Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի «Դաշնակցութիւն» Խմբակցութեան Ղեկավարը Կ՛ամփոփէ Անցնող Տարին

Յունուար 9, 2015
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

010815A-SargsyanԼեռնային Ղարաբաղի «Ապառաժ» թերթը հարցազրոյց մը կատարած է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանին հետ, որ խօսած է նախորդ տարուան խմբակցութեան գործունէութեան եւ այլ հարցերու մասին:

Ստորեւ` հարցազրոյցը:

ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Սարգսեան, գաղտնիք չէ, որ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութիւնն Ազգային ժողովում աչքի է ընկնում իր աշխուժ գործունէութեամբ: Ամփոփելով 2014 թուականը` ի՞նչը կ՛ընդգծէիք, որո՞նք էին խմբակցութեան ձեռքբերումները:

ՊԱՏԱՍԽԱՆ.- ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութիւնն ամէնամեայ ծրագրի շրջանակներում կազմում է նաեւ եռամսեակային ծրագրեր, որոնցով եւ առաջնորդւում է: Կարող եմ յստակ ասել, որ բոլոր ուղղութիւններով կարողացել ենք կատարել մեր առջեւ դրուած առաջադրանքները: Որպէս առաւել մեծ ձեռքբերում` կ՛ընդգծէի ժողովրդի հետ կապը, որովհետեւ մենք հանդիպումներ ենք ունենում բազմաթիւ համայնքներում:

Միայն 2014 թուականին խմբակցութիւնն այդպիսի մի քանի տասնեակ հանդիպումներ է  ունեցել: Մեզ համար շատ կարեւոր է ժողովրդի հետ անմիջական շփումը, քանի որ գտնում ենք, որ պատգամաւորը պէտք է ժողովրդի տրամադրութիւնները միանգամից ընկալի, նրանց խնդիրների մասին բարձրաձայնի, փորձի հարցերին լուծումը գտնել: Օրինակ`  կազալցակայաներում կազի գնի իջեցումը եւ այլն: Ի հարկէ, պատգամաւորի գործառոյթները չեն սահմանափակւում վերոյիշեալ ուղղութեամբ, այլ դրանք բազմաբնոյթ են:

Իրականում, ճիշտ էք նկատել, մենք ԱԺ լիագումար նիստերի ժամանակ շատ աշխուժ էինք եւ տարբեր հարցադրումներ էինք ուղղում կառավարութեանը: Աշխուժ ենք եղել նաեւ օրէնքների նախագծերի քննարկումների ժամանակ, հանդէս եկել տարբեր առաջարկութիւններով: Կարող եմ շեշտել նաեւ «Դաշնակցութիւն» խմբակցութեան կարգապահութիւնը: ԱԺ նիստերին խմբակցութիւնից գրեթէ բացակայութիւններ չեն եղել:

Խմբակցութեան ձեռքբերումներն առկայ են բոլոր բնագաւառներում եւ, կարելի է ասել, խմբակցութիւնը հիմնականում կատարել է բոլոր այն ծրագրերը, որոնք նախատեսուած են եղել 2014 թուականին:

Հ.- Խմբակցութիւնը, ինչպէս նախորդ տարիներին, այժմ եւս շարունակում է ԼՂՀ բնակչութեան հետ արդէն աւանդոյթ դարձած իր հանդիպումները: Հիմնականում բնակչութիւնն ի՞նչ հարցերով է դիմում խմբակցութեանը եւ որքանո՞վ է յաջողւում այդ հարցերին համապատասխան լուծումներ տալ:

Պ.- Բնակչութիւնը հիմնականում երկու տեսակի հարց է բարձրացնում. մի մասն` անձնական բնոյթի, իսկ միւս մասը` տուեալ համայնքի հետ կապուած: Բարձրացուած հարցերին հիմնականում յաջողւում է լուծումներ տալ: Համայնքների հետ կապուած հարցերը մենք բարձրացնում ենք տարբեր օղակներում, իսկ որոշ հարցերով խմբակցութիւնը  գրաւոր դիմում է կառավարութեանը, որպէսզի այն ընդգրկուի պիւտճէի մէջ:

Այս առումով, համայնքային մի շարք հարցերի մեզ յաջողուել է լուծումներ տալ` կառավարութեան համապատասխան օղակների հետ համագործակցելով: Անձնական բնոյթի բոլոր այն հարցերը, որոնք օրէնքի շրջանակներում են եղել, հնարաւորինս լուծումներ են տրուել:

Հ.- 2014 թուականին ԼՂՀ ԱԺ-ն աչքի ընկաւ մասնաւորապէս տարբեր երկրների խորհրդարանների հետ փոխայցելութիւններով: Խորհրդարանային մակարդակով տարբեր երկրների հետ ստեղծուեցին բարեկամական խմբեր: Այս առումով ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութիւնն  ի՞նչ դեր ունեցաւ:

Պ.- ՀՅ Դաշնակցութիւնը շատ աշխուժ գործունէութիւն է ծաւալում Արցախի ճանաչման գործընթացում: Այս առումով, ՀՅԴ Հայ դատի մարմիններն առանձնապէս սերտօրէն համագործակցում են նախագահի, խորհրդարանի եւ արտաքին գործերի նախարարութեան հետ: Կազմակերպուել են մի շարք հանդիպումներ ոչ միայն Հայ դատի մարմինների կողմից, այլ նաեւ` հէնց ԼՂՀ իշխանութիւնների ջանքերի շնորհիւ:

Խորհրդարանի նախագահի ղեկավարած պատուիրակութեան կազմում, որտեղ ընդգրկուած են եղել խորհրդարանական երեք ուժերի ներկայացուցիչներ, Ֆրանսայի ծերակոյտում  մասնակցել ենք  պաշտօնական հանդիպման, որն, ի դէպ, որպէս այդպիսին առաջինն էր: Հանդիպում է եղել նաեւ Ֆրանսայի Ազգային ժողովում: Առայժմ ստեղծուած են ԱԺ-ում Լիթվայի եւ Ֆրանսայի հետ բարեկամական խմբերը, որտեղ, որպէս բարեկամական խմբի անդամներ, «Դաշնակցութիւն» խմբակցութիւնից ընդգրկուած են Վահրամ Բալայեանը եւ Կամօ Բարսեղեանը:

Հ.- 2015 թուականի երկրի գլխաւոր փաստաթղթի խորհրդարանական քննարկումներից յետոյ կառավարութիւն ներկայացուած 47 առաջարկներից 37-ը «Դաշնակցութիւն» խմբակցութիւնն է արել:  Հիմնականում ի՞նչ խնդիրներ են կարեւորուել այդ առաջարկութիւններում  եւ քանի՞սն են ընդունուել:

Պ.- Դաշնակցութիւնն առհասարակ շատ լուրջ է վերաբերում պիւտճէի քննարկմանը, որովհետեւ դա այն փաստաթուղթն է, որը մէկ տարի ուղենշելու է երկրի զարգացումը եւ կարողանալու է իր մէջ ներառել տարբեր հարցերի լուծումներ: Խմբակցութիւնը հանդիպումների ժամանակ բանաւոր ներկայացրել է հինգ տասնեակից աւելի հարցեր, իսկ գրաւոր` մօտ չորս տասնեակ առաջարկութիւններ: Պիւտճէի հետ կապուած առաջարկութիւնները հիմնականում բաժանւում են երկու մասի:

Մի մասը մարտավարական  բնոյթի առաջարկութիւններ են, որոնց մի մասը ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ բարձրացուած հարցերից են ծնուել եւ վերաբերում են  մի շարք համայնքներում մանկապարտէզների կառուցմանը, խաթարուած ջրագծերի վերանորոգմանը, աղբահանութեան ծրագրի ներդրմանը: Նաեւ կրթութեան, մշակոյթի ոլորտների վերաբերեալ մի շարք առաջարկութիւններ գիւղական միջավայրում մշակոյթի եւ մարզական շէնքերի կառուցման գործընթացում փոփոխութիւն կատարելու ուղղութեամբ:

Երեք շէնք կառուցելու փոխարէն, որոնցից մէկն առանձին ծառայում է որպէս հանդիսութիւնների տուն, միւսն` առանձին դահլիճ, իսկ միւսը` մշակոյթի տուն, առաջարկել ենք այդ ամէնը ամփոփել մէկ շէնքի մէջ եւ կառուցել համապատասխան ճարտարապետական տեսքով, որի արդիւնքում ե՛ւ շէնքերի օգտակարութեան գործակիցը բարձի կը լինի, ե՛ւ գիւղերում, չնչին ծախսեր անելով, մեծ թափով կը զարգանայ մարմնակրթանքը եւ մշակոյթը:

Սակայն մեր առաջարկութիւնների առանցքային մասը ռազմավարական բնոյթ են կրում, որով նախանշւում են երկրի զարգացման ուղղութիւնները, մասնաւորապէս` հարկային դաշտի բարելաւման, հանքարդիւնաբերութեան բնագաւառում պետական վերահսկողութեան ուժեղացման, հիփոթեքային վարկաւորման, պետական կառավարման ուռճացուած մեքենայի կրճատման, արտահանման եւ ներմուծման անհամաչափութիւնը կրճատելուն եւ այլ հարցեր:

Այս հարցերով  խմբակցութիւնն առանձին հանդիպում է ունեցել նաեւ երկրի վարչապետի հետ եւ լայնօրէն քննարկել երկրի զարգացման տարբեր ուղղութիւնների  վերաբերեալ մեր տեսակէտները: Պէտք է նշել, որ հայեցակարգային առումով եւ խնդիրների լուծման ուղղութիւններով խմբակցութեան եւ կառավարութեան մօտեցումների մէջ, յատկապէս` ռազմավարական բնոյթի հարցերում, տարբեր ուղղութիւններ կան, բայց, ընդհանուր առմամբ, կառավարութիւնը դրական է մօտեցել մեր հարցադրումներին:

Խնդիրը դրանց լուծման ժամկէտների հետ է կապուած: Խոստացել է համապատասխան ֆինանսի առկայութեան դէպքում լուծում տալ, իսկ հարցերի մի մասին անմիջապէս լուծում է տրուել:

Դաշնակցութիւն խմբակցութիւնն առաջիկայում էլ հետամուտ  եւ հետեւողական է լինելու վերոյիշեալ խնդիրների լուծմանը:

ԱՆԻ ԱԶԱՏԵԱՆ

 

Նախորդը

«ՀՅԴ-ն Արցախում Է, Որովհետեւ Արցախը Դրա Կարիքն Ունեցել Է Եւ Ունի». Արթուր Աղաբէկեան

Յաջորդը

Նոր Հրատարակութիւն` «Օսմանեան Կայսրութեան Մէջ Հայոց Ցեղասպանութեան Ականատեսներ (Փաստաթուղթերու Հաւաքածոյ)», Դոկտ. Փրոֆ. Արշակ Փոլատեան

RelatedPosts

«Եթէ Մի Օր Չունենամ Այն Միջոցները, Որ Չկարողանամ Օգնել Երեխաներին, Պարտուած Կը Զգամ Ինձ». Արմինէ Յովհաննիսեան
Հարցազրոյց

«Եթէ Մի Օր Չունենամ Այն Միջոցները, Որ Չկարողանամ Օգնել Երեխաներին, Պարտուած Կը Զգամ Ինձ». Արմինէ Յովհաննիսեան

Յունիս 24, 2025
«Այս Աշխատանքը Միայն Համերգ Մը Չէ, Այլ` Ապացոյց Մը, Որ Մեր Մշակոյթը Կրնայ Նոր Ձեւերով Շարունակել Ապրիլ` Առանց Իր Հոգին Կորսնցնելու», «Ազդակ»-Ին Կ՛ըսէ Սէրուժ Պաղտասարեան
Հարցազրոյց

«Այս Աշխատանքը Միայն Համերգ Մը Չէ, Այլ` Ապացոյց Մը, Որ Մեր Մշակոյթը Կրնայ Նոր Ձեւերով Շարունակել Ապրիլ` Առանց Իր Հոգին Կորսնցնելու», «Ազդակ»-Ին Կ՛ըսէ Սէրուժ Պաղտասարեան

Յունիս 20, 2025
«Պուրճ Համուտի Մէջ Սորվեցայ Մարդասիրութիւնն Ու Ազգասիրութիւնը, Իսկ Մեր Առաքելութեան Նպատակը Բոլորին Ծառայելն Է»  «Ազդակ»-ին Կ՛ըսէ Տոքթոր Վաչէ Վասիլեան
Հարցազրոյց

«Պուրճ Համուտի Մէջ Սորվեցայ Մարդասիրութիւնն Ու Ազգասիրութիւնը, Իսկ Մեր Առաքելութեան Նպատակը Բոլորին Ծառայելն Է» «Ազդակ»-ին Կ՛ըսէ Տոքթոր Վաչէ Վասիլեան

Յունիս 13, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?