»:

Երկար լռութիւն…

Նրա գլխաշորով կինը, ղուրանի դասընթացների գնացող աղջիկը եւ տղան գիտեն եւ ընդունում են այս իրականութիւնը:

Ըմբռնումով են մօտենում:

Նրա աղջիկը 2 հատ Էմ. Փի. 3 նուագարկիչ ունի: Մէկի մէջ հայերէն երգեր են, որոնք տանն է լսում, իսկ միւսի մէջ` թուրքերէն երգեր, որոնք դպրոց գնալիս է լսում…

Մօտ ազգականներից բացի` իրենց ինքնութեան մասին ոչ ոք չգիտի:

«Նամազ Անելիս` Նաեւ 1915 Թ. Մահացածների
Համար Եմ Աղօթում»

5-21-15_100-75-21-15_100-8

 

 

Միասին երկար ժամանակ ենք անցկացնում մի ընկերոջս հետ, որի անունը չեմ տայ: Իւրաքանչիւր լսածս պատմութիւնն իմ վրայ նոյնպէս պատասխանատուութիւն է դնում: Փախչել եմ ուզում, սակայն չեմ էլ կարողանում փախչել: Այսքան կենդանի ականատեսներից Ցեղասպանութեան այսչափ յուշեր լսելն ինձ շատ է ճնշում:

Ուրֆայի ամենայայտնի մզկիթներից մէկում` Ֆըրֆըրլը մզկիթում շրջելիս ինձ պատմում է, որ այս վայրը` հին անուանմամբ Ֆըրֆըրլը եկեղեցին, մօտակայքում կոտորուածների եւ 1915թ. Տախաքհանէի բնակիչների դիակները նետելու տեղ է եղել:

Յաջորդ օրը մէկ անգամ եւս միայնակ զբօսնում եմ Ուրֆայի այն պատմական վայրերով, որտեղ շրջել էի ընկերներիս հետ: Որպէսզի կարողանամ խօսել արհեստաւորի հետ: Երբ միայնակ Տապաքհանէի մեծ աղբիւրի մօտ եմ գալիս, իմ ներկայութիւնից բաւականին դժգոհ մէկն ասում է` «Այստեղից ամիսներ շարունակ արիւն է հոսել»:

Մուսուլման հայ ընկերոջս պատմածներն աչքիս առաջ` շրջում եմ եկեղեցում. «Ամէն ամիս աշխատավայրի աշխատակիցների հետ ուրբաթօրեայ նամազին եմ գնում: Ամէն նամազ անելիս աղօթում եմ մեզ փրկածների համար: Միաժամանակ` նաեւ կոտորուած մեր նախնիների համար»:

Կողքիս գտնուողները չեն հասկանում, որ ուզում եմ, որքան հնարաւոր է, շուտ դուրս գալ Ֆըրֆըրլը եկեղեցուց: Սակայն Ա. Ք.-ն հասկանում է` «Եկէք` գնանք»…

Փափոր Փողոց-Թափոր Փողոց

5-21-15_100-9Ամէն փողոցում, ամէն անկիւնում հայի հետք է: Հայոց Աբգար թագաւորի կառուցած ամրոցի ստուերում` Ուրֆայի յայտնի Պալըքլըկէօլի եւ դրա դիմաց 50 տարի առաջուայ եկեղեցու թաղամասի փողոցներում եմ:

Սուրբ Գէորգ եկեղեցին հիմա Սալահէտտին Էյուպի մզկիթ է, Մարիամ Աստուածածին եկեղեցի հիմա Հալիլ՛ուր Ռահման մզկիթ է… Իսկ ասորական եկեղեցին մշակութային կենտրոն է դարձել: Թուրքական արուեստի, երաժշտութեան փորձերին ենք ականատես լինում: Մեզ թոյլ են տալիս լսել առաջին երգը: Մակամները պատարագների նման գեղեցիկ են…

Զառիվերը, որը Պալըքլը լճի դիմաց է, եւ որտեղ գտնւում է Մարիամ Աստուածածին եկեղեցին, հնում հայկական գերեզմանոց է եղել: Յետոյ պողոտայ անցկացնելու համար գերեզմանոցը վերացուել է, իսկ եկեղեցում որոշ ժամանակ գոլորշիով ելեկտրականութիւն ստանալու սարքաւորումներ են տեղադրուել: Սա էլ պատճառ է դարձել, որ շէնքը խոնաւութիւնից ներսից ու դրսից աւերուի: Հետագայում վերանորոգուած շէնքն այժմ որպէս մզկիթ է ծառայում: Այն վայրը, որտեղ գտնւում են թաղամասի բնակիչների գերեզմանները, յիշատակւում է որպէս «փափոր»: Այն հոգեւորականների տների փողոցի միւս կողմում է: Հայ հոգեւորականները ցանկացել են, որ պատարագից յետոյ այն պահակախումբ ունեցող ժողովրդի եւ հոգեւորականի տուն դառնայ: Սրան էլ «Թափոր» են կոչում: Յայտնի չէ` արդեօք ձայնային առնմանութիւ՞ն է, թէ՞ ոչ, սակայն «փափոր» փողոց դեռ կայ:

Շարժւում ենք եկեղեցուց վերեւ գտնուող մէկ ուրիշ եկեղեցի: Հայկական թաղամասի հին տները վերանորոգուել են, շահագործման յանձնուել որպէս խանութ-հիւրանոցներ: Դրանցից մէկը` Էլչի հիւրանոցը, պատկանում է Ռասթկելտի ընտանիքին: Կառավարիչը մեզ թոյլ է տալիս շրջել այնտեղ: Քանի որ ժամանակ չունէի, յետոյ թէյի շուրջ երկար զրուցելու խոստում տալով` հեռանում եմ: Երբ մի պահ մտածում եմ «իրենց հետ խօսել հայկական աղբիւրներում Ուրֆայում յայտնի Ռասթկելտեան ընտանիքի մասին», «ընկերներիցս» մէկն ինձ այնպէս է նայում, կարծես ասում է` «Կարիք չկայ»:

Հայերը Ուրֆայի Քաղաքային
Թանգարանում

5-21-15_100-10Մեր վերջին կանգառը քաղաքային թանգարանն է: Ուրֆայի այս նորակառոյց թանգարանում, ինչպէս եւ քաղաքում է, հայերի գոյութիւնը չի թաքցւում: Մի երկրում, որտեղ «Անիի» աւերակները «Անը» են կոչւում, բոլորովին տարօրինակ չէ, որ թանգարանում մէկ բառ անգամ չի ասւում եկեղեցիների եւ հայ Աբգար թագաւորի մասին: Թանգարանում նշւում է հայերի աւանդը քաղաքի ճարտարապետութեան մէջ եւ ընկերային կեանքում: Բացի այդ, շեշտւում է, որ Ուրֆայում հրատարակուող թերթերին հայերԷն յաւելուածներ են տրուել: Թանգարանը կառուցուած է քաղաքի Պէյ Քափըսըում` Մահմուտօղլու աշտարակում: Իսկ աշտարակի գագաթին հայերէն գրութիւն կայ:

Այս քաղաքում հայկական կառոյցները ստիպուած չեն թաքնուել:

Մզկիթների դռներին բաւականին պարզորոշ գրուած է, որ հին եկեղեցիներ են եղել:

Սակայն մարդիկ դեռ ստիպուած են թաքցնել իրենց ազգային ինքնութիւնը…

«Ռատիքալ»

Թարգմանեց` ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆԸ
«Ակունք»

 

Նախորդը

Տէրսիմցի 17 Հայեր Մկրտուած Եւ Քրիստոնէութիւն Ընդունած Են Հայաշխարհ Հայաստան

Յաջորդը

Իշխանութեան Վստահութեան Անգնահատելի Ուժը

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?