
Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 24-րդ հանգրուանի մրցումները տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին:
Փիւնիկ ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 3-1 արդիւնքով յաղթելէ ետք Ալաշկերտի: Փիւնիկի կոլերը նշանակեցին Ռազմիկ Յակոբեան (3-րդ) եւ Կամօ Յովհաննիսեան (9-րդ եւ 79-րդ):
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, Փիւնիկ, որ ունեցաւ 51 կէտ եւ մրցում մը նուազ կատարած է, 6 կէտով գերազանցեց Շիրակին, որ 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Միքայի հետ:
Նոյն արդիւնքով աւարտեցաւ նաեւ Արարատ Բանանց հանդիպումը, մինչ Ուլիս – Գանձասար մրցումը աւարտեցաւ ճերմակ հաւասարութեամբ:
Հետեւաբար, այս հանգրուանէն միակ օգտուողը եղաւ Փիւնիկ:
Ստորեւ` դասաւորումը.
| ՄՐՑ | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Փիւնիկ | 23 | 16 | 3 | 4 | 47 | 19 | 51 |
| 2.- Շիրակ | 24 | 13 | 6 | 5 | 44 | 25 | 45 |
| 3.- Ուլիս | 24 | 13 | 4 | 7 | 36 | 24 | 43 |
| 4.- Միքա | 24 | 8 | 9 | 7 | 27 | 29 | 33 |
| 5.- Ալաշկերտ | 24 | 7 | 7 | 10 | 24 | 32 | 28 |
| 6.- Գանձասար | 23 | 7 | 7 | 9 | 27 | 32 | 28 |
| 7.- Բանանց | 24 | 6 | 7 | 11 | 37 | 42 | 25 |
| 8.- Արարատ | 24 | 2 | 3 | 19 | 22 | 61 | 9 |


