Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ռասել Փոլարտ. «ԼՂՀ Ճանաչումը Ներկայիս Սահմաններով Միակ Մարդասիրական Լուծումն Է»

Յունուար 26, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

artsakhpress.am

10584046_815530608466266_5204980404248362967_nԲրիտանացի անկախ լուսանկարիչ եւ գրող Ռասել Փոլարտը բազմիցս այցելել է Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ եւ ստեղծել Արցախի ժողովրդի մասին պատմող անգլիալեզու www.artsakh.org.uk կայքը:

«Փանորամա»-ի հետ հարցազրոյցում նա կիսում է իր տպաւորութիւնները Լեռնային Ղարաբաղի մասին եւ տալիս իր մենկաբանութիւնը, թէ ինչո՛ւ ղարաբաղեան հակամարտութեան միակ մարդասիրական լուծումը կարող է լինել ԼՂՀ ճանաչումը ներկայիս սահմաններով:

Ռասել Փոլարտն առաջին անգամ այցելել է Հայաստան եւ Արցախ որպէս զբօսաշրջիկ` առանց հետագայում այս տարածաշրջանի մասին նիւթեր գրելու մտադրութեան: Սակայն նա շատ տպաւորուել է յատկապէս Արցախով, տեղացի ժողովրդի հիւրընկալութեամբ եւ նրանց կեանքի պատմութիւններով եւ սկսել է պարբերաբար այցելել Ղարաբաղ (արդէն 9 անգամ եղել է այնտեղ): Այդ այցելութիւնների արդիւնքը նա ներկայացնում է իր լուսանկարներով եւ յօդուածներով իր կայքում, ինչպէս նաեւ բարձրացնում է իրազեկութիւնը Ղարաբաղի մասին արտերկրում` մասնաւորապէս Մեծն Բրիտանիայում:

12615_Pollard1
Աղուոր շաբաթավերջ մը

Փոլարտը համոզուած է, որ հակամարտութեան միակ մարդասիրական լուծումն է ԼՂՀ-ի ճանաչումը` մի քանի պատճառներով: Նախ, որովհետեւ ճանաչուած չլինելու պատճառով Արցախի տնտեսութիւնը չի կարողանում ինչպէս հարկն է զարգանալ եւ դրսից ներդրումներ ստանալ, ինչի բացասական հետեւանքները մարդիկ զգում են իրենց ամէնօրեայ կեանքում (գործազրկութեան մակարդակը բարձր է, փոխադրամիջոցների, առողջապահութեան եւ այլ կենսական նշանակութիւն ունեցող ծառայութիւնները մատչելի չեն եւ այլն):

20 տարուան խաղաղութիւն Արցախի մէջ
20 տարուան խաղաղութիւն Արցախի մէջ

Միւս կողմից, նրա կարծիքով, եթէ ԼՂՀ-ն ճանաչուի ՄԱԿ-ի կողմից, ապա արդիւնքում կը պարտադրուի խաղաղութեան համաձայնագիր, ինչպէս նաեւ կ՛իրականացուեն ականազերծման աշխատանքներ նախկին ԼՂԻՄ-ին յարակից տարածքներում, ինչը ներկայումս չի արւում: Ճանաչման հետեւանքներից մէկը կը լինի նաեւ ազրպէյճանցի փախստականների վերադարձը, գտնում է Փոլարտը` միեւնոյն ժամանակ յաւելելով, որ վերադառնալ ցանկացող փախստականների թիւը կը լինի աւելի փոքր, քան այն, որը ներկայացնում է Ազրպէյճանի կառավարութիւնը:

Գեղեցկութիւն Արցախի մէջ...խաղաղութիւն
Գեղեցկութիւն Արցախի մէջ…խաղաղութիւն

Այնուամենայնիւ, ըստ Փոլարտի Լեռնային Ղարաբաղը միաժամանակ նաեւ զարգանում է: Ինչպէս ինքն է ականատես եղել, տարիների ընթացքում Շուշիում եւ Ստեփանակերտում կառուցուել են բազմաթիւ նոր շէնքեր, հիւրանոցներ, արուեստի կենտրոններ, որոնք լիովին փոխել են պատերազմի արդիւնքում աւիրուած այդ քաղաքների տեսքը:

Նա նաեւ նշում է, որ հիմնական ներդրումները Ղարաբաղում կատարւում են Հայաստանի եւ սփիւռքի միջոցներով, մինչդեռ եւրոպական ընկերութիւնները ներդրումներ չեն անում, քանի որ ԼՂՀ-ի կարգավիճակը նրանց համար յստակ չէ:

Զբօսաշրջիկ երկիր
Զբօսաշրջիկ երկիր

Ըստ նրա, Լեռնային Ղարաբաղի մասին արտերկրում շատ տեղեկացուած չեն եւ ԼՂ խնդիրները չեն գրաւում բարեգործական կազմակերպութիւնները ֆինանսաւորող անձանց ուշադրութիւնը: Անգլիայում մասնաւոր ու բարեգործական կազմակերպութիւնները աւելի շատ օգնութիւն են ցուցաբերում աշխարհի թէժ կէտերին, որոնք տուժում են, օրինակ, երկրաշարժերից, ցունամիներից եւ նման այլ աղէտներից: Իսկ Ղարաբաղի մասին հիմնականում մարդիկ չեն էլ լսել: Այս թեմային լրատուամիջոցները նոյնպէս չեն անդրադառնում:

Միւս կողմից, դժուար է ներկայացնել, թէ Լեռնային Ղարաբաղում իրականում ի՛նչ խնդիրներ կան, քանի որ առաջին հայեացքից էական խնդիրներն այնտեղ պարզ տեսանելի չեն եւ կան տարբեր շերտեր` որոշ մարդիկ ապրում են աղքատութեան մէջ, որոշները` շատ բարեկեցիկ կեանքով: Այնպէս որ, լուսանկարչի համար դժուար է ներկայացնել միատարր, հաւասարակշռուած պատկեր, սակայն հէնց դա՛ պէտք է արուի:

Իր երկրին պաշտպանութեան ատեն զոհուած զինուոր Արմէն Յովհաննիսեանի թաղման
Իր երկրին պաշտպանութեան ատեն զոհուած զինուոր Արմէն Յովհաննիսեանի թաղման

Խօսելով այն մասին, որ ժողովրդի համար երբեւէ Ազրպէյճանի իշխանութեան տակ լինելու հեռանկարը բացառւում է, Փոլարտն ասաց, որ իր կարծիքով դա լիովին հիմնաւորուած դիրքորոշում է:

«Եթէ դուք խաղաղ ապրում էիք Լեռնային Ղարաբաղում 1988-ին եւ ցանկութիւն յայտնեցիք միանալ Հայաստանին, իսկ ժողովրդավարութեան այդ խաղաղ դրսեւորումը յանգեցրեց պատերազմի, ապա ինչպէ՞ս կարող է ձեր մտքով երբեւէ անցնել նորից այդ երկրի իշխանութեան տակ լինել: Եթէ Ազրպէյճանը երբեւէ վերահսկողութիւն հաստատէր Ղարաբաղի վրայ, ապա ապագայում այնտեղ ոչ մի հայ չէր մնայ», ասաց նա:

Նա նաեւ նշեց, որ Արցախի ժողովուրդը միայն ցանկանում է երկարատեւ խաղաղութիւն եւ չի ցանկանում պատերազմ Ազրպէյճանի հետ, քանի որ իր տարածքներն ընդլայնելու կարիք չունի:

Ռասել Փոլարտ եւ Զաքար քէշիշեան, Արցախ
Ռասել Փոլարտ եւ Զաքար քէշիշեան, Արցախ

Փոլարտի համոզմամբ, անհնար է վերադառնալ 1988թ.-ի ԼՂԻՄ-ի սահմաններին (այսինքն տարածքներ յանձնել Ազրպէյճանին), քանի որ Արցախի բնակչութեան մեծ մասը զգում է, որ այս տարածքներն ապահովում են Արցախի անվտանգութիւնը:

«Այս առումով, երկու կարեւոր հանգամանք կայ: Առաջինը` խորհրդային ԼՂԻՄ-ը միջերկիր (անքլաւ) է, եւ օրինակ` Աղտամը, որտեղից Ղարաբաղի բնակչութիւնը ենթարկւում էր հրետակոծութեան, շատ մօտ է գտնւում Ստեփանակերտին: Կարծում եմ մարդիկ իրենց շատ խոցելի կը զգային, եթէ այդ ողջ շրջանը յանկարծ վերահսկուէր Ազրպէյճանի կողմից: Իսկ Արցախի եւ Հայաստանի միջեւ ընկած հատուածն ունի կենսական նշանակութիւն, եւ թոյլ տալ, որ այն անցնի ազրպէյճանական վերահսկողութեան տակ (չմոռանանք, որ այդ ճանապարհը շրջափակման մէջ էր պատերազմի ժամանակ), բոլորովին տրամաբանական չէ», ասաց Փոլարտը:

Նա նաեւ նշեց, որ այս առումով, «ազատագրուած տարածքներ»-ի թեզը լաւ փաստարկ չէ արդարացնելու համար այդ տարածքների` հայկական վերահսկողութեան տակ լինելու հանգամանքը: Ըստ նրա, այդպիսի պատմական թեզերը վտանգաւոր են եւ ընկալելի չեն միջազգային հանրութեան համար: Իսկ անվտանգութեան փաստարկը շատ աւելի համոզիչ եւ հասկանալի է լայն շրջանակներին:

ի տարբերութիւն Ազրպէյճանի, որտեղ հակահայկական քարոզչութիւնը կազմակերպւում է պետական մակարդակով, Փոլարտը նշեց, որ ԼՂՀ-ում նա չի հանդիպել իշխանութիւնների կողմից որեւէ հակա-ազրպէյճանական քարոզչութեան:

Բրիտանացի լուսանկարիչը 2014թ.-ի դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի թեմայով ելոյթ է ունեցել Օքսֆորտի համալսարանում, որտեղ նա ցուցադրել է Արցախում արած իր լուսանկարները, ինչպէս նաեւ` խօսել Խոջալուի թեմայի մասին: Խոջալուի թեմայով նա նաեւ յօդուած է գրել: Յօդուածը, որը հիմնուած է միայն ազրպէյճանական աղբիւրների վրայ, բարձրացնում է մի շարք հարցեր, որոնց պատասխանը ազրպէյճանական կողմը չի կարողանում տալ:

 

 

 

Նախորդը

50 Տարի Առաջ (26 Յունուար 1965)

Յաջորդը

Կը Փնտռեմ

RelatedPosts

Արցախի Հանրապետութեան  Ազգային Ժողովի Յայտարարութիւն
Անդրադարձ

Խմբագրական «Ապառաժ»-ի. Քաղաքական Նախաձեռնութիւններ Շրջափակման Պայմաններում

Փետրուար 7, 2023
Խմբագրական «Գանձասար»-ի.  Բերձորի Միջանցքի Շրջափակումը Կրնայ Արցախի Միջազգային Ճանաչման Ենթահողի Վերածուիլ
Անդրադարձ

Խմբագրական «Գանձասար»-ի. Բերձորի Միջանցքի Շրջափակումը Կրնայ Արցախի Միջազգային Ճանաչման Ենթահողի Վերածուիլ

Փետրուար 7, 2023
Ժիրայր-Վահէ Մալճեանի «Անդրդուելին»
Անդրադարձ

«Ձմրան Մէջ Գարուն» Կ՛երգէ Սարըասլան

Փետրուար 7, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In