Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ինչպէ՞ս Են Հայոց Ցեղասպանութիւնն Ընկալում Թուրքիայի Քրտերը. Ներկայացնում Են Քիւրտ Մտաւորականները

May 15, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

«ԱԿՈՒՆՔ»

5-15-15_KurdՄարտ 2015-ին Երեւան էին գտնւում առաջին անգամ մեր երկիրն այցելած քիւրտ մտաւորականներ Նամըք Քեմալ Տինչը եւ Այհան Ըշըքը: Նամըք Քեմալ Տինչը «Հարիւրամեայ ա՜խ. 1915 թ. հանրային յիշողութեան հետքերը Տիարպեքիրում» (Տիգրանակերտ) գրքի համահեղինակներից մէկն է եւ այն գրել է Ատնան Չելիքի հետ համատեղ: Նշենք նաեւ, որ քիւրտ մտաւորականները Հայաստան են եկել Հրանդ Տինքի անուան հիմնադրամի աջակցութեամբ եւ պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթի հայերէն բաժնի խմբագիրներից Բագրատ Էսթուքեանի ուղեկցութեամբ: Գիրքը նախատեսւում է թարգմանել եւ հրատարակել նաեւ հայերէն: Թարգմանութիւնը կ՛անի Բագրատ Էսթուքեանը: Պոլսահայ եւ քիւրտ մտաւորականները հիւրընկալուեցին նաեւ Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնում եւ գրքի վերաբերեալ որոշ մանրամասներ հաղորդեցին կենտրոնի թուրքերէն բաժնի պատասխանատու Մելինէ Անումեանին:

Մտաւորականները յայտնեցին, որ գրքի նպատակն է եղել բանաւոր պատմութեան միջոցով վերարտադրել Տիգրանակերտում բնակուող քրտերի եւ թուրքերի` Հայոց ցեղասպանութեան մասին յիշողութիւնները: Ինչպէ՞ս են նրանք յիշում եւ փոխանցում Մեծ եղեռնի մասին պատմութիւնները: Գրքի հեղինակներից Նամըք Քեմալ Տինչը շեշտեց, որ ուսումնասիրութեան շրջանակներում համահեղինակները հանդիպել են 3 սերունդների ներկայացուցիչների հետ:

Նամըք Քեմալ Տինչի խօսքով, վերջին 15 տարում քրտերն սկսել են աւելի շատ խօսել Հայոց ցեղասպանութեան մասին, որը նրանք առաւելապէս բնութագրում են կոտորած կամ զուլում բառերով: Քրտերը Մեծ եղեռնը բնորոշում են նաեւ «Kirkirin» (կոտորած)  արտայայտութեամբ: Ըստ քիւրտ մտաւորականի` նրանք 1915 թուականի մասին խօսելիս առաւելապէս օգտագործում են «Ferman-i Filah» (հայերի վերաբերեալ սուլթանական հրաման) կամ ուղղակի` Ferman (սուլթանական հրովարտակ) արտայայտութիւնը, որ նրանք կիրառում են ոչ միայն Տիգրանակերտում կատարուած կոտորածներին անդրադառնալիս, այլ նաեւ` միւս շրջանների մասին խօսելիս:

Քրտերն այդպիսով ընդգծում են Հայոց ցեղասպանութեան մէջ պետութեան դերակատարումը, որը ոչ միայն ընդունել է կոտորածի հրամանը, այլ նաեւ` գործադրել այն: Մեծ եղեռնը յիշելիս Թուրքիայի քիւրտ հանրութիւնը նաեւ ընդգծում է այն ժամանակաշրջանի միջազգային դէպքերու զուգորդութիւնը եւ պատերազմական դրութիւնը:

Գրքում ներկայացուած պատմութիւնների հեղինակների համաձայն, Օսմանեան կայսրութիւնում եւ մասնաւորապէս Տիգրանակերտում հայերի կոտորածներին են մասնակցել բազմաթիւ մահմետական դերակատարներ, այդ թւում` քրտեր:

Բանաւոր պատմութեան մասնակիցները, ըստ գրքի համահեղինակի, անէծքով են յիշատակում այդ փաստը: Նրանց համաձայն, օսմանեան պետութիւնը Տիգրանակերտում հիմնել է մի պարամիլիտար զինուած կազմակերպութիւն, որին քրտերը տալիս են «Bejik» (անջրդի արտ) անուանումը: Քրտերը նզովքով են յիշում թէ այս «պեժիքները» եւ թէ՛ կոտորածներին մասնակից տեղացի դերակատարներին:

նրանք շեշտում են նաեւ, որ Հայոց ցեղասպանութեան իբրեւ հետեւանք բազում դժբախտութիւններ են եկել իրենց` քրտերի գլխին` չքաւորութիւն եւ այլն: Գրքում ներկայացուած բանաւոր պատմութիւնների հեղինակներն ընդգծում են, որ քրտերը եւս հետագայում ենթարկուել են կոտորածների:

Ինչպէս նշեց գրքի հեղինակ Նամըք Քեմալ Տինչը, իրենք` համահեղինակները, այս պատմութիւնները որակել են որպէս «խորհրդանշական առերեսում», ըստ որի, թէեւ ներկայիս Թուրքիայի քրտական հանրութիւնը քաղաքական առումով չի կարողանում առերեսուել Հայոց ցեղասպանութեան հետ, քանի որ պետութիւնը նման հնարաւորութիւն չի ընձեռում նրան, սակայն քրտերն այդպիսով իրենց խղճի առջեւ առերեւում են Մեծ եղեռնի փաստին:

Նամըք Քեմալ Տինչն «Ակունք» կայքի հետ զրոյցում նաեւ յայտնեց, որ գրքում անդրադարձ չկայ փոխհատուցման հարցին, սակայն շեշտեց, որ ընդհանուր առմամբ այդ հարցի նկատմամբ տարբեր մօտեցումներ կան քիւրտ հանրութեան շրջանում: Կան քրտեր, ովքեր կարծում են, թէ հայերն այս տարածքների համատեղ տէրերն են քրտերի հետ: Իսկ աւելի սահմանափակ թուով քիւրտ ազգայնամոլների կարծիքով, թէեւ ցեղասպանութիւն կատարուել է հայերի նկատմամբ, սակայն քրտերը ոչ մի պատասխանատուութիւն չեն կրում դրա համար, քանի որ այն ժամանակաշրջանում քիւրտ հանրութիւնը ոչ մի քաղաքական կամք չի ունեցել, եւ այս վայրերը այլեւս «քուրտիստան» են:

Գրքի հեղինակն ինքը համարում է, որ հայերի հանդէպ ցեղասպանութիւն է իրագործուել` որպէս պետական քաղաքականութիւն, եւ դրան մասնակցել են նաեւ տեղացի դերակատարներ: Ըստ Նամըք Քեմալ Տինչի, նեղ ազգայնամոլական մօտեցումները մեծ արգելք են նման խնդիրների լուծմանը: Միայն դրանցից ազատուելու շնորհիւ հնարաւոր կը լինի համատեղ ապագայ կառուցել:

 

 

Նախորդը

Հայոց Ցեղասպանութեան 100-Ամեակի Ոգեկոչում Սեն Քէօր Պաուշրիէ Արուեստից Հիմնարկին Մէջ

Յաջորդը

Թէ Ինչպէ՛ս Տէրսիմցի Իսլամացած Հայուհին Վերադարձաւ Իր Արմատներուն

RelatedPosts

Կատարումի Ձայնագիտութեան Պատմական Ամփիթատրոններ Եւ Եկեղեցական Կուժեր
Գիտութիւն

Կատարումի Ձայնագիտութեան Պատմական Ամփիթատրոններ Եւ Եկեղեցական Կուժեր

June 30, 2026
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

Սառնամանիքի Սիրողական Բնագիտութիւն

March 11, 2026
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

Հրթիռապատում Բ. Պաղ Պատերազմէն Մինչեւ Արեւի Խուզարկու

December 9, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.