1948-ին Լոնտոնի ողիմպիական խաղերու մասնակից, Ուրուկուէյի առագաստանաւորդ Ֆելիքս Սիենրա, որ հանդիսացած էր 6-րդ, մահացաւ 107 տարեկան հասակին, այս մասին յայտնեց գերմանական «Ուելթ»-ը:
Այժմ ողիմպիականի աւագագոյն մարզիկն է գերմանացի Վիլի Պիուզինք` 101 տարեկան:
Վերջինս, 1952-ի Հելսինքիի ողիմպիական խաղերուն մասնակցած է ձիավարութեան մրցումներուն` տիրանալով արծաթ եւ պրոնզ մետալներու:


