Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան ծիրին մէջ տեղի ունեցած մրցումներուն ընթացքին արձանագրուեցան քանի մը անակնկալ արդիւնքներ:
Ֆրանսայի մէջ 20-րդ եւ դարձի առաջին հանգրուանին, օգտուելով Մարսէյի կրած պարտութենէն (Մոնփելիէէն, 2-1), Լիոն անկէ խլեց պարագլուխի դիրքը` 3-0 արդիւնքով յաղթելէ ետք Թուլուզի:
Իր կարգին, Պասթիա անակնկալ մը ստեղծեց, երբ 4-2 արդիւնքով յաղթեց Փարիզ Սեն Ժերմենին, հակառակ անոր որ վերջինս 2-0 արդիւնքով կը յառաջանար սկիզբը:
Անգլիոյ մէջ Չելսի ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 2-0 արդիւնքով յաղթելէ ետք Նիւքասըլի, մինչ Մանչեսթըր Եունայթըտ իր դաշտին վրայ 1-0 արդիւնքով պարտուեցաւ Սաութհեմփթընէն:
Մանչեսթըր Սիթի հաւասարութիւն մը արձանագրեց, մինչ Լիվըրփուլ եւ Արսենալ յաղթեցին:
Իտալիոյ մէջ Եուվենթուս ամրապնդեց պարագլուխի իր դիրքը 3-1 արդիւնքով յաղթական վերադառնալէ ետք Նափոլիի դաշտէն:
Հռոմ քաղաքի տերպին` Ա. Էս. Ռոմայի եւ Լացիօ Ռոմայի միջեւ, աւարտեցաւ 2-2 հաւասարութեամբ:
Սպանիոյ մէջ պարագլուխի դիրքին վրայ գտնուող Ռէալ Մատրիտ, որ մրցում մը նուազ կատարած է, յաղթեց Էսփանիոլի (3-0), մինչ Պարսելոնա իր հիւրին` ախոյեան Աթլեթիքօ Մատրիտին (3-1):
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
ԱՆԳԼԻԱ. 21-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | ||
| Սանտըրլենտ – Լիվըրփուլ | 0-1 | |
| Պըրնլի – Քուինզ Փարք Ռէյնճըրզ | 2-1 | |
| Չելսի – Նիւքասըլ | 2-0 | |
| Էվըրթըն – Մանչեսթըր Սիթի | 1-1 | |
| Լայսթըր Սիթի – Ասթոն Վիլա | 1-0 | |
| Սուանզի – Ուեսթ Համ | 1-1 | |
| Ուեսթ Պրոմուիչ – Հալ Սիթի | 1-0 | |
| Քրիսթալ Փալաս – Թոթենհամ | 2-1 | |
| Արսենալ – Սթոք Սիթի | 3-0 | |
| Մանչեսթըր Եունայթըտ – Սաութհեմփթըն | 0-1 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Չելսի | 49 (46-19) | |
| 2.- Մանչեսթըր Սիթի | 47 (45-20) | |
| 3.- Սաութհեմփթըն | 39 (35-15) | |
| …………………………………………………. | ||
| 19.- Քուինզ Փարք Ռէյնճըրզ | 19 (23-37) | |
| 20.- Լայսթըր Սիթի | 17 (20-33) | |
ԻՏԱԼԻԱ. 18-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | ||
| Սասուոլօ – Ուտինեզէ | 1-1 | |
| Թորինօ – Ա. Սէ. Միլան | 1-1 | |
| Ինթեր Միլան – Ճենովա | 3-1 | |
| Աթալանթա – Քիեւօ Վերոնա | 1-1 | |
| Քալիարի – Սեսենա | 2-1 | |
| Ֆիորենթինա – Փալերմօ | 4-3 | |
| Հելաս Վերոնա – Փարմա | 3-1 | |
| Ա. Էս. Ռոմա- Լացիօ Ռոմա | 2-2 | |
| Սամտորիա – Էմփոլի | 1-0 | |
| Նափոլի – Եուվենթուս | 1-3 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Եուվենթուս | 43 (38-9) | |
| 2.- Ա. Էս. Ռոմա | 40 (31-13) | |
| 3.- Լացիօ Ռոմա | 31 (33-21) | |
| …………………………………………………. | ||
| 19.- Փարմա | 9 (18-39) | |
| 20.- Սեսենա | 9 (15-36) | |
ՍՊԱՆԻԱ. 18-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | ||
| Ռէալ Մատրիտ – Էսփանիոլ | 3-0 | |
| Մալակա – Վիարէալ | 1-1 | |
| Սելթա Վիկօ – Վալենսիա | 1-1 | |
| Էյպար – Կեթաֆէ | 2-1 | |
| Ալմերիա – Սեւիլլա | 0-2 | |
| Աթլեթիքօ Պիլպաօ – Էլչէ | 1-2 | |
| Կրանատա – Ռէալ Սոսիետատ | 1-1 | |
| Պարսելոնա – Աթլեթիքօ Մատրիտ | 3-1 | |
| Լեվանթէ – Տեփորթիւօ Քորունա | 0-0 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Ռէալ Մատրիտ | 42 (59-15) | |
| 2.- Պարսելոնա | 41 (44-9) | |
| 3.- Աթլեթիքօ Մատրիտ | 38 (35-18) | |
| ……………………………………………….. | ||
| 19.- Էլչէ | 14 (17-35) | |
| 20.- Կրանատա | 14 (11-29) | |
ՖՐԱՆՍԱ. 20-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | ||
| Պասթիա – Փարիզ Սեն Ժերմեն | 4-2 | |
| Էվիան – Ռենն | 1-1 | |
| Կենկան – Լանս | 2-0 | |
| Լիլ – Քան | 1-0 | |
| Նիս – Լորիան | 3-1 | |
| Ռեմ – Սենթ Էթիեն | 1-2 | |
| Լիոն – Թուլուզ | 3-0 | |
| Նանթ – Մես | 0-0 | |
| Մոնաքօ – Պորտօ | 0-0 | |
| Մոնփելիէ – Մարսէյ | 2-1 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
| 1.- Լիոն | 42 (43-17) | |
| 2.- Մարսէյ | 41 (39-19) | |
| 3.- Սենթ Էթիեն | 39 (24-13) | |
| …………………………………………………. | ||
| 19.- Լանս | 19 (20-26) | |
| 20.- Քան | 15 (22-33) | |


