Երէկ երկուշաբթի, 15 դեկտեմբերին Նիոնի մէջ (Զուիցերիա) տեղի ունեցաւ «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին 1 – 16-րդ հանգրուանի մրցումներուն վիճակաձգութիւնը:
Եւրոպայի ախոյեան Ռէալ Մատրիտի մրցակիցը պիտի ըլլայ Շալքէ:
Պարսելոնա իր դէմ պիտի ունենայ Մանչեսթըր Սիթին, մինչ Պայէրն Միւնիխ բաւական դիւրին մրցակից մը պիտի ունենայ` Շախտիոր Տոնեցքը:
Արսենալի մարզիչ Արսէն Վենկեր իր դէմ պիտի ունենայ իր նախկին ակումբը` Մոնաքոն, մինչ բաւական հետաքրքրական մրցում մը կը խոստանայ ըլլալ Եուվենթուս – Պորուսիա Տորթմունտ ճակատումը:
Երթի մրցումները տեղի պիտի ունենան 17-18 եւ 24-25 փետրուարին, մինչ դարձի մրցումները` 10-11 եւ 17-18 մարդ 2015-ին:
Աւարտական մրցումը տեղի պիտի ունենայ 6 յունիսին` Պերլինի մէջ (Գերմանիա):
Ստորեւ` մրցումներուն վիճակաձգութիւնը.
Փարիզ Սեն Ժերմեն (Ֆրանսա) – Չելսի (Անգլիա)
Մանչեսթըր Սիթի (Անգլիա) – Պարսելոնա (Սպանիա)
Պայէր Լեւերքուզըն (Գերմանիա) – Աթլեթիքօ Մատրիտ (Սպանիա)
Եուվենթուս (Իտալիա) – Պորուսիա Տորթմունտ (Գերմանիա)
Շալքէ (Գերմանիա) – Ռէալ Մատրիտ (Սպանիա)
Շախտիոր Տոնեցք (Ուքրանիա) – Պայէրն Միւնիխ (Գերմանիա)
Արսենալ (Անգլիա) – Մոնաքօ (Ֆրանսա)
Պալ (Զուիցերիա) – Փորթօ (Փորթուգալ)


