Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ընկերվարական Երիտասարդներու Միջազգային Միութեան Բանաձեւ` Հայոց Ցեղասպանութեան 100-Ամեակին Առիթով

May 13, 2015
| Հայկական
0
Share on FacebookShare on Twitter

5-10-15_yerid-1Ստորեւ կու տանք 8-9 մայիսին Երեւանի մէջ տեղի ունեցած Ընկերվարական երիտասարդներու միջազգային միութեան խորհուրդի ժողովէն ետք որդեգրուած բանաձեւը` Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին առիթով:

Ընկերվարական երիտասարդների միջազգային միութիւնը (ԸԵՄՄ) լինելով հաւատարիմ հետեւորդ` արդարութեան սկզբունքներին, ժողովրդավարութեանը, հաւասարութեանն ու մարդու իրաւունքներին, վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ, հաշուի առնելով այն, որ այս տարի` աշխարհում յիշատակւում է 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան 100-րդ տարելիցը:

Հայոց ցեղասպանութիւնը մի շարք այլ ցեղասպանութիւնների նախադէպ դարձաւ, քանի որ դարասկզբի առաջին ցեղասպանութիւնն անպատժելի մնաց: Հայոց ցեղասպանութեան ընթացքում կիրառուած միջոցներն ու ձեւերը օրինակ դարձան նաեւ հետագայ ցեղասպանութիւնների համար:

Միջազգային իրաւունքի համաձայն, ցեղասպանութիւնը յանցագործութիւն է եւ հակառակ ԸԵՄՄ-ի ոգուն եւ նպատակներին:

Հետեւաբար`

ԸԵՄՄ-ն դատապարտում է հայ ժողովրդի դէմ իրականացուած ցեղասպանութիւնը, որը նախատեսուել եւ իրականացուել է Օսմանեան կայսրութեան եւ թուրքական տարբեր իշխանութիւնների կողմից` 1915-1923 թուականներին: Այս տարիների ընթացքում աւելի քան 1,5 միլիոն հայեր, որոնք ապրում էին իրենց նախնիների հայրենիքում (որն այսօր յայտնի է որպէս Արեւելեան Թուրքիա) դաժանօրէն ոչնչացուել են, իսկ ժառանգութիւնը առգրաւուել կամ հիմնականում աւերուել է: Փոքր թուով հայեր, ովքեր ողջ մնացին, սփռուեցին ամբողջ աշխարհով մէկ:

ԸԵՄՄ-ն խստօրէն դատապարտում է թուրքական կառավարութեան ժխտողականութիւնը, եւ բոլոր այն փորձերը, ուղղուած` լռեցնելու եւ կաշառելու ցանկացած նախաձեռնութիւն, որոնք տարւում են Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման դէմ: ԸԵՄՄ-ն հաւատում է, որ ցեղասպանութեան ժխտումը կրկնակի յանցագործութիւն է, որը պէտք է պատժուի:

ԸԵՄՄ-ն աջակցում է ՀՅԴ Երիտասարդականին եւ հայ ժողովրդին` կոչ անելով Թուրքիային սկսել անյապաղ գործընթացներ հետեւանքների վերացման համար, ինչպէս նաեւ կազմակերպել գործընթաց հայ ժողովրդի իրաւունքների վերականգնման համար: ԸԵՄՄ-ն հաւատում է, որ սա միակ յուսալի ճանապարհն է երկու երկրների եւ ժողովուրդների հաշտեցման համար:

ԸԵՄՄ-ն կրթութիւնը դիտում է որպէս էական եւ կառուցողական միջոց ցանկացած ծայրայեղութեան դէմ պայքարելու համար: Այսպիսով մենք կոչ ենք անում մեր անդամ կազմակերպութիւններին Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ իրազեկման աշխատանքներ տանել, քանի որ միայն տեղեկացնելով անցեալի ցեղասպանութիւնների մասին եւ դրանք դատապարտելով, կարող ենք կանխել նորերի իրականացումը:

9 մայիս 2015

Նախորդը

Ըստ Եւրոպական Միութեան Մէկ Ներկայացուցիչին. Հայաստան Եւ Ազրպէյճան Ռիկայի Մէջ Պիտի Քննարկեն Լեռնային Ղարաբաղի Հարցը

Յաջորդը

Ընկերվարական Երիտասարդներու Միջազգային Միութեան Ժողովին Ցեղասպանութեան Հատուցման Վերաբերեալ Բանաձեւ Ընդունուեցաւ

RelatedPosts

Ալիեւ. «Հայաստանի Հետ Խաղաղութիւնը  Միայն Թուղթի Վրայ Չէ»
Հայկական

Ալիեւ. «Հայաստանի Հետ Խաղաղութիւնը Միայն Թուղթի Վրայ Չէ»

March 13, 2026
Միշել. «Հայաստանի Եւ Ազրպէյճանի Միջեւ  Խաղաղութիւնը Պիտի Բարելաւէ  Շրջանի Տնտեսական Զարգացումը»
Գլխաւոր լուրեր

Միշել. «Հայաստանի Եւ Ազրպէյճանի Միջեւ Խաղաղութիւնը Պիտի Բարելաւէ Շրջանի Տնտեսական Զարգացումը»

March 13, 2026
Թեհրանի Հայկական Թաղամասին Մէջ Բնակելի  Շէնքի Մը Վրայ Հրթիռային Յարձակում
Գլխաւոր լուրեր

Թեհրանի Հայկական Թաղամասին Մէջ Բնակելի Շէնքի Մը Վրայ Հրթիռային Յարձակում

March 12, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.