Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Մեծ Մօրս Աչքերի Լռութիւնը». Արուեստագէտը Բացում Է Ցուցադրութեան Գաղտնիքը

Մարտ 21, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

3-21-15_59092«Մեծ մօրս աչքերի լռութիւնը»: Սա արուեստագէտ Սահակ Պօղոսեանի նոր նախագծի անուանումն է, որի համադրողը արուեստի քննադատ Նազարէթ Կարոյեանն է: Նախագիծը ներկայացուել է մարտի 13-ին «Գաֆեսճեան» արուեստի կենտրոնում:

Տատի ականջօղերը

Ցուցասրահ ներս մտնելով` անմիջապէս աչքերդ յառում ես հանդիպակաց պատին, որտեղից մէկ զոյգ փիրուզէ ականջօղեր են մխրճուած ձիւթի մէջ: Ականջօղերը աչքերի են նմանւում, որոնց հետ ակամայից երկխօսութեան մէջ ես ընկնում: Աչքերը սառել են, ու թւում է` հէնց դիմացի պատին փակցուած ծորացած ձիւթի մէջ գտնուող մէկ այլ առարկայի վրայ:

3-21-15_sahak_03Իսկ աչքերից աջ ու ձախ հատուածներում պարաֆինով պատուած վերմակի կտորներ են: Պարաֆինը մշուշի պատրանք է ստեղծել, իսկ մշուշի ետեւում գոյնզգոյն, տարբեր նախշերով կտորներն են: Այդ մշուշի շերտը, կարծես, հաստ ապակի լինի, որի ետեւում անցեալ կոչուող տարածքն է: Ապակին խլացնում է ձայնը, բայց եւ ցուցադրում է այն, ինչ կատարուել է այդտեղ: Լռութիւնը երբեմն տխրութեան է փոխակերպւում, տխրութեան ետեւում ձիւթէ հաստ, կոշտացած կոյտն է: Իւրաքանչիւր մանրամասնութիւն նուրբ խորհրդանշանակութիւն ունի այնտեղ: Ճառագայթային աղբիւրը նորից աչքերն են, իսկ ճառագայթները ցրւում են ցուցասրահում` օղակելով նաեւ դիտողին: Իսկ վերջինս գործ ունի Ցեղասպանութիւն վերապրած աչքերի հետ:

3-21-15_sahak_01Արուեստագէտը բացում է նախագծի գաղտնիքը

Սահակ Պօղոսեանն այս նախագծի վրայ աշխատել է 2 տարի: Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը որպէս թիրախ նկատի չի ունեցել, ուղղակի օրինաչափօրէն համընկել է: Այսպէս է պարզաբանում նա: Ցուցադրութեան թիրախը նրա համար եղել է լռութեան մասին խօսելը, եւ խօսել այնպիսի լեզուով, որը նոր ձեւով է բացայայտում արհաւիրքը, ցաւը:

Նախագծում առկայ 10 պատկերները, մէկական բարձրաքանդակն ու լուսանկարը ստեղծում են եռանկիւնի: Լուսանկարում պատկերուած են արուեստագէտի հօրաքոյրն ու հայրը` մինչ 1915 թ.-ը, վերմակներից մէկի գրուած «Է» տառը էութեան, շարունակականութեան խորհրդանիշն է, իսկ ականջօղերը նրա հայրական տատինն են: Ականջօղերը տատի ամուսնու նուէրն էին, որոնք տատը Հայաստան էր բերել` աքսորի ճանապարհները յաղթահարելով: «Ես ստեղծել եմ մի եռանկիւն, որի մէջ հանդիսատեսն անընդհատ շարժման մէջ է, այսինքն` այդ էութեան եւ կեանքի շարունակական տարածքը` որպէս եռանկիւն, նկատի ունեմ ամէն մէկիս կեանքն ու առանձին պատմութիւնները», ասում է Սահակը:

3-21-15_sahak_05Արուեստագէտը նշում է, որ ինքն անձամբ այդ արհաւիրքի կրողն ու ժառանգորդն է: Երկու տատերն ու մայրական կողմից պապը եղել են այդ ոճրագործութեան ականատեսները: Նրանք երբեք չեն պատմել իրենց տեսած արհաւիրքի մասին: Ս. Պօղոսեանի խօսքով, արհաւիրք տեսած մարդը չի սիրում նորից պատմել այդ արհաւիրքի մասին, բայց իրենց լռութեամբ անընդհատ փոխանցում էին այն, յատկապէս մեծ մայրը` հայրական տատը: Նրա հետ էլ ինքն ու եղբայրը մեծ կապուածութիւն են ունեցել: Ինչպէս Ս. Պօղոսեանն է ասում` տատի գրկում է մեծացել, տատն էր իրենց պահում, քանի որ ծնողները երկար էին աշխատում, չէին կարողանում զբաղուել իրենցով:

Հայրական տատը թրքախօս էր, Ատանայից էր, մայրական տատը` մշեցի, իսկ պապը` կարսեցի: Մեծ մայրը, յիշում է արուեստագէտը, պատմում էր ոչ թէ կոտորածների (չնայած նրա հայրը, քեռիները, բարեկամները զոհ էին գնացել արհաւիրքին), այլ Ատանայի մասին, թէ ի՛նչ դրախտային երկիր էր` եթէ ոսկի գցէիր գետնին, ոսկու ծառ կ՛աճէր:

Սահակ Պօղոսեանը նշում է, որ իրենց տանը կար մի մեծ սնտուկ, որտեղ տատը պահում էր իր գանձերը: Բացի դրանից, Ատանայից նա իր հետ վերցրել էր իր ձեռագործ վերմակը, որը, սակայն, տարիների ընթացքում մաշուել է: Սնտուկի իրերից զատ, մեծ մայրն իր ծոցում թաշկինակով պահում էր ամուսնու նուէրը` փիրուզէ ականջօղերը, որոնք, ըստ արուեստագէտի, տատը երբեւէ չէր կրում: «Երբ մեծ մայրս մահացաւ, որոշեցինք, որ ոչ մէկին չեն հասնում այդ ականջօղերը, տանը աղջիկ ժառանգորդ չունէինք, եւ քանի որ դրանք անընդհատ իր մարմնի վրայ էր կրում, թաղեցինք իր հետ: Ականջօղերից մնաց յիշողութիւն, որը դարձաւ այդ եռանկեան կողերից մէկը», ասում է ժառանգորդը:

3-21-15_sahak_02Ցուցադրութեան համար օգտագործուած պարաֆինն ու ձիւթը եւս պատահական չեն: Արուեստագէտի խօսքով, երկուսն էլ նաւթի արդիւնք են, իսկ նաւթը անմիջական կապ ունի Ցեղասպանութեան իրականացման քաղաքական եւ տնտեսական երեւոյթների հետ: «Երբ Իրաքում գտնուեցին նաւթահորեր, եւ ամբողջ աշխարհն ճարտարարուեստականացման խնդիր ունէր, առաջին բանը, որ կայսերապաշտ շրջանակները որոշեցին, Պաքուի եւ Իրաքի նաւթը տանելն էր, փորձեցին ստեղծել Պաղտատ-Պերլին երկաթգիծը, որը, դժբախտաբար, անցնում էր հայկական տարածքների վրայով, եւ մեր ցեղը փոխանակ օգտուէր այդ ընձեռուած առիթից, հակառակը` չկարողացաւ օգտուել` դառնալով այդ մեծ նպատակի ու գաղափարի զոհը, այսինքն որոշուեց ազատել այդ տարածքները, որպէսզի կառուցուի երկաթգիծը: Իրականում պատմութիւնն անընդհատ կրկնւում է», բացատրում է Ս. Պօղոսեանը` անդրադառնալով Ատանայից Երեւան հասած իր մանկութեան գանձերի սնտուկին:

Սնտուկը

Արուեստագէտը նշում է, որ այդ սնտուկն իր եւ եղբօր յայտնագործութիւններ կատարելու ամենահետաքրքիր վայրն էր` իրենց գանձերի կղզին: Սնտուկում կային ձեռագրեր, աւետարան` բաւականին հին, մանրանկարչական ալպոմներ: «Դժբախտաբար, տարիներ յետոյ ջուր լցուեց այնտեղ, վնասուեցին իրերը, եւ մնացին երկու առարկաներ, որոնք ես պահում եմ հիմա որպէս մասունքներ: Մէկը իմ մեծ հօր` պապիկիս, կրակվառիչն է, որը փոխանցուել է ինձ. 100-ից աւելի տարուայ առարկայ է: Միւսը «վախի» քարն է», ասում է նա:

Այն ժամանակ, ըստ վերջինիս, կրակվառիչ ունենալը ենթադրում էր, որ մարդը արտօնեալ վիճակում է: Իսկ ամենամեծ գանձը համարում է քարը:

Ովսան տատի «վախի» քարը

Ս. Պօղոսեանը սեղանին է դնում կրակվառիչն ու վերնաշապիկի կտորի մէջ փաթաթուած քարը: Այս պատմութիւնը նա ներկայացրել է «Գաֆեսճեան» արուեստի կենտրոնի «Յիշողութունների քարտես» ծրագրի շրջանակներում: Արուեստագէտը նշում է, որ երբ առաջին անգամ տեսել է քարը, այն փոքր ձուի չափ էր, որը տարիների ընթացքում փոքրացաւ: Տատը գիշերը քարը դնում էր ջրի մէջ, իսկ առաւօտեան վախ ունեցող մարդկանց խմեցնում ջրից: Յետոյ ասում էին, թէ վախն անցել է:

«Ես ապրում էի Աւանում, յիշում եմ` տարբեր տեղից երեխեք էին բերում, ասում` Ովսաննա՛ մայրիկ, մի հատ վախի քարը խմցրու: Ասում էին` Ովսաննա մայրիկը մոմ թափող է, ես էլ իր թոռն եմ, ես էլ եմ մոմ թափող», նշում է Ս. Պօղոսեանը:

3-21-15_sahak_04Իսկ այն կտորը, որի մէջ պահւում է քարը, իր մանկական վերնաշապիկն է: Պատմում է, որ երբ հայրը կառուցում էր տունը, ինքը սիրում էր վարպետներից մեխեր «գողանալ»: Դրանցից մէկն էլ մտցրել էր ելեկտրական վարդակի մէջ: «Յիշում եմ, որ միանգամից պայծառացաւ ամէն ինչ, ու յետոյ ոչինչ չեմ յիշում: Այդ վերնաշապիկն իմ հագին էր այդ ժամանակ: Հօրաքոյրս վերցրել էր այն, տարել սրբերի մօտ աղօթել, որով ես կենդանութեան նշաններ ցոյց չէի տալիս: Ինձ պահում են 24 ժամ` մտածելով, որ կարող է չեմ մահացել: 24 ժամ յետոյ արթնանում եմ: Մայրս պատմում է, որ դրանից յետոյ սկսել եմ նկարել», յիշում է Սահակը: Առաջին նկարներն սկսել էր անել տան պատին: «Հայրս տունը նոր էր գաճում, սպիտակ էր լրիւ, օճախ կար, որտեղ մայրս ջուր էր տաքացնում, գնում էի, այդ ածուխները վերցնում էի ու սպիտակ գաճի վրայ նկարում էի», ասում է նա:

«Մարդուն ապրելու համար երկու բան է պէտք»

«Վախի» քարը Սահակի պապին էին տուել Ատանայի քարհանքում: Արուեստագէտը պատմում է, որ քարհատները գիտեն այդ քարի առաջացման ընթացքը: Ասում է` դարերի շարունակ անձրեւների հեղուկը, ներծծուելով քարի հանքում, լաւայի շերտերի խոռոչների մէջ է հաւաքւում: «Երբ հանքը բացում են, միլիոնից մէկ յարաբերութիւն կայ, որ ճեղքուածքը կը բացուի հէնց խոռոչի վրայ, իսկ դրա մէջ հազարամեակների ընթացքում հաւաքուած հեղուկը դոնդողի նման է: Այդ դոնդողը 24 ժամուայ ընթացքում քարանում է» դառնալով քար: Ըստ առասպելի, դա համարւում է քարի հոգին, որը բուժիչ յատկութիւն ունի», պատմում է արուեստագէտը: Ասում է, որ այդ քարով տատը մարդկանց էր բուժում նաեւ Տէր Զօրի անապատներում:

«Ես էլ եմ խմել դրա ջուրը, լաւացել, գիտեմ այդ հզօրութիւնը, բայց յետոյ հասկացայ, որ ներքին հաւատն է ազատում քեզ վախերից: Խորհրդանշանակութիւնն է հետաքրքիր` փոխանցուել է քարը` բուժման հաւատքը, եւ կրակայրիչը: Իսկ մարդուն ապրելու համար երկու բան է պէտք` հաւատ եւ ջերմութիւն», եզրափակում է Սահակ Պօղոսեանը:

 Լուսանկարները`
ՆԱՐԵԿ ԱԼԵՔՍԱՆԵԱՆԻ

 

 

Նախորդը

Ամէն Բան Իր Չափով

Յաջորդը

Խմբապետ Մուշեղ (1887-1956). Սասնոյ Քաջերու Արժանաւոր Շառաւիղը

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Մայիս 14, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին Յառաջաբանի Փոխարէն

Մայիս 14, 2025
Թէկուզ Տկար
Անդրադարձ

Ապրիլ 24-ի Շաբաթէն Անդին

Մայիս 13, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?