Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ռուսնե՛րը Պարտադրեցին Զինադադար

Մայիս 11, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Եթէ չլինէին ռուսական կողմի ճնշումները, ապա 1994-ի մայիսին արցախեան ուժերը ընդամէնը օրերի ընթացքում կը գրաւէին մի շարք ազրպէյճանական շրջաններ, եւ, հաւանական է, դուրս գային ընդհուպ մինչեւ Կուր-արաքսեան միջագետք: Ճիշդ է, այսօր ազրպէյճանական քարոզչութիւնը ներկայացնում է, թէ իբր Ազրպէյճանը ո՛չ Արցախի, ո՛չ անգամ Հայաստանի, այլ Ռուսաստանի դէմ էր կռւում, եւ հայերն ընդամէնը գործիք էին ռուսների ձեռքում ընդդէմ ազրպէյճանցիների, իրականութիւնն այն է, որ հէնց ռուսների յորդորով ու պահանջով հայկական ուժերը դադարեցրին ռազմական արշաւը դէպի Ազրպէյճանի խորքեր եւ Մոսկուայի պարտադրանքով էր, որ անժամկէտ զինադադար կնքուեց 1994-ի մայիսին:

Ինչպէ՞ս այդ ամէնը եղաւ:

Ռուսաստանի պաշտպանութեան նախարար Պաւել Կրաչովը 1994թ. փետրուարի 18-ին Մոսկուա հրաւիրեց իր հայ եւ ազրպէյճանցի գործընկերներ Սերժ Սարգսեանին եւ Մամետրաֆի Մամետովին: Ստորագրուեց արձանագրութիւն, որով մարտի 1-ից նախատեսւում էր կրակի դադարեցում: Հէնց այդ արձանագրութեան հիմքով հնարաւոր եղաւ հասնել մայիսեան հրադադարին: Ապրիլի 15-ին Մոսկուայում կայացած ԱՊՀ գագաթաժողովում, որին ներկայ էին նախագահներ Լեւոն Տէր Պետրոսեանն ու Հայտար Ալիեւը, ընդունւում է կրակը դադարեցնելու յայտարարութիւն:

Մայիսի 4-5 Խըրխըզիստանի մայրաքաղաք Պիշքեկում հաւաքուեցին Հայաստանի, Արցախի եւ Ազրպէյճանի խորհրդարանների առաջին դէմքերը, բացի Ռասուլ Կուլիեւից: Նախագահ Ալիեւը մեկնել էր Պրիւքսել, իսկ Կուլիեւը մնացել էր Պաքւում` տնօրինելու երկրի գործերը մինչեւ Ալիեւի վերադարձը: Այդ պատճառով Պիշքեկ էր մեկնել Ազրպէյճանի խորհրդարանի փոխնախագահ Աֆիյատտին Ճալիլովը: Հէնց Պիշքեկում` ռուսների, առաջին հերթին ռուս միջնորդ Վլատիմիր Քազիմիրովի դիւանագիտական մեծ աշխատանքի շնորհիւ, կողմերը ստորագրեցին արձանագրութիւն, որի էութիւնը ռազմական գործողութիւնների դադարեցման կոչն էր մայիսի 9-ի գիշերուանից: Յատուկ ընտրուել էր մայիսի 9-ի գիշերը, քանի որ Խորհրդային Միութեան բոլոր ժողովուրդների յիշողութեան մէջ դա Յաղթանակի օրն էր Բ. Աշխարհամարտում ընդդէմ Գերմանիայի:

Արձանագրութեան տակ ստորագրեցին՝ Հայաստանը, Արցախը, Ռուսաստանը, Խըրխըզիստանը (որպէս հիւրընկալ կողմ) եւ ԱՊՀ-ի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչները: Ազրպէյճանի խորհրդարանի փոխնախագահը մերժեց` պատճառաբանելով,  որ չի կարող ստորագրել, որովհետեւ փաստաթղթի տակ չկայ «Լեռնային Ղարաբաղի ազրպէյճանական համայնքի ղեկավար Նիզամի Պահմանովի անունը»: Քազիմիրովը զանգահարում է Պաքու` Կուլիեւին, փորձելով համոզել, որ նա իր տեղակալ Ճալիլովին լիազօրի ստորագրելու: Քանի որ Կուլիեւը մերժում է, Քազիմիրովը Պիշքեկից շտապում է Պաքու:

Ալիեւը Պրիւքսելից արդէն վերադարձել էր Պաքու, եւ նա, Քազիմիրովի ներկայութեամբ, Կուլիեւին լիազօրում է ստորագրել պիշքեկեան արձանագրութիւնը: Մայիսի 9-ին Քազիմիրովը Պաքւում` հիւրանոցի իր համարում, շարադրում էր մէկ այլ` կրակի դադարեցման փաստաթուղթ, որի  մանրամասները համաձայնեցնում է Երեւանի եւ Ստեփանակերտի հետ: Նոյն օրն Ալիեւի առանձնասենեակում պաշտպանութեան նախարար Մամետովն իր ստորագրութիւնը դնում է այդ փաստաթղթի տակ: Յաջորդ օրը Հայաստանի պաշտպանութեան նախարար Սերժ Սարգսեանը, իսկ մայիսի 11-ին Արցախի պաշտպանութեան բանակի հրամանատար Սամուէլ Բաբայեանը, արձագանգելով պիշքեկեան արձանագրութեան կոչին եւ ի կատարումն 1994թ. փետրուարի 18-ի արձանագրութեան դրոյթների, նամակ են յղում Ռուսաստանի պաշտպանութեան եւ արտաքին գործերի նախարարներին, ինչպէս նաեւ Քազիմիրովին` յայտնելով 1994թ. մայիսի 10-ի լոյս 11-ի գիշերը հակամարտող կողմերի` կրակը դադարեցնելու պատրաստակամութիւնը:

Այսպիսով, մայիսի 12-ից զինադադար է հաստատւում: Մայիսեան զինադադարը յիշելով` Մամետովն ասել է. «Մենք մարտական գործողութիւններ էինք վարում, կանգ առանք, անցանք պաշտպանութեան, հակառակորդը որոշեց, որ մենք անզօր ենք գրոհելու եւ կարող է հակագրոհի անցել: Եւ որպէսզի դա տեղի չունենայ, անհրաժեշտ էր հասնել կրակի դադարեցման համաձայնագրի»:

2001թ. փետրուարի 23-ին Ազրպէյճանի խորհրդարանի ելոյթում Հայտար Ալիեւը, անդրադառնալով 1994-ի մայիսեան իրադարձութիւններին, ասել է. «Ես նորից եմ կրկնում, որ մայիսեան հրադադարը շատ կարեւոր քայլ էր, եւ դրան մենք գնացինք գիտակցելով: Չնայած դեռ խնդիրը չի կարգաւորուել, զինադադարն անհրաժեշտ էր: Դժբախտաբար շատերը մոռացել են պատերազմը, նրանք ապրում են հանգիստ ու յարմարաւէտ: Դժբախտաբար նրանք մոռացել են պատերազմը»:

Մայիսի 12-ին հրադադարն ուժի մէջ է մտնում: Մայիսի 16-17 Մոսկուայում տեղի է ունենում Սարգսեանի, Մամետովի եւ Բաբայեանի հանդիպումը, որի ընթացքում քննարկւում է «1994թ. փետրուարի 18-ի արձանագրութեան իրականացման կարգի արձանագրութիւնը» փաստաթուղթը, որով նախատեսւում էր ղարաբաղեան եւ ազրպէյճանական զօրքերի տարանջատում, կողմերի միջեւ պուֆերային գօտու ստեղծում, խաղաղարար ուժերի տեղակայում: Փաստաթուղթը ստորագրում են Կրաչովը, Սարգսեանը եւ Բաբայեանը: Մամետովը փաստաթուղթը չի ստորագրում. նրան շտապ կանչում են Պաքու: Ազրպէյճանը հրաժարւում է ստորագրել մոսկովեան համաձայնագրի ամփոփիչ արձանագրութիւնը, սակայն հրադադարը դառնում է իրականութիւն:

Ահա այսպէս է հաստատուել զինադադար, որը, թէեւ խախտումներով, պահպանւում է արդէն աւելի քան 20 տարի:

«ԱՆԻ» կենտրոն

 

Նախորդը

Ստացուած Գիրքեր. Հայոց Ցեղասպանութեան 100-Ամեակին Նուիրուած «Գանձասար»-ի Բացառիկը

Յաջորդը

Թանգարանը Կը Ցուցադրէ Հայ Մշակոյթի Նմուշները` Ռուսերու Միջոցով Զանոնք Փրկելէ Մէկ Դար Անց

RelatedPosts

Քալիֆորնիոյ Prop 50-ը Եւ Անկէ Անդին
Անդրադարձ

Քալիֆորնիոյ Prop 50-ը Եւ Անկէ Անդին

Հոկտեմբեր 13, 2025
Էջերն Անմահութեան.  Կարօտ Մկրտչեան
Անդրադարձ

Էջերն Անմահութեան. Կարօտ Մկրտչեան

Հոկտեմբեր 13, 2025
Գիր Երախտագիտութեան Եւ Գնահատանքի
Անդրադարձ

Կոմիտասի Բիւրեղեայ Ձայնը Լռեց. Լռութիւնը Դարձաւ Երգ, Դարձաւ Պատարագ Ու Աղօթք

Հոկտեմբեր 13, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?