Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Միջազգային Հանրութեան Անտարբերութեան Պատմութիւն

April 4, 2025
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԺՈՒԼԻԵԹ ԴԱՒԹԵԱՆ

Սոյն թուի մարտի 20-ին ՀՀ Հանրային ալիքի եթերի «Հարցազրոյց» հաղորդաշարում սփռուեց ՕԹԱՆ-ի նախկին գլխաւոր քարտուղար Անտերս Ֆոկ Ռասմուսենի հետ հարցազրոյցը` խաղաղութեան գործընթացի մասին: Հարցազրոյցի ընթացքում եղան ուշագրաւ յայտարարութիւններ եւ հաստատումներ:

Հարցազրոյցի 5:05 րոպէում Ռասմուսենին յիշեցնում են նախորդ այցի ժամանակ իր հնչեցրած այն մտքի մասին, թէ` «Ղարաբաղում ցեղային զտումները կարմիր գիծ կը լինեն Արեւմուտքի համար»:

Հիմա «Դուք ընդունո՞ւմ էք, որ դուք սխալուեցիք», հարցնում է հաղորդավարը: Ռասմուսենը պատասխանում է. «Ես ի հարկէ առաջիններից մէկը կը լինեմ, որ կ՛ընդունէի, թէ Եւրոմիութիւնը, միջազգային համայնքը չարձագանգեցին այնպէս, ինչպէս ես կը ցանկանայի, որ արձագանգեն: Այն պահին, երբ Ազրպէյճանը յարձակուեց Լեռնային Ղարաբաղի վրայ, ես հասկացայ, որ սխալ էի պատկերացնում միջազգային համայնքի արձագանգը»:

Ցեղասպանութիւնները, զանգուածային ջարդերը, տեղահանումները ունենում են իրենց անժխտելի, անյետաձգելի հետքերը հասարակական/հաւաքական կեանքի, մշակոյթների, հոգեբանական ապրումների եւ յիշողութիւնների վրայ: Առիթից օգտուելով` ես կ՛ուզենայի իւրաքանչիւր հայ անհատի յիշեցնել 20-րդ դարի սկզբի հայկական, ասորական եւ յունական կոտորածներից ու ցեղասպանութիւնից յետոյ բոլոր այն պատահարները, երբ միջազգային համայնքը  «սխալ պատկերացումներ» է ունեցել ու նախընտրել է ականատես լինել, բայց լռել կամ ահաւոր դանդաղ արձագանգել մարդու` մարդու դէմ կատարուած ոճրագործութիւններին` զանգուածային սպանութիւններ, տեղահանումներ, ցեղասպանութիւն, յուսալով, որ իւրաքանչիւր հայ անհատ իր անձնական պարտքը կը համարի տէրը կանգնելու իր հայրենիքի, մշակոյթի եւ ժառանգութեանը` յոյս չկապելով որեւէ արտաքին ուժի, կառոյցի, պետութեան կամ կազմակերպութեան:

Այսպիսով`

  1. *Յոյների ցեղասպանութիւն (1914-1923)*. Օսմանեան կայսրութիւնը սպաննել է մօտ 350.000-750.000 յոյների: Միջազգային հանրութիւնը չկարողացաւ միջամտել:

2.*Հայոց ցեղասպանութիւն (1915-1923)*. Օսմանեան կայսրութիւնը ծրագրուած կերպով սպաննել է մօտ 1,5 միլիոն հայերի: Միջազգային հանրութիւնը տեղեակ էր վայրագութիւնների մասին, սակայն չկարողացաւ միջամտել;

  1. *Ասորիների ցեղասպանութիւն (1915-1920)*. Օսմանեան կայսրութիւնը եւ քրտական ցեղերը սպաննեցին մօտ 250.000-500.000 ասորի քրիստոնեաների:
  2. *Ուքրանական Կոլոտոմոր (1932-1933)*. Խորհրդային Միութեան բռնի սովը սպաննեց մօտ 3-5 միլիոն ուքրանացիների: Միջազգային հանրութիւնը դանդաղեց այդ վայրագութեան իրողութիւնը հաստատելու հարցում:
  3. *Ողջակիզում (1933-1945)*. Նացիստական Գերմանիան իրագործեց վեց միլիոն հրեաների եւ միլիոնաւոր այլ մարդկանց ծրագրուած սպանութիւններ: Աշխարհը անհրաժեշտ կերպով չարձագանգեց` նոյնիսկ Վատիկանը լռեց:
  4. *Պիաֆրաններ Նիկերիայում (1967-1970)*. Նիկերիայի կառավարութիւնը վայրագութիւններ կատարեց Պիաֆրանի բնակչութեան դէմ, ներառեալ` համատարած սպանութիւններն ու սովամահութիւնը: Միջազգային հանրութիւնը քննադատութեան արժանացաւ դանդաղ արձագանգելու համար:
  5. *Արեւելեան Թիմորի բնակիչների ջարդը Ինտոնեզիայում (1975-1999)*. Ինտոնեզիայի զինուորականները վայրագութիւններ իրականացրեցին Արեւելեան Թիմորի բնակչութեան նկատմամբ, այդ թւում` համատարած սպանութիւններ եւ բռնի տեղահանումներ: Միջազգային հանրութիւնը քննադատութեան արժանացաւ ոչ բաւարար արձագանգի համար:
  6. *Ռուանտայի ցեղասպանութիւն (1994)*. Մօտ 800.000 մարդ, հիմնականում` թութսի ցեղային խմբից, սպաննուեց 100 օրուայ ընթացքում: Միջազգային հանրութիւնը չկարողացաւ միջամտել, չնայած` մօտալուտ ցեղասպանութեան մասին նախազգուշացումներ եղել էին:
  7. *Քամպոտիայի ցեղասպանութիւն (1975-1979)*. Կարմիր խմերների վարչակարգը մօտ 8 միլիոն բնակչութիւնից սպաննեց մօտ 1,7-2,2 միլիոն մարդու` մահապատժի, հարկադիր աշխատանքի եւ սովի միջոցով:
  8. *Հազարների ջարդը Աֆղանիստանում (1990-2000-ականներ)*. Թալիպանը եւ ծայրահեղական այլ խմբաւորումները թիրախաւորել են Հազարա փոքրամասնութեանը, դաժանութիւններ գործելով` շատերին ստիպել են փախչել: Միջազգային հանրութիւնը հիմնականում անտեսել է խնդիրը:
  9. *Պոսնիայի ցեղասպանութիւն (1992-1995)*. պոսնիացի սերպերի ուժերը Սրեպրենիցայում սպաննել են մօտ 8000 պոսնիացի (պոսնիացի մահմետական) տղամարդու եւ տղաների: Միջազգային հանրութիւնը քննադատութեան արժանացաւ հակամարտութեանը դանդաղ արձագանգելու համար:
  10. *Տարֆուրի ցեղասպանութիւն (2003-2004)*. Սուտանի կառավարութիւնը եւ Ժանժաուիտ աշխարհազօրը սպաննեցին մօտ 300.000 մարդու եւ միլիոնաւորների տեղահանեցին:
  11. *Ղպտիների ջարդը Եգիպտոսում (2011-2013)*. Ղպտի քրիստոնեաները ենթարկուեցին հալածանքների եւ բռնութիւնների, ներառեալ` եկեղեցիների ռմբակոծութիւններ եւ համայնքների վրայ յարձակումներ: Միջազգային հանրութիւնը քննադատութեան արժանացաւ ոչ բաւարար արձագանգի համար:
  12. *Եզիտիների ջարդը Իրաքում (2014 թ.)*. ՏԱՀԵՇ-ի գրոհայինները թիրախաւորել են եզիտի փոքրամասնութեանը, սպաննելով հազարաւորների եւ ստրկացնելով շատերին: Միջազգային հանրութիւնը դանդաղ արձագանգեց` թողնելով եզիտիներին միայնակ:
  13. *Ռոհինճայի ցեղասպանութիւն (2016-2017)*. Միանմարի զինուորականները եւ պուտտայական ծայրայեղականները սպաննեցին հազարաւոր ռոհինճա մուսուլմանների եւ հարիւր հազարաւորներին տեղահանեցին` յանգեցնելով փախստականների զանգուածային ճգնաժամի:
  14. *Ալեւիների սպանութիւնները Սիրիայում (2025)*. Ալեւիների վերջին սպանութիւնները տեղի ունեցան սոյն թուի մարտի սկզբին, ժամանակաւոր կառավարութեան ուժերի ձեռքով:

 

 

Նախորդը

Ազգային Հերոսին Անշուք Յոբելեանը

Յաջորդը

Ժանսեմի Ծննդեան 105-Ամեակ (ԼԸ.) Մարդ Ենք Ազգ Ըլլալէ Առաջ

RelatedPosts

Անհնար Է Առանց Յուզուելու Նայել Այս Երեխաների Ապրումներին, Յոյզերին Եւ Թաց Աչքերին, Երբ Հպարտութեամբ Հնչեցնում Են Արցախի Օրհներգը
Անդրադարձ

Անհնար Է Առանց Յուզուելու Նայել Այս Երեխաների Ապրումներին, Յոյզերին Եւ Թաց Աչքերին, Երբ Հպարտութեամբ Հնչեցնում Են Արցախի Օրհներգը

September 17, 2026
Լիբանանահայ Սոփրանօ Շողիկ Թորոսեան`  Հայաստանի Պետական Սենեկային Նուագախումբի  Չինաստանի Եւ Հնդկաստանի Ելոյթներու Մենակատար
Անդրադարձ

Լիբանանահայ Սոփրանօ Շողիկ Թորոսեան` Հայաստանի Պետական Սենեկային Նուագախումբի Չինաստանի Եւ Հնդկաստանի Ելոյթներու Մենակատար

September 17, 2026
Ապրիլեան Զոհերէն` Պոլսահայ Մամուլը
Անդրադարձ

Վերամուտ

September 17, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.