Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Թուրքիայի Ժամանակակից Դրամագլխի Աղբիւրը Հայկական Եւ Յունական Գոյքն Է

Յունուար 6, 2015
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

010615kuyk«Ճիան. օրկ» կայքում հրապարակուել է սիւնակագիր Նետիմ Քարայելի «Թուրքիայի առկայ դրամագլխի աղբիւրը բռնագրաւուած հայկական ու յունական գոյքն է» վերնագրով յօդուածը: Հեղինակը Օսմանեան կայսրութեան ցեղասպանական քաղաքականութիւնը քննում է Օսմանեան կայսրութիւնում հայերին ու յոյներին պատկանող դրամագլուխը  թուրքացնելու քաղաքականութեան պարունակում: Ըստ Քարայելի` Թուրքիայի կառավարող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան անդամները 1915թ. հայկական գոյքը բռնագրաւուածների թոռներն են: Համացանցում եղած տեղեկութիւնների համաձայն, Նետիմ Քարայելը Տրապիզոնում ապրող իսլամացած հայ է: Յօդուածի թարգմանութիւնը` ստորեւ:

«Սիվիլնէթ»

1915թ. Օսմանեան կայսրութիւնում արդիւնաբերութեան ոլորտում վիճակագրութիւն էր անցկացուել: Պարզուել էր, որ Պոլիս քաղաքի, Եգէական, Սեւ եւ Միջերկրական ծովերի տարածաշրջաններում գործարանների, արհեստանոցների 95-96 տոկոսը պատկանում էր յոյներին ու հայերին: Ուստի կարեւոր էր համարւում այդ ամէնը դնել թուրք-մուսուլման առեւտրականների վերահսկողութեան տակ, ազգայնացնել օսմանեան տնտեսութիւնը: Եւ սա այն հիմնական խնդիրն էր, որի շուրջ դոկտոր Պեհաէտտին Շաքիրը, դոկտոր Նազըմը [Հայոց ցեղասպանութեան գաղափարախօսներ – Սիվիլնեթ] եւ Զիյա Կէօքալփը [փանթիւրականութեան գաղափարախօս – Սիվիլնեթ] մանրակրկիտ ծրագրեր էին մշակել: Դրամագլխի թուրքացումը ընթանում էր երեք փուլով: Առաջինը տեղահանուող քարաւանների անվտանգութիւնն ապահովող խմբերի գործունէութիւնն էր: Յայտնի է, որ կանայք իրենց մօտ էին պահում փող եւ զարդեղէն: Տեղահանութեան ընթացքում ճանապարհի յարմար մի վայրում բռնագրաւում էին կանանց փողն ու զարդեղէնը, որից յետոյ սպաննում նրանց: Երկրորդ փուլում յափշտակում էին հայերի եւ յոյների տներում մնացած թանկարժէք իրերը: Երրորդ փուլում տիրանում էին տեղահանուած յոյների եւ հայերի անշարժ գոյքին:

Հայերի հետ կապուած ծրագիրը կեանքի կոչուեց Ա. Աշխարհամարտի ընթացքում: Շուրջ մէկուկէս միլիոն հայեր տեղահանուեցին ու ցեղասպանութեան ենթարկուեցին: Հայերին պատկանող ողջ շարժական ու անշարժ գոյքը յափշտակուեց: Հայ բնակչութիւնը տեղահանութեան պատճառով կորստեան էր մատնուելու, եւ յափշտակուելու էր նաեւ նրան պատկանող անշարժ գոյքը:

1915թ. մայիսի 30-31-ին նախարարների խորհրդի ընդունած որոշումը սահմանում էր, թէ ինչպէ՛ս պէտք էր ընթանար հայկական գոյքի բռնագրաւումը: Յունիսի 10-ին մանրամասներին առնչուող շրջաբերական հրապարակուեց: Եւ վերջապէս,  1915թ. սեպտեմբերի 26-ին հրապարակուեց ժամանակաւոր օրէնքը: Այս օրէնքը եւ դրա կիրառութեան համար հրապարակուած հրամանագիրը դարձան բռնազաւթման ողջ քաղաքականութեան իրաւական հենքը: Ոմանք նոյնիսկ իրար ձեռքից հայ երեխաների էին խլում, որպէսզի կարողանան տիրանալ հայերի գոյքին:

Ցեղասպանութիւնը` Երկու Փուլով

Հայոց ցեղասպանութեան իրականացման երկու փուլ կայ` տնտեսական եւ քաղաքական: Հայերին իրենց պատմական հողերից վտարելու քաղաքական պատասխանատուները Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան քատրերն են, ինչպէս նաեւ կենտրոնական իշխանութեան` տեղերում գտնուող գործակիցները: Տեղական գործակիցներ-տեղական իթթիհատականներ, կառոյցի ղեկավարներ-կարեւոր դէմքեր: Այդ նշանաւոր մարդիկ հայերի ունեցուածքի վրայ են ի յայտ եկել: Այսօր կառավարող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան կազմում են գտնւում այն օրերին հայերի ունեցուածքի վրայ հարստացած երեխաների թոռները: Իսկ Ժողովրդահանրապետական կուսակցութեան [Մուսթաֆա Քեմալի հիմնած կուսակցութիւնն է, այժմ` գլխաւոր ընդդիմութիւն – Սիվիլնեթ] հարստութեան հիմքում ընկած է թէ՛ յոյների, թէ՛ հայերի գոյքը:

Ե՛ւ Պոլիսում, ե՛ւ գաւառներում դրամագլուխի հիմքը հայերի ունեցուածքն է: Այդ իսկ պատճառով շատ դժուար է առերեսուել Ցեղասպանութեանը: Այսօր Թուրքիայում քաղքենիութեան ահռելի հարստութեան աղբիւրը հայկական եւ յունական գոյքն է: Քրտստանում [Քրտստան ասելով` հասկանում են նաեւ պատմական Հայաստանի տարածքները – Սիվիլնեթ] էլ քիւրտ աշիրեթների, շէյխերի, հողատէրերի հարստութեան աղբիւրը հայկական գոյքն է: Պետութիւնը գիտի, որ հայերի ունեցուածքը որոշ քիւրտ ընտանիքների, աշիրէթների, շէյխերի կողմից բռնագրաւուել է, եւ գիտի, որ դրանով սպառնալով` կարող է ձուլել քրտերին: Այո՛, պետութեան միջոցով միլիոններ վաստակած պատերազմի յանցագործները, թիրախում պահելով փոքրամասնութիւններին, պաշտպանել են եւ պաշտպանելու են Ցեղասպանութիւնը եւ թալանը:

1942թ. նոյեմբերի 11-ին «Թուրքացման շարժման» մի օղակ էլ ունեցուածքի հարկն է, որի պատճառով առաջին աքսորը սկսել էր դեռ 72 տարի առաջ: Ունեցուածքի հարկով նախատեսուող գումարը վճարելու համար հայերը ստիպուած էին վաճառել տները, գործարանները եւ աւարտել գործարար կեանքը:

1942թ. ունեցուածքի հարկը չվճարելու պատճառով 160 հոգի էր աքսորուել: Պաշտօնական տուեալների համաձայն` 1400 մարդ Աշքալէ էր ուղարկուել: Աքսորեալները քար էին տաշում, ճանապարհ նորոգում: Ունեցուածքի հարկի օրէնքը, հարիւրաւոր ոչ մուսուլմանների գաղթը, իսկ աւելի ուշ` սեպտեմբերի 6-7 իրադարձութիւնները Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան ժամանակաշրջանում սկիզբ առած դրամագլխի թուրքացման ծրագրի մի մասն էին:

 

 

Նախորդը

Թուրքիոյ Մէջ Պիտի Ստեղծուի Հայկական Հաւաքական Գերեզմաններու Յայտնաբերման Հիմնադրամ

Յաջորդը

Թուրքիայում Իսլամութիւնն Ընդունած Հայուհին Թուրքական Անձնագիր Կը Ստանայ

RelatedPosts

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի
Հայ Դատ

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի

Մարտ 12, 2020
Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ.   «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»
Հայ Դատ

Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ. «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»

Յունուար 23, 2017
Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ
Հայ Դատ

Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ

Նոյեմբեր 19, 2016

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In