Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Թուրքագէտը Չի Բացառում, Որ Մինչեւ Մեծ Եղեռնի 100-րդ Տարելիցը Միացեալ Նահանգները Կը Ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը

Յունուար 13, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

011315hagop-tchakeryan«Արմէնփրես»-ի փոխանցմամբ, թուրքագէտ Յակոբ Չաքրեանը չի բացառում, որ մինչեւ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը Միացեալ Նահանգները կը ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը: Չաքրեանը շեշտում է, որ դա կը լինի լիակատար ճանաչում, քանի որ Միացեալ Նահանգներ միակ լիարժէք գերտէրութիւնն է ամբողջ աշխարհում. հետեւաբար այդ երկրի ճանաչումը կ՛ենթադրի նաեւ պատասխանատուութիւն հետեւանքների վերացման հարցում:

«Միացեալ Նահանգների ճանաչմանը կը հետեւի արդէն Անգլիայի, Իսրայէլի ճանաչումը: Ճանաչելու դէպքում Միացեալ Նահանգներ ակամայ ստանձնում է Ցեղասպանութեան հետեւանքների վերացման գործընթացը, որը չի նշանակում, որ Արեւմտեան Հայաստանը կը վերցնի ու մեզ կը տայ, այլ այն կը դառնայ միջազգային հանրութեան օրակարգի խնդիր: Հէնց այդ պատճառով Թուրքիան ամէն կերպ յամառում է չճանաչելու հարցում», ասաց թուրքագէտը:

Միաժամանակ, ըստ Չաքրեանի, ժխտողականութեան հարցում Թուրքիայի դիրքորոշումը մնացել է նոյնը, եւ նրա հակաքայլերն արդէն այդքան էլ ուժեղ չեն: Բացի այդ, Թուրքիան այս պահին ունի բազմաթիւ այլ խնդիրներ, եւ դրանցից առաջնահերթն այն է, որ մեր հարեւան պետութիւնը մեկուսացման մէջ է:

«Տաւութօղլուի «Զերօ խնդիրներ հարեւանների հետ» ծրագիրը տապալուած է, բացի այդ, աւելի քան երկու տասնեակ պետութիւն ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը, եւ Թուրքիան արդէն սպառել է ժխտողականութեան քաղաքականութեան իր գործիքները: Թուրքիան ինքն է փակել սահմանը եւ միայն թշնամական վերաբերմունք է ցոյց տուել մեր նկատմամբ, որը քաջ յայտնի է բոլորին, եւ միակ բանը, որ չի արել մեր նկատմամբ, ռազմական ներխուժումն է: Իսկ Թուրքիայի ներքին խնդիրներից կարող ենք առանձնացնել Ֆեթհուլլահ Կիւլենի համայնքի եւ իշխանութիւնների միջեւ յարաբերութիւնների սրումը, քրտական հարցը, ալեւիների հարցը եւ այլն: Իսկ արտաքին յարաբերութիւններում հարեւան երկրների հետ լուրջ խնդիրներ ունի, օրինակ, Սիրիայում, Իսրայէլում, Եգիպտոսում դեսպանատներ չունի, Իրաքի եւ Իրանի հետ յարաբերութիւններն էլ բաւականին լարուած են»,  շեշտեց Յակոբ Չաքրեանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ Թուրքիայի հետագայ քաղաքականութեանը, թուրքագէտը գտնում է, որ ամէն ինչ պարզ կը լինի Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների աւարտից յետոյ:

«Թուրքերը սպասում են Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների արդիւնքին եւ Օպամայի խօսքին, որից յետոյ կ՛որոշեն իրենց անելիքը: Նրանք կը սկսեն աշխուժանալ յունուարից յետոյ», եզրափակեց Չաքրեանը:

Հայոց ցեղասպանութիւնը 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնն է: Թուրքիան մերժում է Ա. Համաշխարհային պատերազմի տարիներին մօտ մէկուկէս միլիոն հայերի զանգուածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները եւ չափազանց ցաւագին է վերաբերւում Հայոց ցեղասպանութեան հարցի առնչութեամբ Արեւմուտքի քննադատութեանը: Հայոց ցեղասպանութեան փաստը ճանաչել են 20-ից աւելի երկրներ, այդ թւում` Ուրուկուէյը, Լիթվան, Ռուսաստանը, Ֆրանսան, Իտալիան, Գերմանիան, Հոլանտան, Սլովաքիան, Շուէտը, Զուիցերիան, Յունաստանի, Կիպրոսի, Արժանթինի, Պելճիքայի խորհրդարանները, Քանատայի խորհրդարանի համայնքների պալատը եւ Լեհաստանի սէյմը, Վատիկանը, Միացեալ Նահանգների 42 նահանգներ, Եւրոխորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

 

Նախորդը

Հալաճօղլու «Լուր Չունի» 1915-ի Փաստաթուղթերու Անհետացման Մասին

Յաջորդը

Թաներ Ագչամ. Սարըղամըշի Մէջ Պատերազմող Հայ Զինուորներ Եւ Անոնց Գերեվարութեան Նամակները

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?