Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մի Ցուցանմուշի Պատմութիւն. Քարաշամբի Գաւաթը` Հին Արեւելեան Կիրառական Արուեստի Գլուխգործոցը

Փետրուար 2, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆԵԱՆ

20215_58266-fՎահան Յովհաննիսեանի համար հնագիտութիւնն աշխահի ամենալաւ մասնագիտութիւնն էր: Ու թէեւ Հայ յեղափոխական դաշնակցութիւն կուսակցութեան Բիւրոյի  նախկին անդամն ու Գերմանիայում Հայաստանի  նախկին արտակարգ եւ լիազօր  դեսպանը նաեւ պատմաբան էր,  իսկ առաւել  մեծ ճանաչում  ձեռք  էր բերել որպէս քաղաքական գործիչ, այնուամենայնիւ, հնագիտութեան ոլորտը  նրա համար  մի ուրիշ աշխարհ էր, ու նա շատ էր ափսոսում, որ քաղաքականութիւնն իրեն զրկել էր այդ աշխարհում լինելու հնարաւորութիւնից:

Վահան Յովհաննիսեանի երիտասարդ տարիների ընկերը` Երեւանի Յովհաննէս Թումանեանի անուան Տիկնիկային թատրոնի գեղարուեստական ղեկավար Ռուբեն Բաբայեանն այն եզակիներից է, ում բախտ է վիճակուել Վահան Յովհաննիսեան հնագէտի հետ կիսել նրա  «աստեղային ժամերը»:

«80-ականներն էին, հերթական պեղումից յետոյ Վահանը գիշերով  եկաւ մեր տուն, ասաց, որ հազարամեակների պատմութիւն ունեցող ոսկէ գաւաթ է գտել, որն իր մօտ է: Նա չէր գիշերել այդ գիւղում` վախենալով, որ մի գուցէ գտածոն գողանան… Այդ օրը մենք նշեցինք առիթը, անգամ գինի խմեցինք հէնց  պատմական գաւաթից,  որը յաջորդ օրը տարան թանգարան», «Հետք»-ի հետ զրոյցում պատմեց Ռ. Բաբայեանը:

20215_karashamb-glassՎահան Յովհաննիսեանի կատարած պեղումներից, սակայն, առանձնանում է մէկ այլ գաւաթ, որն իր իրազեկող նշանակութեան առումով ոչ միայն արժէքաւոր է, այլեւ` բացառիկ: Երբ նա 1987 թուականին հերթական պեղումներն էր անում, այս անգամ` Կոտայքի մարզի Քարաշամբ բնակավայրում, պատկերացում անգամ չունէր, որ  այնտեղի գտածոներից մէկը հին արեւելեան կիրառական արուեստի գլուխգործոց էր լինելու: Միջինպրոնզեդարեան իշխանական  մի դամբարանից կատարած պեղումների արդիւնքում թաղման հարուստ գոյքի մէջ Վահան Յովհաննիսեանը յայտնաբերել էր Ն. Ք.  22-21-րդ դարերի  արծաթէ  դրուագազարդ մի գաւաթ, որի վրայ պատկերուած ասիական հագուստով արքայի պատկերը, մարտի, գլխատման տեսարանները վկայում են այն մասին, որ հազարամեակներ առաջ այս տարածքում  եղել է ասիական թագաւորութիւն: Եւ պատահական չէ, որ Վահան Յովհաննիսեանն իրեն բախտաւոր հնագէտ էր համարում: Այս պարագայում եւս բախտը ժպտացել էր նրան,  եւ յաջողուել էր  գտածոն յայտնաբերել  հրաշալի վիճակում: Հայաստանում տեղական արտադրութեան գաւաթի առկայութիւնն ապացոյցն է այն բանի, որ մեր երկիրը  բաւական լուրջ արտադրական եւ մշակութային կենտրոն է եղել եւ սերտ կապեր է ունեցել  խեթական աշխարհի եւ Միջագետքի կենտրոնների հետ: Փաստօրէն, այն ժամանակ Հայաստանի տարածքում ապրել են հնդեւրոպական ցեղեր:

Գաւաթի իրանին արուած վեց հորիզոնական դրուագազարդ գօտիների վրայ ներկայացուած է հնագոյն հնդեւրոպական առասպելական դիպաշար` հերոսի կողմից իրականացուած վարազի որսի, դրա պատճառով երկու ցեղերի միջեւ ծագած գժտութեան, մարտի եւ պարտուած կողմի առաջնորդների մահապատժի տեսարաններով: Այդ դիպաշարը կապւում է հնդեւրոպական  դիցաբանական պատկերացումների հետ: Իսկ այս փաստը խօսում է միջին պրոնզի դարում  Հայաստանի եւ Կենտրոնական Անդրկովկասի տարածքը  բնակեցնող թռեղք-կիրովականեան մշակոյթի կրողների հնդեւրոպական ծագման մասին:

Ու թէեւ Վահան Յովհաննիսեանն  այն կարծիքին էր, որ ինքը «վատ հնագէտ չէ», հէնց միայն այս գաւաթը, որն այժմ իր կարեւոր տեղն ունի Հայաստանի Պատմութեան թանգարանի ցուցանմուշների շարքում, գալիս է խօսելու  էլ աւելիի մասին` համարուելով  եզակի երեւոյթ Հայաստանի եւ Անդրկովկասի հնագիտութեան  պատմութեան համար:

Նախորդը

Յուշատետր. «Այսօր Քեզ Շատ Լաւ Տեսայ»

Յաջորդը

Հարցազրոյց «11-40» Ժապաւէնի Գլխաւոր Արտադրիչ Ալեք Շահբազեանի Հետ «Նոեւ Քովչէկ» Թերթում (No 17)

RelatedPosts

Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը
Անդրադարձ

Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը

Հոկտեմբեր 14, 2025
Ողբերգութի՞ւն, Թէ՞ Կատակերգութիւն. Բեմը Անարգելը Ե՞րբ Աւանդութիւն Դարձաւ
Անդրադարձ

Ողբերգութի՞ւն, Թէ՞ Կատակերգութիւն. Բեմը Անարգելը Ե՞րբ Աւանդութիւն Դարձաւ

Հոկտեմբեր 14, 2025
Ռազմիկ Բաղդասարեանի Ելոյթին Առիթով
Անդրադարձ

Ռազմիկ Բաղդասարեանի Ելոյթին Առիթով

Հոկտեմբեր 14, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?