Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Խօսում Են Եշիլգիւղցի Հայերը

Փետրուար 17, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

«Ակօս»

21715_ststephanoՄիջին Արեւելքի արհեստագիտական  համալսարանի ընկերաբանութեան բաժանմունքի դոկտորայի թեկնածու եւ Պէյքենթ համալսարանի հետազօտող Զէյնեփ Պայքալն իր մագիստրոսական աշխատանքը կատարել է պոլսահայերի ինքնութեան ձեւաւորման եւ այս գործընթացի վրայ ազդած ուժաբանութեան եւ Եշիլգիւղցի հայերի առանձնայատկութեան վերաբերեալ: Իր աշխատութեան մէջ Պայքալը, դիտարկելով այս ինքնութեան ձեւաւորման վրայ պատմական անցեալի, առօրեայ յարաբերութիւնների եւ ազգ-պետութիւն յարաբերութիւնների թողած ազդեցութիւնը, նշում է, որ համայնքում բազմաշերտ հայկական ինքնութիւնը վերակառուցւում է, սակայն սա նոր ինքնութեան կառուցում չէ: Գոնէ Եշիլգիւղցի հայերի համար:

Զէյնեփ Պայքալ
Զէյնեփ Պայքալ

Զ. Պայքալն իր ուսումնասիրութեան շրջանակում հարցազրոյց է ունեցել 28-72 տարեկան 24 հոգու հետ (միջին եւ միջինից բարձր դասի հոգեւորականներ, ազատ մասնագիտութիւն ունեցող անձինք, տնային տնտեսուհիներ, ուսուցիչներ, լրագրողներ եւ կազմակերպութիւնների ղեկավարներ):

Պայքալն ասում է, որ Եշիլգիւղը, որտեղ միասին ապրում են հայերը, թուրքերը, յոյները, հրեաներն ու նաեւ քիչ թուով արեւելքցիներ, այս առումով ապաստան է. «Պոլսում այն վայրերը, որտեղ հայը կարող է ապրել, կարելի է հաշուել մի ձեռքի մատների վրայ: Հայերը երկար ժամանակ է ապրում են Եշիլգիւղում, եւ այստեղի եկեղեցու եւ դպրոցի գոյութեան շնորհիւ նրանց կեանքը հանգիստ է: Միեւնոյն ժամանակ այս թաղամասը գծում է պատկանելութեան սահման: Թէեւ ոչ առաջնային, սակայն իրենց կարող են ներկայացնել Եշիլգիւղցի»:

Երկրորդ Հայրենիք

Ինչպէս նշում է Պայքալը, Պոլսում այն թաղամասերը, որտեղ կարող են ապրել հայերը, շատ սահմանափակ են: Նման իրավիճակում հայերն իրենց բնորոշում են թաղամասերով, հետեւաբար` ոչ միայն եշիլգիւղցիներ, այլեւ` քուրթուլուշցիներ, պաքըրգիւղցիներ, սամաթիացիներ, սակայն գիտենք, որ այս թաղամասերը, որտեղ ծնուել-մեծացել են, չեն պատասխանում «ծագումով որտեղացի ես» հարցին: Եշիլգիւղցիների մեծ մասը, ում հետ հարցազրոյց է անցկացուել, Պոլիս է գաղթել Անատոլիայից (Արեւմտեան Հայաստան,«Ակունք»-ի խմբ.), Կեսարիայից, Սվազից եւ Մալաթիայից: Այս քաղաքները նրանց համար դեռեւս հայրենիք են: Պայքալն ասում է, որ «անատոլիացի լինելը նրանց համար նշանակում է մնալ մաքուր եւ անբիծ, շարունակել իրենց աւանդոյթները: Հետաքրքիրն այն է, որ նրանց պոլսեցի երեխաների համար եւս «հայրենիքը» առանձնայատուկ տեղ ունի. «մարդիկ, որոնց հետ հարցազրոյց է անցկացուել, իրենց  հաւաքական անցեալը, պատմութիւնը նոյնացնում են Անատոլիայի այն քաղաքների հետ, որտեղից սերում են իրենց ընտանիքները: Անգամ ամենաերիտասարդ անձինք, ումից հարցազրոյց եմ վերցրել, Անատոլիան ներկայացնում են որպէս մի վայր, որտեղ ապրում են երջանիկ, խաղաղ, գեղեցիկ յուշերով, որը պատսպարուած է գեղեցիկ բնութեամբ, եւ որտեղ գտնւում են իրենց պապերի գերեզմանները: Նրանք շեշտում են, որ հայկական մշակոյթն այդտեղ է ծնուել եւ հանդիսանում է Անատոլիայի մշակոյթի մի մասնիկը»:

Պայքալը նշում է, որ ինքնութեան ձեւաւորման մէջ շատ կարեւոր տեղ է զբաղեցնում անատոլիականութեան շեշտադրումը. «Պոլիսը, որը ինչ որ իմաստով «ապաստարանի» նշանակութիւն ունի, ընկալւում է «երկրորդ հայրենիք, որտեղ փորձել են արմատախիլ եղած վիճակում հաստատուել»:

Պայքալին հարցնում եմ, թէ այս պարունակում որտե՞ղ է գտնւում 1915 թուականը: Ի պատասխան` ասում է. «1915 թուականը Անատոլիայի հետ նոյնականացուող հաւաքական հոգեկան խոց է նշանակում: Կարելի է ասել, որ թէեւ հանդիպածս մարդկանց մօտ 1915 թ. ցաւերի վերաբերեալ ընդհանուր լռութիւն եւ հիասթափութիւն է տիրում, այս հոգեկան խոց «անձնազոհութեան» պատճառ չի դարձել, մեծամասնութեան համար անցեալի եւ ապագայի միջեւ եւ ինքնութեան շարունակութեան մէջ մեծ դադար չի առաջացրել:

Հանդիպումների արդիւնքում պարզ դարձաւ, որ հայերն այս վէրքը թարմացնելու փոխարէն` նախընտրում են ծածկել, փակել: Ասում են, որ «նոր ապագայ կառուցելու համար» պէտք է այս թեմաների վերաբերեալ այլեւս չխօսել, «երկու հասարակութեան միջեւ էլ անցեալից եկած ցաւ կայ», նրանք, ովքեր կարողացել են գնալ Անատոլիայից, «երկրներում, որտեղ հաստատուել են, կարողացել են թղթին յանձնել իրենց ցաւը», սակայն պէտք չէ այսօր այդ ցաւի մասին կարդալով` հակառակ կողմի հանդէպ թշնամանք տածել, անցեալը պէտք է անցեալում թողնել: Ոմանք էլ ասում են, որ 1915 թուականը պէտք է «առարկայական արժեւորել եւ միմեանց հասկանալ»: Հարցազրոյցի մասնակցածների մեծ մասը միաժամանակ շատ խիստ է համարում սփիւռքի քաղաքականութեանը:

 

«Փոքրամասնութեան» Անհանգստութիւն

Հարցնում եմ, թէ հարուստ Եշիլգիւղցի հայերը, որոնց մեծ մասն ապաքաղաքական է, մի մասին էլ կարելի է բնութագրել որպէս «սպիտակ թուրք», փոփոխուող Թուրքիայում իրենց համար ինչպիսի՞ տեղ են առանձնացնում. «Սպիտակ թուրք լինելու հանգամանքը նրանց հեռացնում է հայ համայնքից: Կարողանում են դուրս գալ ցեղաքաղաքական ինքնութիւնից: Երիտասարդների մօտ նկատւում է սովորական դարձած հայկական ինքնութիւնից ազատուելու վիճակ: Կրկին, ի տարբերութիւն տարեցների, երիտասարդները հանգիստ կարողանում են ասել, որ հայ են, անգամ քաղաքականութեանը վերաբերող հարցերին են աւելի բացայայտ պատասխան տալիս: Իսկ մեծամասնութիւն կազմող տարեցների խումբը, որի անդամների թիւը շատ աւելին է, քան ես սպասում էի, շարունակում է ծպտուած մնալ:

Պայքալի նշած այս խմբի ծպտեալ անդամները նախընտրում են ազգային ինքնութեան փոխարէն` իրենց ներկայացնել քրիստոնեայի ինքնութամբ: Տարակարծիք ձեւով կրօնի միջոցով իրենց ինքնութիւնն արտայայտող մարդիկ «Ճեմաաթ» (համայնք) բառի փոխարէն, որը կրօնի հետ է նոյնացւում, նախընտրում են օգտագործել«թոփլում», «միլլեթ» (հայերէն` հասարակութիւն, համայնք, ազգ) բառերը:

Իրենց հայ եւ/կամ քրիստոնեայ բնորոշողների հետ կան նաեւ իրենց թուրքիացի, անատոլիացի, Թուրքիայի Հանրապետութեան քաղաքացի բնորոշողներ: Բոլորի համար ընդհանուր հատման կէտ է հանդիսանում «փոքրամասնութիւն» բառի պատճառած անհանգստութիւնը: Կան մարդիկ, ում այս բառի կիրառութիւնն անհանգստութիւն է պատճառում, քանի որ իրենց համարում են այս երկրի հիմնական տարր, իսկ ոմանք խուսափում են այս բառից, քանի որ փոքրամասնութիւն լինել` ասել է թէ` ոչ մի իշխանութիւն չունենալ… Իսկ Պայքալի կարծիքով, սա բացատրւում է հանրապետութեան ողջ պատմութեան ընթացքում կիրառուած խտրական քաղաքականութեամբ:

 

Եկեղեցի

21715_YesilkoyՊայքալը նշում է, որ յաճախ քրիստոնէութիւնը շատ աւելին է, քան կրօնը. «Ազգագրագէտ Էնթոնի Սմիթը նշում է, որ այն ժամանակ, երբ հայ ժողովուրդն իրեն միայնակ եւ անտէր էր զգում, կրօնը հանգստութիւն եւ ազգային հպարտութիւն է ներշնչել հայերին: Թէեւ ցրուել են աշխարհով մէկ, սակայն կրօնը նրանց միաւորելու գործառոյթ է կատարել»: Այս առումով հարցազրոյցի ժամանակ մարդկանց պատմութիւններում կարեւոր տեղ է զբաղեցնում այն հանգամանքը, որ քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն առաջինն ընդունել են հայերը եւ առաջինը հայերն են հանդիպել դժուարութիւնների: Շատ յաճախ հանդիպել եմ այնպիսի պատմութիւնների, որտեղ շեշտում էին,որ շնորհիւ կրօնի եւ լեզուի` հայ համայնքը թէեւ ցրուած է եղել աշխարհով մէկ, սակայն շարունակել է օգնել միմեանց եւ կապուած լինել:

Հայերի համար եկեղեցին շատ աւելին է, քան` կրօնական ծիսակարգը կատարելու վայրը: Այն աւել շատ խառնամուսնութիւնները կանխելու եւ համախմբուելու միջոց է: Պայքալը յայտնեց, որ հարցազրոյց տուած անձանցից ոմանք եկեղեցի են գնում, որպէսզի նեցուկ լինեն եւ ապահովեն համայնքի եւ իրենց ազգակրօնական ինքնութեան շարունակականութիւնը: Մէջբերենք նրանցից մէկի խօսքը. «Եթէ ուշադրութիւն էք դարձրել, հայկական դպրոցների կողքին միշտ եկեղեցի կայ: Մենք միաժամանակ աշխարհում քրիստոնէութիւնն առաջինն ընդունած ազգն ենք եւ հպարտ ենք դրանով: Լինենք հաւատացեալ կամ ոչ, եկեղեցին մեր ինքնութեան պատկերում շատ կարեւոր դեր ունի: Մեր աղջիկ եւ տղայ երեխաները գիտեն, որ մի օր եկեղեցում ամուսնանալու են եւ ամէն ինչ անում են դրա համար: Կան եկեղեցիներ, որտեղ բոլորս մկրտուել, պսակադրուել ենք եւ ցանկանում ենք, որ մահանալուց յետոյ էլ թաղման արարողակարգը եկեղեցում կատարուի: Անգամ օտարի հետ ամուսնացած մէկի համար, օտար ասելով` նկատի ունեմ իսլամ, ասում են` թրքացել է, մինչդեռ մէկը ազգութիւն է, միւսը` կրօն, սակայն հայկականութիւնն ու քրիստոնէութիւնն այնքան են միահիւսուել, որ հայից բացի մէկ ուրիշի հետ ամուսնանալու դէպքում դառնում է թուրք, այսինքն` մուսուլման»:

 

Բեռը Կանանց Ուսերին Է

Պայքալը նշում է, թէ նկատել է, որ եկեղեցին միաւորող գործառոյթի հետ մէկտեղ նաեւ սահմանափակող գործառոյթ ունի: Բոլորս էլ գիտենք, որ Պայքալի` 24 հոգու հետ հարցազրոյցի արդիւնքում կատարած այս ճիշտ դիտարկումը հայ երիտասարդների ուսերին ծանրացած բեռ է: Հայ մշակոյթը եւ համայնքը պահպանելու պատասխանատուութիւնը սեւ ամպի պէս ծանրացել է մեր ուսերին: Պայքալի հարցազրոյցներից պարզ է դառնում, որ այս իրավիճակը կանանց վրայ շատ աւելի մեծ ճնշում է գործադրում. «Ինչքանով որ ականատես եղայ նաեւ հայկական համայնքում, ինքնութիւնը պահպանելու պարտքը կանաց համար մեծ բեռ է: Հայկականութիւնը, մշակոյթը եւ լեզուն երեխաներին փոխանցողը նրանք են եւ այս բեռան տակ կքում են: Ամուսնութիւնն այս առումով բանալու նշանակութիւն ունի: Սրան ստորադասւում է այդ խառնամուսնութեան եւ դրա արդիւնքում համայնքի թիւը նուազելու վախը:

Հարցազրոյց տուած անձանցից մէկը խառնամուսնութիւնների վերաբերեալ հետեւեալ մեկնաբանութիւնն արեց. «Եթէ նայենք մեր ինքնութեան տեսանկիւնից, ապա մեր ամենացաւոտ տեղն է: Արդեօք կարո՞ղ եմ դատապարտել մէկին, ով ամուսնացել է ոչ հայի հետ կամ նրան որեւէ ձեւով կարո՞ղ եմ չնկատել: Ո՛չ: Ինչպէս ասացի, եթէ երկու երիտասարդ սիրում են իրար, ապա որեւէ բան չենք կարող անել: Այլեւս անելիք չունենք, ցաւալի՞ է, շա՛տ ցաւալի է»:

Համայնքում ամենաշատ քննարկուող հարցերից է նաեւ լեզուի շարունակականութեան եւ արեւմտահայերէնի ապագայի խնդիրը: Երիտասարդներն աւելի գործնական են մօտենում եւ կարծում են, որ իրենց ասպարէզում արեւմտահայերէնը որեւէ օգուտ չի տայ: Ընտանիքները, որոնք իրենց երեխաների դաստիարակութեան հարցում եւս այդ կերպ են մտածում, նախընտրում են երեխաներին չուղարկել հայկական դպրոց: Սակայն Պայքալը նշում է, որ եշիլգիւղցիներն իրենց տներում վարձում են յատկապէս հայաստանցի տնտեսվարներ. «Յատկապէս այս նախընտրութեան պատճառը դպրոցում չստացած հայերէն կրթութիւնը տանը շարունակելն է»: Պայքալը նաեւ յայտնում է, որ չնայած այս ամէնին` չի նկատել, որ ընտանիքում հայերէն շատ խօսեն:

Իսկ աւագ սերունդը շարունակում է հայերէն խօսել, եւ միաձայն համաձայն է այն մտքին, թէ մշակոյթը չի կարող գոյատեւել առանց լեզուի: Կարեւորում են ոչ միայն բանաւոր, այլեւ` գրաւոր խօսքը, հաւատում են, որ հայոց այբուբենը ինքնութեան պահպանման գործում կարեւոր դեր է կատարում, անգամ կանխում է ոչնչացման վտանգը. «Ըստ իս, այբուբենն ու լեզուն հայկական ինքնութեան հիմնաքարերն են: Այբուբենի շնորհիւ հայ համայնքը փրկուել է Հռոմէական կայսրութիւնում ձուլումից: Եթէ հզօր մշակոյթ չունենայինք, այդ ժամանակ շատ հեշտ կարող էինք ձուլուել»:

Հարցը, որ, հաւանաբար, պէտք է սկզբում տայի, թողնում եմ վերջում: Լա՛ւ, իսկ երջանի՞կ են: «Հարցազրոյց տուած անձանցից մէկն ասաց, որ Ֆրանսայի իր բարեկամներից մէկը փոխել է իր անունը, ինքը դա չի անի, կարիքը չի զգում: Շարունակաբար ասում էր, թէ որքան է այստեղ երջանիկ, հանգիստ, խաղաղ: Շատ են նրանք, ովքեր շեշտում են, որ այստեղ երջանիկ եւ հանգիստ են»: Պայքալն այս ամէնը կապում է եշիլգիւղցիների ընկերային-տնտեսական իրավիճակի հետ. «Սրանք մարդիկ են, ովքեր Փակ շուկայում առեւտուր են անում, գումար վաստակում, այնտեղի արհեստաւորների հետ յարաբերութիւնները լաւ են, Եշիլ գիւղի պէս հանգիստ վայրում գեղեցիկ տներ ունեն: Ինչո՞ւ աշխատավայրում «թարս» (ծուռ) բառ ասեն եւ յարաբերութիւնները փճացնեն: Բացի այդ` միգուցէ իրօք երջանիկ են»:

Պայքալն ասում է, որ Եշիլգիւղը, որտեղ միասին ապրում են հայեր, թուրքեր, յոյներ, հրեաներ ու նաեւ քիչ թուով արեւելքցիներ, այս առումով ապահով է:

 

Հանգիստ Եմ, Բայց…

Հայերը, ովքեր այս երկրի` նրանց համար գծած սահմաններում իրենց համար ստեղծում են երջանիկ կեանք եւ դրա շնորհիւ կարողանում են ասել` «հանգիստ եմ», ամէն դէպքում հասկանում են, բայց եւ այնպէս հաւասար քաղաքացի լինել չկարողանալն ինչ գին ունի: Թղթի վրայ հնարաւոր է, իսկ գործնականում շատ դժուար է: Ցաւալի է, որ այնպիսի պաշտօններ, ինչպիսիք են պետական պաշտօնը կամ զինուորական աստիճանը, երազանքի նման մի բան է նրանց համար: Նաեւ հասարակութեան աչքի առաջ փորձառութիւն ձեռք բերած խտրականութիւն, արհամարհանք եւ նախապաշարումներ գոյութիւն ունի: Պայքալը ասում է, որ սրա պատճառով թաքցնում են իրենց ազգային ինքնութիւնը, անգամ «թուրքից աւելի մոլի թուրք են դառնում». «Այս կիրառումների արդիւնքում լռութիւնը, լաւ քաղաքացի լինելու շեշտադրումը, համայնքային յարաբերութիւնները եւ իրենց մշակոյթը պահպանելու ջանքերով մի տեսակ ներամփոփ վիճակը ազգային պետութեան ներսում որպէս փոքրամասնութիւն գոյութիւն ունենալու ռազմավարութիւնն է»:

Այս ռազմավարութիւններից ամենաուշագրաւը պետութեանը հաւատարմութիւնն է: Եշիլգիւղցի զրուցակիցներիցս մէկը, ով հպարտանում էր, որ որպէս «հաւատարիմ ազգ» են յիշատակւում, ասում է. «Հայերն ամենահաւատարիմն են, անգամ` թուրքերից են հաւատարիմ այս երկրին: Այս երկրի հայերը` պատրաստ են ամենամեծ ներդրումն ունենալ այս երկրի համար, անգամ` թուրքերից էլ մեծ ներդրում: Մենք շատ տարօրինակ ազգ ենք: Մեր ապրած երկրին շատ աւելին ենք կապւում, քան պէտք է: Այդ երկրի համար շատ բան կ՛անենք, սակայն մեր ձեռքում չէ»:

Թարգմանեց ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆԸ

«Ակունք»

 

 

 

Նախորդը

Քանի՞ Տարեկան Է Ազրպէյճանցի Ժողովուրդը. Կրկին Ապշերոնեան Մահմետականների Ինքնութեան Շուրջ (Ա. Մաս )

Յաջորդը

Հաղորդագրութիւն

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?