Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Զինուորներին Կոտորողը, Հայերին Կոտորողը»

Յունուար 13, 2015
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

«ԹՈՒՐՔԱԿԱՆ ՓՈՐԹԱԼ»

011315sarikamis-+enverԹուրքական իշխանամէտ «Սապահ» թերթի յօդուածագիր Էնկին Արտըչն իր յօդուածում անդրադարձել է Սարըղամիշի ճակատամարտին, որի ժամանակ օսմանեան բանակի տասնեակ հազարաւոր զինուորներ էին զոհուել Էնվեր փաշայի սխալների եւ սառնամանիքի պատճառով:

Թուրք յօդուածագիրն իր «Զինուորներին կոտորողը, հայերին կոտորողը» գլխագրով անդրադարձում նշում է, որ Սարըղամիշի մեծաթիւ զոհերի մեղաւորը ոչ թէ հակառակորդն էր, այլ` Օսմանեան կայսրութեան ղեկավարներից, Հայոց ցեղասպանութեան կազմակերպիչներից Էնվեր փաշան:

Արտըչը գրում է. «Շատերը կարծում են, թէ Սարըղամիշում մեր տասնեակ հազարաւոր զինուորներին ռուսներն են սպաննել: Ո՛չ, նրանց սպաննողը ոչ թէ հակառակորդն է եղել, այլ` Էնվերը: -30 աստիճան սառնամանիքին յարձակման հրամանը, որը ոչ մի տրամաբանութեան շրջանակներում չի տեղաւորւում, տուեց Էնվերը: Էնվերը ցանկանում էր հեշտ յաղթանակի հասնել, 60 հազար մարդուն բուքուբորանի միջով առաջանալ հրամայեց»:

Եւս մէկ կարծիք է այն, որ Սարիղամիշի ճակատամարտը «հայրենիքի պաշտպանութիւն» կամ «պաշտպանական գործողութիւն էր»: Ո՛չ, Սարիղամիշը Տարտանել չէ (1915-ի օսմանեան զօրքերի եւ Դաշնակից զօրքերի միջեւ ճակատամարտը Տարտանել նեղուցի ափերին, խմբ.): Օսմանեան բանակը Սարիղամիշում յարձակման անցաւ «35 տարի առաջ ռուսների ձեռքն անցած արեւելեան տարածքներն ուժով յետ վերադարձնելու համար»: Սակայն այս ամէնը մենք չենք կարդում մեր դասագրքերում, քանի որ Աթաթուրքը չի թոյլատրել: Շարունակելու են ասել, գրքեր գրել, թէ` «նենգ թշնամին կանգնած տեղը մեզ վրայ յարձակուեց, ընդհանրապէս չէինք սպասում»: Սո՛ւտ է: Այս ստի մէջ թաթախուած թուրք ֆաշականներն Էնվերին շատ են սիրում: Սիրում են «Թուրանի կայսրութիւն» ստեղծելու երազանքների համար: Չեն էլ ամաչում, որ մեր օրերում ասում են, թէ` «Էնվերը գերմանացիների երկրպագու չէր»:

011315Sari-3Վերջերս մեր գրողներից մէկն ասում էր, թէ ինչո՛ւ Էնվերի եւ Թալէաթի` Շիշլիում (թաղամաս Պոլսում, խմբ.) գտնուող գերեզմանատուն այցելող չկայ: Ինչո՞ւ հազարաւոր մարդիկ գնում են Աթաթուրքի դամբարան, անգամ սուլթանների դամբարաններ: Մի գուցէ ժողովուրդն այնքա՞ն էլ միամիտ ու տգէտ չէ…», իր յօդուածում նշում է Էնկին Արտըչը:

Յաւելենք, որ թէեւ իր յօդուածի վերնագրում թուրք հեղինակն Էնվերին ներկայացնում է որպէս «հայերին կոտորող», սակայն յօդուածում այդ մասին անդրադարձ չի կատարում:

Նշենք, որ Ռուսական կայսրութեան դէմ Կովկասեան ճակատում Սարըղամիշի գործողութեան պատճառով օսմանեան բանակը կորցրել է 60 հազարից աւել զինծառայող: Ձախողուած գործողութիւնն իրականացուել է 1914 դեկտեմբեր-1915 յունուար ամիսներին` դաժան սառնամանիքի պայմաններում: Եղանակային վատ պայմանները հաշուի չառնելով` վատ հանդերձաւորուած օսմանեան բանակն Էնվեր փաշայի գլխաւորութեամբ փորձել է նախայարձակ լինել, սակայն հազարաւոր թուրք զինծառայողներ մահացել են ոչ թէ հակառակորդի հետ բախումների, այլ ցրտահարութեան պատճառով: Հետագայում Էնվերն իր այս ձախողման պատասխանատուութիւնից խուսափելու համար փորձել է պարտութեան մեղքը բարդել նաեւ հայերի «դաւաճանութեան» վրայ:

Նախորդը

Թաներ Ագչամ. Սարըղամըշի Մէջ Պատերազմող Հայ Զինուորներ Եւ Անոնց Գերեվարութեան Նամակները

Յաջորդը

Անդրադարձ. Հարցականներ Ստեղծող Մթնոլորտ Մը

RelatedPosts

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի
Հայ Դատ

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի

Մարտ 12, 2020
Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ.   «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»
Հայ Դատ

Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ. «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»

Յունուար 23, 2017
Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ
Հայ Դատ

Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ

Նոյեմբեր 19, 2016

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In