Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Այո, Ես Ստացել Եմ Հայաստանին Արտասահմանում Ներկայացնելու Առաջարկ». Վահան Յովհաննիսեան

September 4, 2013
| Հայկական
0
Share on FacebookShare on Twitter

Ստորեւ կը ներկայացնենք ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանի հարցազրոյցը` yerkir.am-ին հետ:

ՀԱՐՑՈՒՄ.- Պարոն Յովհաննիսեան, վերջին օրերին մամուլը ողողուած է ձեր դեսպան նշանակուելու լուրերով: Նշւում է նոյնիսկ երկիրը` Գերմանիան:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Ինչպէս յաճախ է պատահում մեր իրականութեան մէջ, ցանկացած լուր կամ նորութիւն որոշ լրատուամիջոցներ արհեստականօրէն վերածում են գայթակղալի դաւի, հաղորդելով դրան զգայացունց բնոյթ: Անցած օրերին ես հետաքրքրութեամբ էի ծանօթանում տարատեսակ մեկնաբանութիւններին, որոնց մէջ սակաւաթիւ լուրջ արձագանգների կողքին յաճախ յայտնւում էին մաղձոտ կամ պարզապէս անտրամաբանական մեկնաբանութիւններ: Կարծում եմ հիմա որոշ պարզաբանումներ տալու ժամանակն է: Ես դա կ՛անեմ կէտ առ կէտ եւ եթէ հարցեր մնան, պատրաստ եմ դրանց նոյնպէս պատասխանել:

1.- Այո, ես ստացել եմ Հայաստանն արտասահմանում ներկայացնելու առաջարկ:

2.- Առաջարկն ուղղուած է ինձ անձնապէս, ոչ թէ Հայ յեղափոխական դաշնակցութեանը: Սա կուսակցութեան հետ համագործակցելու կամ ինչ որ նոր դաշինք կազմելու առաջարկ չէ: Կրկնում եմ` առաջարկն արուած է ինձ անձնապէս եւ իմ կողմից եղել է ընդունելի: Բնականաբար, սակայն հարցը ներկայացրել եմ կուսակցութեանը եւ կուսակցութիւնը եւս տուել է իր համաձայնութիւնը:

3.- Ինձ համար այս առաջարկութեան մէջ արտառոց որեւէ բան չկայ: Ես արդէն իսկ վերջին երեք տարիներին աշխատում եմ արտաքին յարաբերութիւնների ասպարէզում, մինչեւ  վերջերս ղեկավարելով Հայաստանի խորհրդարանի պատուիրակութիւնը Եւրանեսթ Խորհրդարանական վեհաժողովում, իսկ ներկայումս հանդիսանալով այդ միջազգային կառոյցի փոխնախագահ: Ես նախկինում էլ աշխուժօրէն ներգրաւուած եմ եղել խորհրդարանական դիւանագիտութեան ասպարէզում, 2000-ականների սկզբին դառնալով ՕԹԱՆ-ի խորհրդարանական վեհաժողովում առաջին պատուիրակութեան ղեկավարը, հետագայում ղեկավարելով մեր պատուիրակութիւնը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում եւ հանդիսանալով հայ-ռուսական միջխորհրդարանական յանձնաժողովի համանախագահ: Սակայն շեշտում  եմ յատկապէս վերջին երեք տարիները, քանի որ Հայաստանի եւրոպական համարկման քաղաքականութեան պայմաններում Եւրանեսթի աշխատանքը դարձել է ամէնօրեայ լիարժէք դիւանագիտական աշխատանք: Եւ չնայած բաւականին ոչ նպաստաւոր պայմաններին, որ ստեղծուել են մեզ համար ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուքրանիա, Ազրպէյճան եւ Մոլտաւիա) երկրների պատուիրակութիւնների կողմից, մեր պատուիրակութիւնը, մինչեւ այժմ արձանագրել է լուրջ յաջողութիւններ: Սխալւում են նրանք, ովքեր կարծում են, թէ խորհրդարանական դիւանագիտութիւնը տրամագծօրէն  տարբերւում է պաշտօնական դիւանագիտութիւնից: Ըստ էութեան այս երկուսը ընթանում են զուգահեռաբար եւ չնայած մասնաւոր առանձնայատկութիւններին նոյն գործի տարբեր ճակատներն են ու չեն կարող միմեանց  հակասել: Այլ կերպ կարող են կարծել մասնաւորապէս նրանք, ում համար միջազգային բեմերը Հայաստանում սեփական անկարողութիւնը քողարկող եւ երկրի վրայ ցեխ լցնող ելոյթների ասպարէզ է միայն: Ես դրանց թուին չեմ պատկանում:

4.- Արուած առաջարկն ունի գործնական բնոյթ եւ չի հանդիսանում իմ քաղաքական հայեացքների փոփոխութիւնների  հետեւանք, հետեւաբար չի կարող դառնալ նմանատիպ փոփոխութեան պատճառ: Միւս կողմից  այս առաջարկն անողը  վստահօրէն քաջատեղեակ է եղել իմ հայեացքներին եւ իր համար եւս խնդիր չի առաջացել: Նշանակում է, որ այս հարցում չի լինելու հակասութիւն, առաւել եւս դիրքորոշումները վերանայելու խնդիր:

Հ.- Սակայն որոշ լրատուամիջոցներ  այն կարծիքն են յայտնում, որ ձեր նշանակումը կարող է Դաշնակցութեան քաղաքական ուղեգծի փոփոխութեան մասին վկայել:

Պ.- Որոշ լրատուամիջոցներ սխալւում են, ինչպէս դա շատ յաճախ է պատահում: Դա արւում է միտումնաւոր` հանրութեանը ապակողմնորոշելու համար, իբրեւ թէ հարցը թիւրըմբռնման արդիւնք է` չեմ ուզում քննարկել: Բայց բոլորը գիտեն` Դաշնակցութեան քաղաքական ուղեգիծը չի որոշւում նրա անդամների կամ նոյնիսկ ղեկավարների աշխատանքի վայրով, զբաղեցրած պաշտօնով եւ այլն: Ես չեմ կարծում, որ իմ կամ մէկ այլ դաշնակցական պատասխանատուի քննադատական ելոյթը մեր համաձայնական կառավարութիւնում եղած ժամանակ եւ հիմա շատ է տարբերւում իր բովանդակութեամբ: Ով չի հաւատում, կարող է համեմատել: Մենք նոյնն ենք համաձայնական կառավարութիւնում կամ դրանից դուրս, ընդդիմութեան շարքերում կամ դրանից դուրս: Մեր նպատակները չեն փոխւում: Ուրեմն այս կամ այն դաշնակցականի կողմից, նոյնիսկ եթէ ղեկավար է, անհատապէս պետական աշխատանք ստանձնելը կուսակցութեանը բացարձակապէս չի կաշկանդում, եթէ այդ աշխատանքն իր բնոյթով համընկնում է այն ասպարէզին, ուր կուսակցութեան համագործակցութիւնը պետական կառոյցների հետ հիմնուած է կուսակցութեան որոշումների եւ հայեցակարգի վրայ եւ ունի աւանդական բնոյթ: Գաղտնիք չէ, որ արտաքին յարաբերութիւնների ասպարէզում մեր կուսակցութիւնը միշտ էլ համագործակցել է Հայաստանի իշխանութիւնների հետ այն բոլոր հարցերում, որտեղ համատեղ աշխատանքը, հայկական շահերի ապահովման առումով, աւելի մեծ արդիւնք  է խոստացել: Դա ճիշդ է բոլոր ժամանակների համար: Այդպէս էր նոյնիսկ Լեւոն Տէր Պետրոսեանի իշխանութեան օրօք, երբ կուսակցութիւնը Հայաստանում հալածուած էր, բայց իր պարտքը Հայաստանի նորանկախ պետականութեան առջեւ կատարում էր արտերկրում: Այսօր էլ շատ արձանագրուած յաջողութիւններ արդիւնք են ՀՅԴ Հայ դատի գրասենեակների ու հայ դիւանագէտների համագործակցութեան: Հայաստանի իրական շահերի պաշտպանութեան հարցում որեւէ առաջարկ մենք երբեք չենք մերժել, յատկապէս երբ երկիրը կանգնած է լուրջ փորձութիւնների առջեւ:

Հ.- Բայց չէ որ կան նաեւ հակասութիւններ: Դաշնակցութիւնը միշտ անհամաձայնութիւն է յայտնել հայ-թուրքական արձանագրութիւնների  վերաբերեալ: Պահանջել է նոյնիսկ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանի հրաժարականը: Ինչպէ՞ս  էք պատրաստւում նրա հետ աշխատել:

Պ.- Ի հարկէ հակասութիւններ, նոյնիսկ լուրջ հակադրութիւններ գոյութիւն ունէին եւ հիմա էլ ունեն: Միայն ձեր մատնանշած հարցը չէ, կան նաեւ այլ խնդիրներ` օրինակ Արցախի հետ պաշտպանութեան ոլորտում համագործակցութեան պայմանագիր կնքելու հարցը եւ այլն: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրութիւններին, պէտք չէ մոռանալ, որ մեր կուսակցութիւնը եւ մեր քաղաքական գծի կողմնակիցները, որ թէ՛ սփիւռքում թէ՛ Հայաստանում, կազմում  էին մեր հասարակութեան մեծամասնութիւնը` հիմնականում հասան իրենց նպատակին: Յիշէք Սահմանադրական դատարանի որոշումը: Եւ կրկնում եմ, Դաշնակցութեան ղեկավարներից մէկի աշխատանքը դիւանագիտական ասպարէզում ոչ մի կերպ չի կաշկանդում կուսակցութեանը: Դիւանագէտի աշխատանքն ի հարկէ ենթադրում է որոշակի բարոյագիտութեան կանոններով թելադրուած սահմանափակումներ, բայց դա բնական երեւոյթ է: Իսկ հայ-թուրքական արձանագրութիւնների սնանկութիւնը հէնց Թուրքիայի եւ նրա դաշնակիցների պահուածքով բոլորին հասկանալի դարձաւ:

Հ.- Եւս մէկ հարց այլ ասպարէզից` ճի՞շդ են այն լուրերը, որ դուք գեղարուեստական գիրք էք գրել:

Պ.- Այո:

Հ.- Դա ինչ  է, վէ՞պ:

Պ.- Այո, բայց այդ մասին եկէք խօսենք մէկ ուրիշ անգամ:

Նախորդը

Երեւանի Քաղաքապետը Հանդիպում Ունեցաւ ՀՄԸՄ-ի Ներկայացուցիչներուն Հետ

Յաջորդը

Մոսկուայի Մէջ Երկկողմանի Բանակցութիւններէ Ետք. Հայաստան Յայտարարեց Մաքսային Միութեան Անդամակցելու Իր Որոշումին Մասին

RelatedPosts

Հրապարակուեցաւ Հայաստանի  Նոր Սահմանադրութեան Նախագիծը
Գլխաւոր լուրեր

Հրապարակուեցաւ Հայաստանի Նոր Սահմանադրութեան Նախագիծը

November 24, 2026
Թրամփի Ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի Գործնական Փուլի Պաշտօնական Մեկնարկումին Առիթով
Գլխաւոր լուրեր

Թրամփի Ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի Գործնական Փուլի Պաշտօնական Մեկնարկումին Առիթով

November 24, 2026
Վատեֆուլ. «Եթէ Հայաստանն Ու Ազրպէյճանը  Յաջողին Խաղաղութեան Պայմանագիր Կնքել,  Ատիկա Պիտի Կայունացնէ Շրջանը.  Ատկէ Պիտի Շահինք Նաեւ Մենք` Եւրոպայի Մէջ»
Գլխաւոր լուրեր

Վատեֆուլ. «Եթէ Հայաստանն Ու Ազրպէյճանը Յաջողին Խաղաղութեան Պայմանագիր Կնքել, Ատիկա Պիտի Կայունացնէ Շրջանը. Ատկէ Պիտի Շահինք Նաեւ Մենք` Եւրոպայի Մէջ»

November 21, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.