Իտալիոյ «Սերի Ա.»-ի 4-րդ հանգրուանի մրցումներուն Եուվենթուս չկրցաւ յաղթել եւ Վերոնայի դաշտին վրայ 1-1 արդիւնքով հաւասարութիւն արձանագրեց անոր հետ: Ֆրանսիսքօ Քոնսեքաօ 19-րդ վայրկեանին նշանակեց Եուվէի կոլը, բայց նիկերիացի Կիֆթ Օրպան փենալթիով նշանակեց Վերոնայի հաւասարութեան կոլը: Վերոնա շատ աւելի առիթներ կորսնցուց, հակառակ անոր որ Եուվէ գնդակին աւելի կը տիրապետէր:
Ա. Էս. Ռոմա 1-0 արդիւնքով պարտութեան մատնեց Լացիոն` «Ռոմայի տերպի»-ին: Լորենցօ Փելեկրինի նշանակեց մրցումին միակ կոլը` իր առաջին մրցումին անցեալ 4 մայիսէն ի վեր:
Ինթեր Միլան առանց Հենրիխ Մխիթարեանի 2-1 արդիւնքով յաղթեց Սասուոլոյին: Ռումանացի մարզիչ Քրիսթիան Քիվու հանգիստ ձգած էր Մխիթարեանը, խմբապետ Լաութարօ Մարթինեսը, Տաւիտէ Ֆրաթեզին, Ալեսանտրօ Պասթոնին եւ բերդապահ Եան Զոմըրը:
Ֆետերիքօ Տիմարքօ եւ Թարիք Մուհարեմովիչ (սխալմամբ իր բերդին մէջ) նշանակեցին Ինթերի կոլերը, մինչ մարոքցի Ուալիտ Շետտերա նշանակեց Սասուոլոյի միակ կոլը:
Ստորեւ` արդիւնքները.
| Ինթէր Միլան – Սասուոլօ | 2-1 |
| Ֆիորենթինա – Քոմօ | 1-2 |
| Քրեմոնեզէ – Փարմա | 0-0 |
| Թորինօ – Աթալանթա | 0-3 |
| Լացիօ Ռոմա – Ա. Էս. Ռոմա | 0-1 |
| Ուտինեզէ – Ա. Էս. Միլան | 0-3 |
| Վերոնա – Եուվենթուս | 1-1 |
| Պոլոնիա – Ճենովա | 2-1 |
| Լեչէ – Քալիարի | 1-2 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Եուվենթուս | 10 (8-4) |
| 2.- Նափոլի | 9 (6-1) (1 մրցում նուազ) |
| 3.- Ա. Սէ. Միլան | 9 (7-2) |
| 4.- Ա. Էս. Ռոմա | 9 (3-1) |
| 5.- Աթալանթա | 8 (9-3) |
| ……………….. | ……………….. |
| 18.- Փարմա | 2 (1-5) |
| 19.- Փիզա | 1 (1-3) |
| 20.- Լեչէ | 1 (2-8) |


