Երէկ Աւստրիոյ մէջ տեղի ունեցաւ «Ֆորմիւլա 1»-ի այս տարուան 11-րդ կրան փրին` Շփիլպերկի մէջ:
Արդարեւ, «Ռետ Պուլ» շրջավազքին վրայ, Լանտօ Նորիս-Օսքար Փիասթրի «Մաքլարեն»-ի զոյգը կրցաւ առաջին երկու դիրքերուն վրայ աւարտել կրան փրին, մինչ փոլ-փոզիշըն շահած Լանտօ Նորիս եղաւ «Մաքլարեն»-ի 100-րդ յաղթանակի կերտիչը:
Աշխարհի ախոյեան Մաքս Վերշթափըն ձախող շաբաթավերջ մը ունեցաւ, երբ շաբաթ օր փոլ-փոզիշընի մրցումին 7-րդ դիրքը գրաւելով երէկ մրցումին առաջին շրջանին արկած ունեցաւ Քիմի Անթոնելլիի հետ («Մերսետես») եւ դուրս մնաց մրցումէն: «Ֆեռարի»-ի նախկին վարորդ Քարլոս Սայնց իր կարգին խանգարում ունեցաւ եւ չկրցաւ սկսիլ իսկ մրցումը, երբ առաջին «տաքնալու» շրջանին… ինքնաշարժը կրակ առնելով քաշուեցաւ մրցումէն:
«Ֆեռարի»-ի զոյգը` Շարլ Լըքլեր եւ Լուիս Համիլթըն յաջորդաբար գրաւեցին 3-րդ եւ 4-րդ դիրքերը:
Լիամ Լոսըն իր ասպարէզի լաւագոյն դիրքը գրաւեց (6-րդ), մինչ Կապրիէլ Պարթոլեթօ 3 կէտ շահեցաւ (առաջին կէտերը) իր «Քիք Սաուպըր» խումբին հետ:
Ստորեւ` մրցումին դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Լանտօ Նորիս (Բրիտանիա) | 25 |
| 2.- Օսքար Փիասթրի (Աւստրալիա) | 18 |
| 3.- Շարլ Լըքլեր (Մոնաքօ) | 15 |
| 4.- Լուիս Համիլթըն (Բրիտանիա) | 12 |
| 5.- Ճորճ Ռասըլ (Բրիտանիա) | 10 |
| 6.- Լիամ Լոսըն (Նոր Զելանտա) | 8 |
| 7.- Ֆեռնանտօ Ալոնսօ (Սպանիա) | 6 |
| 8.- Կապրիէլ Պարթոլեթօ (Պրազիլ) | 4 |
| 9.- Նիքօ Հուլքենպերկ (Գերմանիա) | 2 |
| 10.- Էսթեպան Օքոն (Ֆրանսա) | 1 |
«Մաքլարեն» խմբային դասաւորման մէջ այժմ մեծ առաւելութիւն ունի Բ. դիրքը գրաւող «Ֆեռարի»-ի եւ «Մերսետես»-ի վրայ:
Ստորեւ` խմբային դասաւորումը
| ԿԷՏ | |
| 1.- «Մաքլարեն» | 417 |
| 2.- «Ֆեռարի» | 210 |
| 3.- «Մերսետես» | 209 |
| 4.- «Ռետ Պուլ» | 162 |
| 5.- «Ուիլիամս» | 55 |
| 6.- «Ռէյսինկ Պուլզ» | 36 |
| 7.- «Հաաս» | 29 |
| 8.- «Ասթոն Մարթին» | 28 |
| 9.- «Քիք Սաուպըր» | 26 |
| 10.- «Ալփին» | 11 |


