
Նախորդ շաբաթավերջին եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան ծիրին մէջ տեղի ունեցած մրցումներուն արձանագրուած արդիւնքները Անգլիոյ եւ Սպանիոյ պարագլուխի դիրքերուն մէջ փոփոխութիւն բերին:
Լիվըրփուլ, որ 5-1 արդիւնքով ջախջախեց Արսենալը, մեծ բարիք մը գործեց Չելսիին, որ իր կարգին 3-0 արդիւնքով պարտութեան մատնելով Մանչեսթըր Սիթին, Արսենալէն խլեց պարագլուխի դիրքը: Նշենք, որ Չելսիի յաղթանակը կերտողը հանդիսացաւ պելճիքացի Էտեն Հազարտ, որ հեթրիք մը իրագործեց:
Իր կարգին, Պարսելոնա 4-1 արդիւնքով յաղթելէ ետք Սեւիլլայի, պարագլուխի դիրքը խլեց Աթլեթիքօ Մատրիտէն, որ 2-0 արդիւնքով պարտուեցաւ Ալմերիայէն: Լիոնել Մեսսի ի նպաստ Պարսելոնայի նշանակեց երկու կոլ:
Պարսելոնայի (առաջին) եւ Աթլեթիքօ Մատրիտի (երրորդ) նման 57 կէտ ունեցաւ նաեւ Ռէալ Մատրիտ (երկրորդ)` 4-2 արդիւնքով յաղթելէ ետք Վիարէալի:
Գերմանիոյ մէջ պարագլուխի դիրքը գրաւող Պայէրն Միւնիխ իր ունեցած 13 կէտի առաւելութիւնը պահեց Պայէր Լեւերքուզընի վրայ` 2-0 արդիւնքով յաղթելէ ետք Նիւրեմպերկի:
Պորուսիա Տորթմունտ արձանագրեց տարեշրջանի իր 12-րդ յաղթանակը` 5-1 արդիւնքով յաղթական վերադառնալէ ետք Վերտըր Պրեմընի դաշտէն:
Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականին մաս կազմող Հենրիխ Մխիթարեան տուպլէ մը իրագործեց այս մրցումին (41-րդ եւ 62-րդ):
Բացի ատկէ, անոր նշանակած կոլը 20-րդ հանգրուանի լաւագոյնը ճանչցուեցաւ:
Ֆրանսայի մէջ Մոնաքօ – Փարիզ Սեն Ժերմեն ճակատումը աւարտեցաւ 1-1 արդիւնքով:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
|
ԱՆԳԼԻԱ. 25-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Լիվըրփուլ – Արսենալ | 5-1 |
| Ասթոն Վիլա – Ուեսթ Համ | 0-2 |
| Չելսի – Նիւքասըլ | 3-0 |
| Քրիսթալ Փալաս – Ուեսթ Պրոմուիչ | 3-1 |
| Նորուիչ – Մանչեսթըր Սիթի | 0-0 |
| Սաութհեմփթըն – Սթոք | 2-2 |
| Սանտըրլենտ – Հալ Սիթի | 0-2 |
| Սուանզի – Քարտիֆ | 3-0 |
| Թոթենհամ – Էվըրթըն | 1-0 |
| Մանչեսթըր Եունայթըտ – Ֆուլհեմ | 2-2 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Չելսի | 56 (47-20) |
| 2.- Արսենալ | 55 (48-26) |
| 3.- Մանչեսթըր Սիթի | 54 (68-27) |
|
ԻՏԱԼԻԱ. 23-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Ֆիորենթինա – Աթալանթա | 2-0 |
| Ուտինեզէ – Քիեւօ Վերոնա | 3-0 |
| Նափոլի – Ա. Սէ. Միլան | 3-1 |
| Թորինօ – Պոլոնիա | 1-2 |
| Հելաս Վերոնա – Եուվենթուս | 2-2 |
| Լացիօ Ռոմա – Ա. Էս. Ռոմա | 0-0 |
| Լիվորնօ – Ճենովա | 0-1 |
| Փարմա – Քաթանիա | 0-0 |
| Սամտորիա – Քալիարի | 1-0 |
| Ինթեր Միլան – Սասուոլօ | 1-0 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Եուվենթուս | 60 (56-18) |
| 2.- Ա. Էս. Ռոմա | 51 (45-11) |
| 3.- Նափոլի | 47 (47-27) |
|
ԳԵՐՄԱՆԻԱ. 20-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Մէօնշընկլատպախ – Պայէր Լեւերքուզըն | 0-1 |
| Այնթրախթ Ֆրանքֆորթ – Պրաունշուեկ | 3-0 |
| Ֆրայպուրկ – Հոֆընհայմ | 1-1 |
| Նիւրեմպերկ – Պայէրն Միւնիխ | 0-2 |
| Վերտըր Պրեմըն – Պորուսիա Տորթմունտ | 1-5 |
| Վոլֆսպուրկ – Մայնց-05 | 3-0 |
| Համպուրկ – Հերթա Պերլին | 0-3 |
| Շթութկարթ – Օկզպուրկ | 1-4 |
| Շալքէ – Հանովըր-96 | 2-0 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Պայէրն Միւնիխ | 56 (53-9) |
| 2.- Պայէր Լեւերքուզըն | 43 (37-20) |
| 3.- Պորուսիա Տորթմունտ | 39 (47-24) |
|
ՍՊԱՆԻԱ. 23-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Էսփանիոլ- Կրանատա | 1-0 |
| Վալենսիա – Ռէալ Պեթիս | 5-0 |
| Ռայօ Վայեքանօ – Մալակա | 4-1 |
| Ռէալ Մատրիտ – Վիարէալ | 4-2 |
| Ալմերիա – Աթլեթիքօ Մատրիտ | 2-0 |
| Օսասունա – Կեթաֆէ | 2-0 |
| Ռէալ Վայատոլիտ – Էլչէ | 0-2 |
| Ռէալ Սոսիետատ – Լեվանթէ | 0-0 |
| Սեւիլլա – Պարսելոնա | 1-4 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Պարսելոնա | 57 (63-17) |
| 2.- Ռէալ Մատրիտ | 57 (65-24) |
| 3.- Աթլեթիքօ Մատրիտ | 57 (56-16) |
|
ՖՐԱՆՍԱ. 24-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Թուլուզ – Սենթ Էթիեն | 0-0 |
| Մարսէյ – Պասթիա | 3-0 |
| Աժաքսիօ – Ռենն | 3-1 |
| Կենկան – Ռեմ | 1-2 |
| Լիլ – Սոշօ | 2-0 |
| Մոնփելիէ – Էվիան | 1-1 |
| Վալանսիեն – Նիս | 2-1 |
| Նանթ – Լիոն | 1-2 |
| Մոնաքօ – Փարիզ Սեն Ժերմեն | 1-1 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Փարիզ Սեն Ժերմեն | 55 (55-16) |
| 2.- Մոնաքօ | 50 (39-17) |
| 3.- Լիլ | 44 (26-14) |


