Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Նեմեսիս»-ի Հերոսներից Մէկի` Արա Սարգսեանի Մահուան Պատճառն Այդպէս Էլ Անյայտ Մնաց

Մայիս 8, 2015
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

«ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ»

5-08-15_ara-sargsyanԳիւմրիում 1975 թուականին տեղադրուեց քանդակագործ Արա Սարգսեանի` Մայր Հայաստան արձանը: Ասում են` այն յատուկ է կանգնեցուել Հայաստանի 2-րդ մայրաքաղաքում` հայ-թուրքական սահմանին, որովհետեւ սահմանի հակառակ կողմից արձանը հրէշ է յիշեցնում:

Յովհաննէս Թումանեանի, Ալեքսանդր Սպենդիարեանի, Նելսոն Ստեփանեանի եւ բազմաթիւ այլ արձանների ու քանդակների հեղինակ Արա Սարգսեանն իր հսկայական ժառանգութիւնից բացի, հպարտանալու այլ առիթ եւս ունէր: Նրա ներդրումը մեծ է Հայոց ցեղասպանութիւնը կազմակերպած երիտթուրք պարագլուխների նկատմամբ իրականացրած դատավճռի` «Նեմեսիս» գործողութեան իրականացման մէջ: Բայց ի տարբերութիւն «Նեմեսիս»-ի միւս` հերոսացած մասնակիցներին, Խորհրդային Հայաստանում բնակուող Արա Սարգսեանի անունը գաղտնի էր պահւում: Նա ստիպուած էր թաքցնել իր հերոսութիւնը:

Երեւանում` Պուշկինի փողոցի աննկատ հատուածում քանդակագործ Արա Սարգսեանի տուն-թանգարանն է: Թանգարանի նման շատերի համար աննկատ ու անյայտ են նաեւ մեծ քանդակագործի կեանքի կարեւոր որոշ էջեր: Հայաստանի եւ աշխարհի տարբեր թանգարաններում պահուող նրա գործերը, տարբեր քաղաքներում տեղադրուած արձաններն անմահացրել են Արա Սարգսեանի անունը: Բայց նրա ազգային ընդյատակեայ գործունէութեան մասին խօսուեց միայն Հայաստանի անկախացումից յետոյ:

1919-ին ՀՅԴ-ն որոշում է ի կատար ածել հայերի կոտորածները ծրագրած եւ իրականացրած երիտթուրքական ղեկավարների նկատմամբ դատավճիռը: 6 լեզուի գերազանց տիրապետող Արա Սարգսեանը ներգրաւուում է «Նեմեսիս» գործողութեան մէջ, նպաստում եւրոպական երկրներում թաքնուած թուրք ղեկավարների յայտնաբերմանը:

«Նրանք նստում էին մարդաշատ վայրերում, հետեւում էին թուրքերին, որոնք կերպարանափոխուած էին: Թուրքերէն, գերմաներէն, իտալերէն գերազանց իմացող Արա Սարգսեանը յայտնաբերում էր նրանց, կանչում էին Շիրակեանին, եւ նա էդ գործն անում էր», պատմում է Արա Սարգսեանի տուն-թանգարանի տնօրէն թոռնուհին` Աննա Սարգսեանը:

Վիեննայում սովորելու տարիներին Արա Սարգսեանը հէնց այս նպատակով էր Գերմանիա գործուղւում եւ ոչ թէ` թանգարաններ ուսումնասիրելու, ինչպէս կարծում էին: «Նեմեսիս» գործողութեան հետ կապուած նամակներն ու գումարները գալիս էին նրա անձնական նամակատուփին: Վրիժառուներին փնտռելիս` ոեւէ մէկը չէր մտածում երիտասարդ տաղանդաւոր քանդակագործի մասին:

Եւրոպայում սովորելուց յետոյ Արա Սարգսեանը լուրջ երկընտրանքի առջեւ էր կանգնած` շարունակե՞լ ազատ ստեղծագործել ու ապրել արտերկրում, թէ՞ տեղափոխուել հայրենիք` Խորհրդային Հայաստան: Նա ընտրեց վերադարձի տարբերակը: Ի հարկէ, մինչ այդ խնդրեց, որ Դաշնակցութիւնը գործողութեան մասնակիցների ցուցակից հանի իր անունը:

Թաքցրեց նաեւ գործօն դաշնակցական եղբօր գոյութիւնը: Խորհրդային Հայաստանում Արա Սարգսեանը հիմնում է Նկարիչների միութիւնը, Գեղարուեստա-թատերական հիմնարկը, որը ղեկավարում է մինչեւ Պրիւքսելում համաշխարհային ցուցահանդէսին մասնակցելը:

«59 թուականին գնում է Պրիւքսել, հանդիպում է եղբօրն ու նրա կնոջը: Յետոյ սկսւում են նրա նկատմամբ հետապնդումները», ասում է Աննա Սարգսեանը:

Արա Սարգսեանը յայտնւում է իշխանութիւնների ուշադրութեան կենտրոնում: Ցեղասպանութեանը, իր ժողովրդի տառապանքներին քանդակագործը շարունակում էր անդրադառնալ` դրանց ոչ թեմատիկ վերնագրեր տալով կամ քողարկելով այլ մանրամասնութիւններով: Համաշխարհային Բ. պատերազմին նուիրուած այս քանդակն իրականում ներկայացնում է Տիրամօր ողբը, բայց շեղելու համար` Քրիստոսին քանդակել է երկարաճիտ կօշիկներով ու զէնքը ձեռքին: Քողարկուած իմաստ ունի նաեւ նրա յայտնի Մայր Հայաստան արձանը Գիւմրիում:

«Մայր Հայաստանը մեր հայ Նեմեսիդան է` հին յունական վրէժի, հատուցման աստուածուհին: Քանդակը տեղադրուած է Գիւմրիում` հայ-թուրքական սահմանին եւ հակառակ կողմից որ նայում էք, ես ինքս եմ գնացել, նայել, կարծես` նստած հրէշ լինի», ասում է Աննա Սարգսեանը:

60-ական թուականներին «Նեմեսիս» գործողութեան մասնակիցները դուրս են գալիս ընդյատակից, Եւրոպայում եւ Ամերիկայում նրանց մասին խօսում են իբրեւ հերոսների: Իսկ Արա Սարգսեանի մասին շարունակում են յիշատակել միան անուան Ա.Ս. սկզբնատառերով: Նոյնիսկ ընտանիքը չգիտէր նրա գործունէութեան մասին, միայն որդուն էր յայտնել:

1969 թուականին Արա Սարգսեանը կոտրում է ոտքն ու տեղափոխւում հիւանդանոց: Այդ ընթացքում Ամերիկայից Հայաստան է գալիս դաշնակահարուհի Լիւսի Իշխանեանն ու փոխանցում Արշալոյս Շիրակեանի` «Կտակն էր նահատակներուն» յուշագրութիւնը` «Նեմեսիս» գործողութեան մասին: Հաւանաբար զգալով, որ իրականութիւնը շուտով կը բացայայտուի, քանդակագործն անմիջապէս գրում է իր կտակը` պահանջելով մահից յետոյ անպայման դիահերձել իրեն: Մի քանի օր անց նա մահանում է: Կտակը կատարում են, բայց նրա մահուան իրական պատճառը, ըստ հարազատների, մինչ օրս յայտնի չէ:

 

 

Նախորդը

Սասնոյ Դիւցազնուհին` Խմբապետուհի Ռըպէ – Մահուան 100-Ամեակ

Յաջորդը

ԼՕԽ-ի Կազմակերպած Հայաստան Ուխտագնացութիւնը

RelatedPosts

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի
Հայ Դատ

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի

Մարտ 12, 2020
Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ.   «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»
Հայ Դատ

Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ. «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»

Յունուար 23, 2017
Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ
Հայ Դատ

Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ

Նոյեմբեր 19, 2016

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In