Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հիմա Քոչարի՞, Թէ՞ Եալլը

December 3, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑԵԱՆ

Լրատուամիջոցներից տեղեկացանք, որ 2018 թ.  նոյեմբերի 28-ին հայկական ժողովրդական հանրայայտ պարը` քոչարին, որպէս Նախիջեւանի ազգային խմբակային պար, ընդգրկուել է ԵՈՒՆԵՍՔՕ-Ի անյապաղ պաշտպանութեան կարիք ունեցող ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ցանկում (գրանցուել է եալլը անունով` փակագծում` քոչարի, թենզերէ. Yalli (Kochari, Tenzere), traditional group dances of Nakhchivan): Ինչպէս տեսնում ենք, այն գրանցուել է որպէս Նախիջեւանի աւանդական խմբային պար:

Հայկական կողմից առայժմ որեւէ արձագանգ չկայ` բացառութեամբ Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան խօսնակ Աննա Նաղդալեանի` «Հրապարակ»-ի հարցին տուած եւ ոչինչ չասող պատասխանը, թէ 2016 թուականից ԵՈՒՆԵՍՔՕ-ի պաշտօնական կայքէջում քոչարին գրանցուած է որպէս հայկական պարատեսակ:

Նախ` քոչարին ԵՈՒՆԵՍՔՕ-ի` մարդկութեան ոչ նիւթական մշակութային ժառանգութեան արժէքների ցանկում ընդգրկուել է 2017 թ. դեկտեմբերի 6-ին:

Երկրորդ, ԵՈՒՆԵՍՔՕ-ի պաշտօնական կայքի տուեալներով, Ազրպէյճանի կողմից ներկայացուած յայտը ընթացքի մէջ է եղել 2017 թ. սեպտեմբերից: Սա նշանակում է, որ հայկական կողմը չէր կարող տեղեակ չլինել ազրպէյճանական նախաձեռնութեանը: Անշուշտ տեղեակ էր: Այդ դէպքում ինչպէ՞ս բացատրել, որ որպէս հայկական պար գրանցուած քոչարին Ազրպէյճանի դիմումով գրանցւում է որպէս Նախիջեւանի եալլը պար (պարզ է, որ փակագծում նշուած «քոչարի, թենզերէ» անունները համարուել են ոչ հիմնական եւ ապագայում դուրս են մնալու գործածութիւնից): Նոյնն է, թէ Հայաստանը ԵՈՒՆԵՍՔՕ-ի նոյն ատեանին ներկայացնի կովկասեան յայտնի լեզգինկա պարը` որպէս Հայաստանում անհետացման վտանգի տակ գտնուող պար, իսկ ԵՈՒՆԵՍՔՕ-ն դա գրանցի: Սա հնարաւոր է միայն մէկ դէպքում, երբ Վրաստանը անտարբեր լինի այդ հարցում եւ չբողոքի կամ չներկայացնի իրականութիւնը: Կարծում եմ` այս դէպքում կատարուել է ճիշդ նոյնը:

Ազրպէյճանական լրատուամիջոցները նշում են, որ այս հարցում հիմնական դերակատար է եղել Ազրպէյճանի Առաջին տիկին Մեհրիպան Ալիեւան: Ճիշդն ասած` ես Հայաստանի Առաջին տիկնոջից ակնկալիք չունեմ, թէ նա կը միջամտի այս խնդրին, քանզի սա հակասում է զէնքերից զարդեր ձուլելու նրա խաղաղասիրական նախաձեռնութեան տրամաբանութեանը: Ա՜յ, իսկ ռազմատենչ Ալիեւան դա արեց եւ դեռ շատ նման բաներ կ՛անի, քանզի Աննա Յակոբեանի եւ նրան ձայնակցող այլ հայ կանանց խաղաղասիրական նախաձեռնութեան օրերին նա յայտարարեց, որ Հայաստանի հետ խաղաղութեան մասին խօսք չի կարող լինել, քանի դեռ զաւթիչ Հայաստանը չի վերադարձրել ազրպէյճանական գրաւեալ տարածքները:

Հարց. Հայկական կողմից ո՞վ պէտք է զբաղուէր այս խնդրով:

Նախարարութիւնների կամ պետական պաշտօնեաների գործառոյթներին ծանօթ չեմ, բայց կարծում եմ, որ այս հարցով պէտք էր զբաղուէր ՀՀ մշակոյթի նախարարութիւնը` նախ` նախկին նախարարի, իսկ այսօր` սելֆին մշակութային արժէքի մակարդակի բարձրացրած մէկ այլ խաղաղասէր տիկնոջ` մշակոյթի նախարար Լ. Մակունցի գլխաւորութեամբ:

 

 

 

Նախորդը

Թեւ (Բ.) – Բառ Մը, Որ Ամփոփեց Մեզ

Յաջորդը

ԱԺ Ընտրութիւններու Թեկնածու, ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական Միութեան Անդամ Վանուշ Ահարոնեան

RelatedPosts

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի».  «Լեցուն Կեանք»
Անդրադարձ

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի». «Լեցուն Կեանք»

February 2, 2026
Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)
Անդրադարձ

Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)

February 2, 2026
Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան
Անդրադարձ

Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան

February 2, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.