Իր լուրը քաղելով ռուսական լրատուամիջոցներէն` ArmSport.am հայկական լրատուական կայքը կը յայտնէ, որ Ուքրանիոյ ֆութպոլի ֆետերասիոնը ՖԻՖԱ-ին դիմած է` խնդրելով պատժամիջոցներ հաստատել Ռուսիոյ ֆութպոլի ֆետերասիոնին դէմ:
Այս առիթով Ուքրանիոյ ֆութպոլի ֆետերասիոնին նախագահը` Անաթոլի Քոնքով, բաց նամակ յղած է ՖԻՖԱ-ի նախագահ Սեփ Պլեթըրին եւ «Եու. Է. Էֆ. Ա.»-ի նախագահ Միշել Փլաթինիին:
Ուքրանիա կ՛ուզէ այդ պատժամիջոցները հաստատել, որովհետեւ Խրիմի ֆութպոլի ակումբներէն երեքը 12 օգոստոսին իրենց մասնակցութիւնը բերած են Ռուսիոյ ֆութպոլի բաժակի մրցաշարքին:
Ուքրանիոյ ֆութպոլի ֆետերասիոնը անոնց մասնակցութիւնը` բաժակի այդ մրցաշարքին, ապօրինի եւ անհիմն նկատեց:


