Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Սա Վտանգաւոր Խաղ Է Ազրպէյճանի Իշխանութիւնների Կողմից…», Ասում Է Արտակ Բեգլարեանը

Յունուար 28, 2015
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

ՎԱՀԷ ՍԱՐՈՒԽԱՆԵԱՆ

12815_Ardag Peklarian2015 թ. սկզբից եւեթ հայ-ազրպէյճանական սահմանին չի դադարում լարուածութիւնը: Հակառակորդն այս ընթացքում «աչքի է ընկել» խափանարարական գործողութիւններով, տարբեր տեսակի ու տրամաչափի զէնքերով հրադադարը խախտելով:

Յունուարի 2-ի լոյս 3-ի գիշերը ԼՂՀ-Ազրպէյճան սահմանի հարաւային ու արեւելեան ուղղութիւններով հակառակորդը խափանարարական-հետախուզական գործողութիւններ ձեռնարկեց, որոնց դիմագրաւելու ժամանակ զոհուեցին Պաշտպանութեան բանակի (ՊԲ) զինծառայողներ շարքային Վարդան Մկրտչեանը եւ տեղակալ Կարէն Գրիգորեանը: Մէկ այլ զինծառայող` Վոլոդիա Յարութիւնեանը, վիրաւորուեց: Ըստ ԼՂՀ ՊԲ-ի,  գրոհող կողմը կորուստներով յետ էր շպրտուել: Յունուարի 3-ին ազրպէյճանական կողմը յայտնեց, թէ հայերը նռնականետներով ու ականանետներով հրետակոծել են Աղդամի շրջանի մի քանի գիւղեր, ինչը ՊԲ-ն հերքեց: ԼՂՀ պաշտպանական գերատեսչութեան համաձայն, հայկական դիրքերի ուղղութեամբ հակառակորդը կիրառել է ինքնաձիգներ, գնդացիրներ, դիպուկահար հրացաններ, նռնականետներ, նոյնիսկ` 60 եւ 82 մմ տրամաչափի ականանետներ:

Յունուարի 6-ին ՊԲ-ն յայտարարեց, որ թշնամուն զսպելու համար ձեռնարկել է պատասխան գործողութիւններ, որոնց ընթացքում շարքից հանել է առնուազն 3 զինծառայողի, որոնցից մէկը ենթասպայ Էլտար Մամետովն էր: Ազրպէյճանական կողմը հերքեց իր կորուստների մասին լուրը, փոխարէնը յայտարարեց, որ ականի վրայ պայթել, սակայն ողջ է մնացել ենթասպայ Շամօ Մամետովը: Հայկական կայքերը գրեցին, որ մարտերի ընթացքում զոհուել է նաեւ ՊԲ 2 պայմանագրային` զօրակոչուած ԼՂՀ-ից: Հետագայում այս լուրը հաստատուեց:

Յունուարի 11-ին` 17:30-ի սահմաններում, հակառակորդը փորձեց խափանարարական գործողութիւն իրականացնել Տաւուշի մարզի Բաղանիս գիւղի ուղղութեամբ: Գրոհայինները իրենց ճանապարհին հանդիպել էին 80-ամեայ հովիւ, ոսկեւանցի Սերիոժա Սարգսեանին ու սպաննել նրան: Սակայն հայկական ստորաբաժանումները դարանակալել էին հակառակորդին եւ կասեցրել առաջխաղացումը: Յետ շպրտուելու ժամանակ ազրպէյճանցիները միջդիրքային գօտում թողել էին մէկ խափանարարի դի, որը շուտով հայկական կողմի համաձայնութեամբ հանուեց չէզոք հատուածից: Նոյն օրուայ գիշերը թշնամին խափանարարական-հետախուզական ներթափանցման փորձեր էր կատարել նաեւ ԼՂՀ Ջրաբերդի եւ Ակնայի ուղղութիւններով, սակայն յետ էր մղուել` կորուստներ կրելով:

Յունուարի 12-ի 16:00-ի սահմաններում ՊԲ հարաւային ուղղութեան դիրքերում հակառակորդի կրակոցից վիրաւորուեց 23-ամեայ զինծառայող Միսակ Յակոբեանը: 2 օր անց` յունուարի 14-ին, արաքսամերձ Հորադիզի մօտ ԵԱՀԿ դիտարկումն ընդհատուեց ազրպէյճանական կողմի կրակոցի պատճառով:

Յունուարի 17-ի ժամը 18:00-ի սահմաններում Տաւուշի մարզի Ոսկեւան գիւղի դիրքերում էլ թշնամու կրակոցից զոհուեց նոյն համայնքի բնակիչ, 21-ամեայ պայմանագրային զինծառայող Արման Յարութիւնեանը:

Զոհ ունեցանք նաեւ այս գիշեր: ՊԲ-ի հաղորդմամբ, յունուարի 19-ի լոյս 20-ի գիշերը ազրպէյճանական զինուժը շփման գծի տարբեր հատուածներում ձեռնարկել է 8 խափանարարական-հետախուզական գործողութիւնների փորձեր, սակայն հանդիպել է հայկական կողմի դիմադրութեանը ու կորուստներով նահանջել է: Մարտերի ժամանակ զոհուել է հարաւային ուղղութեան զօրամասերից մէկի զինծառայող, 20-ամեայ Սուրէն Փիլոսեանը:

Սահմանում ստեղծուած իրավիճակի մասին «Հետք»-ի»հարցերին պատասխանում է ԼՂՀ վարչապետի մամլոյ խօսնակ, քաղաքագէտ Արտակ Բեգլարեանը:

ՀԱՐՑՈՒՄ.- 2015-ը հայ-ազրպէյճանական սահմանին սկսուեց, կարելի է ասել, աննախադէպ լարուածութեամբ: Հայկական կողմն անցած օրերին ունեցել է 7 կորուստ` 6 զինծառայող, 1 քաղաքացիական, եւս 2 վիրաւոր: Հակառակորդը գործի է դրել տարբեր տեսակի զէնքեր, այդ թւում` ականանետներ: Ըստ ձեզ, ինչո՞վ պէտք է պայմանաւորել Ազրպէյճանի նման ծայրաստիճան յարձակողապաշտ վարքագիծը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Այո՛, ցաւօք, հակառակորդը տարին սկսել է յարձակողապաշտ վարքագծով, ինչը յանգեցրել է կորուստների թէ՛ հայկական, թէ՛ ազրպէյճանական կողմերից: Կարծում եմ` մի քանի գործօններ են ընկած այդ վարքագծի հիմքում: Նախ` տարիներ շարունակ Ազրպէյճանի իշխանութիւնները հանդէս են գալիս ռազմաշունչ յայտարարութիւններով` Ղարաբաղը գրաւելու վերաբերեալ: Դրանով ստեղծել են յայտարարութիւնների եւ գործողութիւնների ակնկալիքների որոշակի շեմ սեփական հասարակութեան աչքերում: Այս նոյն հանգամանքն իր ազդեցութիւնն ունի նաեւ հայկական հասարակութեան եւ միջնորդների դէպքում, քանի որ յոխորտանքներին չհամապատասխանող անգործութեան խորապատկերին անընդհատ յարձակողապաշտ յայտարարութիւններն ընկալւում էին սովորական եւ անթոյն հայերիս եւ միջնորդների մօտ` մօտաւոր հետեւեալ տրամաբանութեամբ` «շուն է, էլի՛, հաջում է»…

Հետեւաբար իրենց իսկ սեփական յայտարարութիւններով նրանք իրենց ստիպեցին գնալ մագլցումի կամ դրա ձեւացմանը, որպէսզի սեփական հասարակութեան մօտ հիասթափութիւն, իսկ հայկական հասարակութեան եւ միջնորդների մօտ յարմարուողականութիւն չառաջացնեն: Սա վտանգաւոր խաղ է Ազրպէյճանի իշխանութիւնների կողմից, քանի որ ինչ-որ կէտում ստիպուած են լինելու դադարեցնել մագլցումի (եթէ ոչ յետընթաց քայլ կատարել)` արդիւնքում աւելի մեծ հիասթափութիւն պատճառելով պատերազմ ցանկացող հասարակութեանը: Ինչպէս ժողովուրդն է ասում, «պէտք է ոտքը սեփական վերմակի չափով մեկնել»:

Երկրորդ` Ազրպէյճանի ներքաղաքական խնդիրների սրուելուն զուգահեռ, կարծես թէ, աճում է նաեւ առաջնագծի լարումը, ինչը շատերի կողմից բացատրւում է անվտանգութեան գործօնի սրման միջոցով ընդդիմութեան ձայնը խլացնելու փորձով: Այս պարունակում եւս կարելի է մեկնաբանել լարուածութեան աճը, քանի որ վերջին տարուայ ընթացքում ազրպէյճանական իշխանութիւնները կոշտացրել են իրենց պայքարը հնարաւոր մրցակիցների եւ քննադատների դէմ:

Երրորդ` անկասկած, ընդարձակ տարածաշրջանում կատարուող աշխարհաքաղաքական զարգացումները եւս ազդեցութիւն ունեն Պաքուի վարքագծի ձեւաւորման վրայ: Այն փորձում է օգտուել Ռուսաստան-Արեւմուտք տարաձայնութիւններից` դրանք օգտագործելով ղարաբաղեան հարցի մէջ կամ ուղղակի համարելով, որ արտատարածաշրջանային ուժերի ուշադրութիւնը որոշակիօրէն շեղուած է Հարաւային Կովկասից, եւ կարելի է փորձել ակտիւութիւն ցուցաբերել ղարաբաղեան ճակատում: Ի հարկէ, կան նաեւ այլ գործօններ, սակայն վերոնշեալները կը համարէի հիմնական ազդեցիկ պատճառները:

Հ.- Որպէս քաղաքագէտ` կիսո՞ւմ էք այն տեսակէտը, որ Պաքուի ներկայ մարտավարութիւնը կարող է կապուած լինել Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու հետ:

Պ.- Աշխարհաքաղաքականութեան մէջ սովորաբար միապատճառ գործողութիւններ չեն լինում: Ուստի, չեմ բացառում, որ Հայաստանի էլ աւելի մերձեցումը Ռուսաստանի հետ կարող էր սադրանքների դիմելու առիթ դառնալ Ազրպէյճանի համար` այլեւայլ նպատակներով: Այնուամենայնիւ, հակուած եմ այն մտքին, որ Ամանորի եւ Սուրբ Ծննդի տօները, այնուհետեւ Գիւմրիի ողբերգութեան պատճառով ձեւաւորուած ներհայաստանեան լարումն աւելի էական առիթներ էին տեղային մագլցումի գնալու համար, որոնք տեղաւորւում են հակառակորդի գործելաոճի տրամաբանութեան շրջանակներում: Վերջիվերջոյ, չմոռանանք, որ սադրանքները նորոյթ չեն առաջնագծում, եւ անցած տարին էլ պակաս չափով աչքի չընկաւ այդպիսի դէպքերով, այնինչ ԵՏՄ-ն Հայաստանում գործում է միայն յունուարից: Իսկ ինչ վերաբերում է յատկապէս վերջին ամիսներին որդեգրած մարտավարութեանը, ապա դա կը պայմանաւորէի թէ՛ նախորդ հարցի պատասխանում նշածս պատճառներով, թէ՛ Պաքուի ռազմական ղեկավարութեան փոփոխութեամբ եւ մի շարք այլ հանգամանքներով` միգուցէ այդ թւում եւ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցութեան գործընթացով:

Հ.- Ազրպէյճանական կողմի կրակոցի պատճառով ընդհատուեց նաեւ ԵԱՀԿ դիտարկումը: Պաքուն վաղուց չի թաքցնում դժգոհութիւնն ու անվստահութիւնը ԵԱՀԿ Մինսքի խմբի հանդէպ: Արդեօ՞ք այս ամէնը սադրանք է Մինսքի խմբի ձեւաչափի ու այն պաշտպանող Հայաստանի եւ ԼՂՀ-ի դէմ:

Պ.- Ազրպէյճանը բազմիցս խոչընդոտել է դիտարկումների ընթացքը` թէ՛ կրակոցներով, թէ՛ ուղղակի թեքնիք դժուարութիւններ յարուցելով: Այնպէս որ, այս դէպքը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ, համոզուած եմ, վերջինը: Այդպիսի դէպքերը կարելի է դիտարկել որպէս սադրանք Մինսքի խմբի ձեւաչափի հանդէպ` նպատակ ունենալով ամէն գնով ցուցադրել դրա «անարդիւնաւէտութիւնը»: Հայաստանի եւ ԼՂՀ-ի դէմ այնքանով են սադրանք համարւում դրանք, որքանով առաջնագծում տեղի ունեցող մնացած դէպքերը: Իսկ ահա հայոց բանակն աւելի քան 20 տարի շարունակ ապացուցում է իր բաւարար պատրաստուածութիւնը հակառակորդի սադրանքներին յաւուր պատշաճի արձագանգելու գործում:

Հ.- Չնայած, մասնաւորապէս, Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը  բարձրաձայնեց միջազգային հանրութեան ու համանախագահների կողմից հակառակորդի գործողութիւնների հասցէական դատապարտման անհրաժեշտութեան մասին, համապատասխան արձագանգ, կարծես, չեղաւ: Ժամանակը չէ՞, որ Երեւանն ու Ստեփանակերտը Մինսքի խմբի հետ հանդիպումներում կոշտ շեշտադրումներ անեն սրա մասին:

Պ.- Ենթադրում եմ, որ Հայաստանի եւ ԼՂՀ իշխանութիւնների կողմից կոշտ շեշտադրումներ արւում են հանդիպումների ժամանակ. օրինակ` հէնց վերջերս տեղեկատուութիւն եղաւ, որ Բակօ Սահակեանը Անճէյ Քասփրչիքի հետ հանդիպմանն ընդգծել է միջազգային հանրութեան կողմից Ազրպէյճանի ապակառուցողական քաղաքականութեանը համապատասխան գնահատական տալու եւ այս ուղղութեամբ կոնկրետ քայլեր իրականացնելու անհրաժեշտութիւնը: Նմանատիպ յայտարարութիւններ եղել են նաեւ օգոստոսին եւ նոյեմբերին տեղի ունեցած լարուածութեան խորապատկերին: Սակայն այլ հարց է, որ միջնորդական կողմը շարունակում է վախուորած զգուշաւորութիւն ցուցաբերել իրերն իրենց անուններով կոչելու հարցում` արհեստական հաւասարութեան նշան դնելով հակամարտութեան կողմերի միջեւ: Այդ աւանդական մօտեցումից որոշակի շեղում եղաւ ուղղաթիռի դէպքից յետոյ, երբ Մինսքի խմբի համանախագահները ստիպուած էին կողմերից մէկին մեղադրել իրադրութիւնը սրելու մէջ, թէեւ դա եւս կատարուեց զգուշաւորութեամբ եւ լղոզուած հաղորդագրութեամբ:

Միւս կողմից` անհրաժեշտ է գիտակցել, որ ՄԽ-ը միջնորդական կողմ է, ոչ թէ դատաւոր, եւ իր գործառոյթների մէջ չեն մտնում մեղաւորների բացայայտումը եւ որոշումների պարտադրումը: Հետեւաբար մենք միայն մէկ անվտանգութեան երաշխիք ունենք` հայոց հզօր բանակը, մնացածը երերուն յենասիւներ են:

Հ.- Հայկական ռազմական ղեկավարութիւնը պարբերաբար խօսում է հակառակորդի սադրանքներին ի պատասխան պատժիչ գործողութիւնների մասին, սակայն պաշտօնապէս ներկայացւում է բաւականին ժլատ տեղեկութիւն: Եղած բացը զանգուածային լրատուամիջոցները լրացնում են սեփական աղբիւրներին մէջբերելով, որոնց ասածները ոչ միշտ են ճիշդ լինում: Տեսնո՞ւմ էք թոյլատրելի (ռազմական գաղտնիք չհանդիսացող) առաւելագոյն տեղեկութիւն հանրութեանը տրամադրելու խնդիր ներկայում, ինչն օգտակար է նաեւ տեղեկատուական պատերազմի տեսանկիւնից:

Պ.- Կարծում եմ` բոլորը կ՛ընդունեն, որ վերջին տարիներին Հայաստանի եւ ԼՂՀ պաշտպանութեան նախարարութիւնները սկսել են գործել անհամեմատ աւելի համակարգուած եւ թափանցիկ, ինչն իր դրական ազդեցութիւնն է ունեցել տեղեկատուական պատերազմում հայկական կողմի դիրքերի բարելաւման վրայ: Ի հարկէ, երբեմն հնարաւոր է փոքրիկ խնդիրներ ի յայտ գան տեղեկատուական համակարգում, որոնք սովորաբար շտկւում են համապատասխան կառոյցների կողմից: Այնուամենայնիւ, պէտք է նաեւ հաշուի առնել, որ որոշ դէպքերում նոյնիսկ ոչ ռազմական գաղտնիք պարունակող տեղեկատուութեան հրապարակումը կարող է խնդիրներ ստեղծել տեղեկատուական համակարգի թէ՛ ներքին, թէ՛ արտաքին ճակատներում: Հետեւաբար, անհրաժեշտ է գտնել ոսկէ միջինը, իսկ թէ ո՛րն է դա, ինձ իրաւունք չեմ վերապահում որոշելու, քանի որ չեմ տիրապետում տեղեկատուութեան առկայ ողջ նիւթին եւ առանձնայատկութիւններին:

Հ.- Ո՞րն է պաշտօնական Երեւանի ու Ստեփանակերտի արտաքին քաղաքականութեան գլխաւոր անելիքը սահմանային լարուածութեան ներկայ փուլում:

Պ.- Ընդհանրապէս, մեր գլխաւոր անելիքը կը համարէի պաշտպանական դիրքերի եւ կարողութիւնների բարելաւումը, իսկ արտաքին քաղաքական ճակատում` Ազրպէյճանի ապակառուցողական եւ երբեմն ֆաշական վարքագծի մերկացումը, դատապարտումը եւ պատիժը միջազգային հանրութեան կողմից, ինչին, կարծում եմ, հնարաւոր է հասնել ոչ միայն բանակցութիւններում, այլ նաեւ` միջազգային բոլոր հնարաւոր հարթակներում տարբեր նախաձեռնութիւններով հանդէս գալու միջոցով:

 

«Հետք»

Նախորդը

Ցեղասպանութեան 100-Ամեակը Վերջը Չէ. «Թերթ.Ամ»-ի Հարցազրոյցը Հայոց Ցեղասպանութեան Թանգարան-Հիմնարկի Տնօրէն Հայկ Դեմոյեանի Հետ

Յաջորդը

Անդրադարձ` Հայոց Բանակի Օրուան Առիթով . Հայ Վրիժառու Դիպուկահարուհիին Նուէրը Իր Ժողովուրդին (28 Յունուար)

RelatedPosts

Սփիւռքի Եւ Հայաստանի Հայերի Միջեւ Լեզուական Խորթութիւնը, Պառակտումն Ու Երկփեղկումը Պէտք Է Վերանան
Հարցազրոյց

Սփիւռքի Եւ Հայաստանի Հայերի Միջեւ Լեզուական Խորթութիւնը, Պառակտումն Ու Երկփեղկումը Պէտք Է Վերանան

Մարտ 17, 2023
«Երաժշտութիւնը Բուժիչ Է Ու Մխիթարող, Եւ Եթէ Աւելի Մեծ Ներկայութիւն Ունենար Աշխարհի Վրայ, Չարութիւնները Նուազ Կ՛ըլլային Հոս» Հարցազրոյց Սէրուժ Գրաճեանի Հետ
Հարցազրոյց

«Երաժշտութիւնը Բուժիչ Է Ու Մխիթարող, Եւ Եթէ Աւելի Մեծ Ներկայութիւն Ունենար Աշխարհի Վրայ, Չարութիւնները Նուազ Կ՛ըլլային Հոս» Հարցազրոյց Սէրուժ Գրաճեանի Հետ

Մարտ 15, 2023
«Ազատութեան Շրջափակում Արցախը Չի Զգացել Եւ Չի Զգում»
Հարցազրոյց

«Ազատութեան Շրջափակում Արցախը Չի Զգացել Եւ Չի Զգում»

Մարտ 7, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In