Կազմակերպութեամբ Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին, Մոն լա Սալի (Այն Սաատէ) մէջ շարունակուեցան Լիբանանի փինկ փոնկի գարնանային տարիքային բաժակի մրցումները:
Մրցաշարքին չորրորդ օրը տեղի ունեցան տղոց եւ աղջկանց կրտսերներու մրցումները:
Աղջկանց մրցաշարքին պարագային Միրէյ Պոյաճեան (ՀՄԸՄ Պէյրութ) տիրացաւ առաջնութեան` աւարտականին 3-1 արդիւնքով (2-11, 11-7, 8-11 եւ 7-11) յաղթելէ ետք Միներվա Ապպուտի (Շարթիէ Տար Նուր):
Երրորդ դիրքը գրաւեցին Փերլա Մանսուր (Մոն լա Սալ) եւ Նուր Իթանի (Ռիատի Պէյրութ):
Ինչ կը վերաբերի տղոց կրտսերներու մրցաշարքին, իր կարգին տիտղոսին տիրացաւ Պերճ Կէօքէօզեան (ՀՄԸՄ Պուրճ Համուտ), որ աւարտականին յաղթեց Քամել Ախտարի (Պարաղեմ Նապաթիէ)` 3-0 արդիւնքով (8-11, 8-11 եւ 8-11):
Երրորդ դիրքը գրաւեցին Էլի Հաժ (Մոն լա Սալ) եւ Յակոբ Ոսկերիչեան (Անդրանիկ Պէյրութ):
Կը շնորհաւորենք ՀՄԸՄ-ի մարզիկները` անոնց ձեռք ձգած այս յաջողութեան համար: