Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Աշխարհը Հիմնուած Է «Յաղթել-Պարտուել» Մոտելի Վրայ. Բայց Այն Կարող Է Զարգանալ Միայն «Յաղթել-Յաղթել» Մոտելի Կիրառման Դէպքում

Մայիս 12, 2015
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

5-12-15_2-13Ամերիկացի մասնագէտները դեռեւս մի քանի տասնամեակ առաջ բոլոր տեսակի յարաբերութիւններում` միջանձնային, քորփորաթիվ, ներքաղաքական, միջազգային, առանձնացրել են հիմնականում երեք տիպի մոտելներ. «պարտուել-պարտուել», «յաղթել-պարտուել» եւ «յաղթել-յաղթել» (win-win): Առաջինը անմեղսունակների համար է. օրինակ` ամուսինները բաժանւում են, եւ դատարանը որոշում է, որ ամուսինը պէտք է իր մեքենան վաճառի եւ ստացած գումարը տայ նախկին կնոջը: Այդ որոշումից դժգոհ տղամարդն իր 100 հազար տոլարանոց մեքենան վաճառում է 5 տոլարով, որը եւ յանձնում է նախկին կնոջը: Մէկը մնում է առանց մեքենայի, երկրորդը` առանց գումարի, երկուսն էլ պարտւում են:

Աշխարհում յարաբերութիւնները, որպէս կանոն, հիմնուած են «յաղթել-պարտուել» մոտելի վրայ: Օրինակ` ինձ ամէն օր «յաղթում են», նոյնիսկ կ՛ասէի` «ջախջախում են» բազմաթիւ ընթերցողներ, որոնք ցոյց են տալիս, թէ որքան սխալ եւ յիմար բաներ եմ ես գրում` դրանով, իրենց կարծիքով, ինձ լուրջ հոգեբանական հարուածներ հասցնելով: Կամ` մէկը շուկայում 100 դրամանոց ապրանքը վաճառում է 1000 դրամով, եւ դրանով «յաղթում է միամիտ յաճախորդին: Կամ` ամուսինը ստիպում է կնոջը գնալ մի տեղ, որտեղ վերջինս չի ուզում գնալ, այսպէս ասած` «կոտրում է նրա դիմադրութիւնը» եւ դրանով «յաղթանակ է տօնում»: Եւ այդպէս է ոչ միայն միջանձնային յարաբերութիւններում, այլեւ աշխարհի մակարդակով: Հիմա պարզ է, չէ՞, թէ ինչո՛ւ է աշխարհն այդքան անկատար: Ի հարկէ, նոյնը մենք հանդիպում ենք ներքաղաքական կեանքում: Ընդդիմութիւնն ու իշխանութիւնը Հայաստանում ձգտում են իրար ոչնչացնել, այսինքն` յաղթանակ տանել մէկը միւսի նկատմամբ: Ընդ որում, առաջինն ասում է, որ դա կը լինի «ժողովրդի» յաղթանակը, որ նրանք ուզում են «իշխանութիւնը վերադարձնել ժողովրդին» եւ այլն, բայց երբ որեւէ քաղաքական գործիչ արտասանում է «ժողովուրդ» բառը, կարող էք չկասկածել, որ նա ձեւեր է թափում: Իշխանութիւնն էլ ասում է, որ նա ամենեւին նպատակ չունի ոչնչացնել ընդդիմութեանը, նա «շահագրգռուած է ուժեղ, ազդեցիկ ընդդիմութիւն ունենալու հարցում», բայց դա էլ է սուտ, եւ իշխանութեան քայլերը վերջին 24 տարում ճիշդ հակառակն են վկայում: Լուծումը ոչ թէ փոխզիջումների գնալն է, ինչպէս կարող է առաջին հայեացքից թուալ, այլ այնպիսի համատեղ նպատակներ գտնելը, որտեղ երկուսն էլ յաղթելու են: Ազրպէյճանցիներն ուզում են «յաղթել» մեզ, այսինքն` ֆիզիքապէս ոչնչացնել կամ տեղահան անել Արցախում ապրող հայերին, մեր յաղթանակն էլ, հաւանաբար, կը լինի այն, որ նրանք «ձեռ քաշեն» իրենց այդ մտադրութիւնից: Այս մակարդակի վրայ մեր վէճը կարող է տասնամեակներ տեւել: Արդեօք մեր ժողովուրդներն ունե՞ն մի օրակարգ, որը համատեղ իրականացնելով` հաւասարապէս շահելու են: Եթէ` այո՛, ապա Արցախի խնդիրը երբեւէ կը լուծուի: «յաղթել-յաղթել» մոտելի լաւագոյն օրինակն էր անցած շաբաթ Զուիցերիայում «վեցեակի» եւ Իրանի միջեւ ձեռք բերուած շրջանակային համաձայնագիրը: Պատժամիջոցները վերացնելու դէպքում Իրանի տնտեսութիւնը, որը հզօր ներուժ ունի, կը սկսի ազատ շնչել, ինչից շահելու են թէ՛ բուն Իրանը եւ թէ՛ նրա հարեւանները (նաեւ մենք, եթէ ճիշդ աշխատենք): Ռուսաստանը նոյնպէս Իրանի հետ ունի շատ ամուր քաղաքական եւ տնտեսական կապեր եւ կը կարողանայ մի շարք ծրագրեր իրականացնել, այդ թւում` հիւլէական կայանների կառուցման ուղղութեամբ: Նաւթի գինը, ճիշդ է, շարունակելու է ընկնել, բայց մեր ռազմավարական գործընկերները վաղ թէ ուշ պէտք է հասկանան, որ չի կարելի ամբողջ տնտեսութիւնը կառուցել կազ եւ նաւթ վաճառելու վրայ: Արեւմուտքն էլ կ՛ազատուի Իրանի միջուկային ծրագրի հետ կապուած իր վախերից եւ բարենպաստ բեմագրութեան դէպքում պատմական մօտ ապագայում կարող է տնտեսական լաւ գործընկեր ունենալ: Ինչ ուզում էք ասէք` «յաղթել-յաղթել» մոտելը կիրառելու համար պէտք է հոգեւոր եւ մտաւոր աւելի բարձր մակարդակ:

«Առաւօտ» օրաթերթ

Նախորդը

Սուրէն Խանամիրեան Ազգային Քոլեճի Աշակերտութիւնը Նշեց Մայրերու Օրը

Յաջորդը

Զօրավար Անդրանիկի Նկարը Իրարանցում Ստեղծած Է Պաքուի Մէջ

RelatedPosts

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի
Հայ Դատ

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի

Մարտ 12, 2020
Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ.   «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»
Հայ Դատ

Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ. «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»

Յունուար 23, 2017
Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ
Հայ Դատ

Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ

Նոյեմբեր 19, 2016

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In