Նախորդ շաբաթավերջին սկսան Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան գարնանային մրցումները, երբ կատարուեցան 16-րդ հանգրուանի հանդիպումները:
Նշենք, որ ախոյեանութիւնը 30 նոյեմբեր 2014-էն ի վեր իր ձմեռնային արձակուրդին մէջ էր:
Պարագլուխի դիրքին վրայ գտնուող Ուլիս, որ 2-1 արդիւնքով յաղթեց Բանանցին (7-րդ), ամրապնդեց իր դիրքը եւ չորս կէտի առաւելութիւն մը ունեցաւ Փիւնիկի վրայ, որ շաբաթավերջին մրցում չկատարեց:
Միքա 1-0 արդիւնքով յաղթեց Ալաշկերտի, մինչ Շիրակ 4-2 արդիւնքով յաղթական վերադարձաւ Արարատի դաշտէն:
Ստորեւ` դասաւորումը.
ՄՐՑ. | ԿԷՏ | |
1.- Ուլիս | 16 | 37 (34-16) |
2.- Փիւնիկ | 15 | 33 (33-13) |
3.- Շիրակ | 16 | 28 (24-17) |
4.- Գանձասար | 15 | 19 (20-25) |
5.- Ալաշկերտ | 16 | 18 (16-21) |
6.- Միքա | 16 | 18 (17-21) |
7.- Բանանց | 16 | 14 (21-27) |
8.- Արարատ | 16 | 7 (19-44) |