Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Ապառաժ»-ի Խմբագրական. Քաղաքական Կամքի Դրսեւորման Պահը

December 6, 2017
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Նոյեմբերի 10-ին Վիեթնամում հանդիպեցին Փութինն ու Թրամփը: Հանդիպումից յետոյ տարածուած յայտարարութիւնը վերաբերում էր միայն երկու երկրների համաձայնութեանը` Սիրիայի հարցերի կապակցութեամբ, Սիրիայի ամբողջականութիւնը պահպանելուն: Սա սառցալերան միայն երեւացող մասն է: Խորքային իմաստով երեւում է, որ Միացեալ Նահանգներ ու Ռուսաստանը Վիեթնամում ձեռք են բերել նաեւ այլ համաձայնութիւններ, որոնք չեն շրջանցել մեր տարածաշրջանը եւս:

Քաղաքական իրադարձութիւնները ցոյց են տալիս, որ Ռուսաստանը դուրս է գալիս մինչ այս միջազգային մեկուսացման մատնուած իր դիրքից եւ ստանձնում է անմիջական դերակատարութիւն տարածաշրջանային իրողութիւններում: Վերը նշուածի վկայութիւնը Սոչիում կայացած Ռուսաստան-Թուրքիա-Իրան համաձայնութիւնն է Սիրիայի վերաբերեալ, Լաւրովի այցը Ազրպէյճան եւ Հայաստան, ինչպէս նաեւ երկու շաբաթուայ ընթացքում Փութինի երկու հանդիպումներն են Թուրքիայի նախագահի հետ:

Այս իրողութիւնների համայնապատկերում ուշագրաւ է նաեւ անցեալ շաբաթ տեղի ունեցած Հայաստան-Եւրոմիութիւն համաձայնագրի ստորագրումը, իսկ դրան զուգահեռ` զանազան կէտերից հայանպաստ յայտարարութիւնների, ազդակների փոխանցումը:

Կարծես թէ Հայաստանին տրւում է իւրայատուկ դեր` տարածաշրջանային իմաստով: Փոխւում է սովորական դարձած յարաբերութիւնների մակարդակը, նոր խնդիրներ են առաջ քաշւում, տրւում են նոր «առաջադրանքներ»:

Հայկական քաղաքական դաշտը ուրախ է այն բանից, որ այս փուլում եւս կարողացանք պահպանել ներկայ իրավիճակը` սթաթիւս քուոն:

Անդրադառնանք մերօրեայ պատմութեանը եւ դասեր քաղենք ոչ հեռու անցեալից:

Նման իրավիճակի դէմ յանդիման էր կանգնած Արցախը 1994-95 թուականներին: Հրադադարի հաստատմամբ ստեղծուել է մի կացութիւն, որտեղ ստեղծուած իրավիճակը պահպանելու համար միջազգային դերակատար ուժերը եւ, նրանց հետ համահունչ, Հայաստանի իշխանութիւնները համաձայնել էին, որ Արցախի եւ Ազրպէյճանի սահմանին տեղակայուեն խաղաղապահ զօրքեր: Այդ օրերին Արցախը իր վճռական «Ոչ»-ն ասեց` մերժելով խաղաղապահ ուժերի տեղակայման առաջարկը: Աւելի քան 20 տարի է անցել այդ օրերից: Սահմանային իրավիճակը, որտեղ պէտք է տեղակայուէին խաղաղապահները, մնացել է նոյնը:

94-95 թուականներին Արցախն իր որոշմամբ բոլորին պարտադրեց, որ յարգեն Արցախի որոշում կայացնելու իրաւունքը: Կասկածից վեր է, որ 20 տարիների ընթացքում խաղաղութեան պահպանումը եւ Արցախը որպէս տէ ֆաքթօ երկրի կայացումը կախուած է հէնց այդ քաղաքական կամք դրսեւորող կեցուածքից:

Միջազգային բեմահարթակում տեղի ունեցած վերջին իրադարձութիւնները եւ յարաբերութիւնների ճշդումը Հայաստանին վերապահել է իւրայատուկ դերի ստանձնում: Հայաստանը, կամայ թէ ակամայ, ստանձնում է Ռուսաստան-Ամերիկա յարաբերութիւնները կամրջող օղակներից մէկը: Դա հայկական աշխարհին տալիս է իւրայատուկ հնարաւորութիւն, իսկ հնարաւորութիւնից չօգտուելու պարագայում վտանգւում է ամէն ինչ: Հայկական աշխարհին տրուած այս դերակատարութիւնը ստանձնելու առիթը պէտք չէ ծառայի այլ բանի, քան` հայկական զոյգ պետութիւնների ինքնիշխանութեան եւ անկախութեան ամրապնդմանն ու զարգացմանը:

Նախորդը

Խմբագրական «Գանձասար»-ի . Պարտաւորեցնող Համաձայնագիր

Յաջորդը

Խմբագրական «Հայրենիք»-ի. Թալիշ… Օճախ Եւ Պատնէշ

RelatedPosts

Ընտրութիւնները` Մեր Ետին
Անդրադարձ

Վարդագոյն Ժապաւէնը` Կնոջ, Աղջիկներու Եւ Մօր Իրաւունքը

October 29, 2026
Եապանճօ Հարսին Օտար Առաջարկը
Անդրադարձ

Աշունը Գլուխը Երկարեց

October 28, 2026
Պարտութենէն Անդին` Պատմութիւնը Ուրանալու Վտանգը
Անդրադարձ

Թրքական Աշխարհի Ռազմական Համախմբումը. Ո՞ւր Է Հայաստանի Տեղը Նոր Աշխարհաքաղաքական Քարտէսին Վրայ

October 28, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.