Հայաստանի սահմանապահ եւ սահմանամերձ գիւղերը ռազմավարական մեծ նշանակութիւն ունեն մեր երկրի համար, սակայն այսօր այդ գիւղերն ունեն բազմաթիւ խնդիրներ. ցայսօր էլ գնդակոծւում են Հայաստանի, մասնաւորապէս Տաւուշի մարզի սահմանամերձ գիւղերը, շատ ցածր է ծնելիութիւնը, գիւղերը դատարկւում են երիտասարդներից, անմխիթար են կրթական, մշակութային օջախների վիճակը, գրեթէ իւրաքանչիւր ընտանիք գտնւում է սոցիալապէս ծանր վիճակում: Ելնելով այս ամէնից՝ ՀՕՄի Հայաստանի Շրջանային վարչութիւնը, լաւատեղեակ լինելով եւ յաւելեալ ուսումնասիրելով սահմանապահ եւ սահմանամերձ գիւղերի հիմնախնդիրները, նախաձեռնել է «Սահմանապահ եւ սահմանամերձ գիւղերի օժանդակութիւն» ծրագիրը, որի նպատակն է նպաստել գիւղերի շէնացմանը եւ սահմանների պաշտպանութեան ամրապնդմանը, հնարաւորինս աջակցել գիւղացու արժանապատիւ ու ապահով կեանքին, դառնալ նրա հոգսերի կիսողը: ՀՕՄի Հայաստանի Շրջանային վարչութիւնը հրատապ եւ առաջնահերթ համարելով ծրագիրը, որի իրականացման համար ձեւաւորուել է յանձնախումբ, ակնկալում եւ կարեւորում է Հայաստանի եւ աշխարհասփիւռ հայութեան մասնակցութիւնը ծրագիրն համատեղ ջանքերով իրագործելու համար: Ծրագրի իրականացման նպատակով բացուել են յատուկ հաշուեհամարներ՝ սահմանամերձ եւ սահմանապահ գիւղերի օժանդակութեան նպատակով, որի միջոցով դուք կարող էք կատարել ձեր բարեսիրական եւ բարեգործական նուիրատուութիւնները: Վստահ ենք, որ ձեր նուիրաբերած իւրաքանչիւր լուման կը ծառայի յանուն ամուր սահմանի, յանուն ուժեղ հայրենիքի:
Bank name: HSBC Bank Armenia cjsc Yerevan, Armenia SWIFT address: MIDLAM22 Beneficiary name: Armenian Relief Society NGO Beneficiary account number: 001-031350-102 USD 001-031350-003 AMD Purpose of transaction: Charity
———————————————————————————
Էյչ-Էս-Բի-Սի (HSBC) Բանկ Հայաստան ՓԲԸ Երեւան, Հայաստան Ստացողի անուն: Հայ Օգնութեան Միութիւն Ստացողի հաշվեհամար: 001-031350-102 USD 001-031350-003 AMD Վճարման նպատակը: Բարեգործութիւն Հայ Օգնութեան Միութեան Հայաստանի Շրջանային վարչութիւն Հայաստան, Երեւան 001, Նալբանդեան փող. 116/24 հեռ. (374 10) 56-75-13 e-mail: : [email protected] http://www.arsarmenia.org/
regarding donation to ARS Armenia what percentage of donation is for admiration expenses and how much is for charity. Thank you for your cooperation