Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Իրանը Հայաստանով Փոխում Է Տարածաշրջանային Քաղաքական Հաշուեկշիռը

December 24, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

1482333385-7569

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երկար սպասուած այցը Հայաստան կայացաւ: Նրան ընդունեցին արարողակարգի ամենաբարձր մակարդակով` ընդգծելով, թէ Հայաստանը որքան բարեկամաբար է տրամադրուած դարաւոր հարեւանի նկատմամբ, եւ թէ որքան շահագրգռուած է նրա հետ բոլոր ուղղութիւններով յարաբերութիւնները խորացնելու հարցում:

Ռոհանիի այցը խոստանում է բեկումնային դառնալ ինչպէս երկկողմ բազմաբեւեռ յարաբերութիւնների խորացման համար, այնպէս էլ տարածաշրջանում ներկայիս քաղաքական հաշուեկշռի փոփոխման առումով:

Տնտեսական Եւ Հաղորդակցութեան Ճեղքումը

Սերժ Սարգսեանի եւ Հասան Ռոհանիի բանակցութիւնների արդիւնքն ամփոփող յայտարարութիւնից ակնյայտ է դառնում, որ կողմերը համաձայնութեան են եկել Հայաստանին մատակարարուող իրանական կազի ծաւալներն աւելացնելու հարցում: Որպէս դրա ապացոյց` Մեղրիում եւ Ագարակում տեղի ունեցաւ իրանական կողմի դրամաշնորհով կառուցուած կազի բաշխման ցանցի պաշտօնական բացումը: Դրանով Հայաստանը, թէկուզ փոքր քայլերով, սկսում է կազաուժանիւթային աղբիւրների բազմացման գործընթացը:

Ըստ ամենայնի, պայմանաւորուածութիւններ են ձեռք բերուել Հայաստանով իրանական կազի տարանցման վերաբերեալ: Յամենայն դէպս յայտարարութեան մէջ նշւում է, որ նախագահները կարեւորել են «կազի եւ ելեկտրականութեան բնագաւառում երկկողմ եւ բազմակողմ համագործակցութեան ընդլայնումը»:

Դեռ մինչեւ Հայաստան ժամանելը Ռոհանին Թեհրանում տուած ճեպազրոյցում ընդգծել էր, որ Հայաստանի միջոցով իրենք կարող են հասանելիութիւն ապահովել դէպի Սեւ ծով, իսկ այնտեղից` արեւմտաեւրոպական շուկաներ: Խօսքը վերաբերում է թէ՛ հաղորդակցութեան ենթակառուցուածքներին եւ թէ՛ կազի ու ելեկտրական հոսանքի տարանցմանը: Հայաստանեան ուղղութիւնը Թեհրանի համար նախընտրելի է համեմատաբար կարճ եւ անվտանգ լինելու պատճառով:

Որ Իրանի նախագահի այցի հիմնական նպատակներից մէկն այս հարցում Երեւանի հետ համաձայնութեան հասնելն էր, հաստատում է նաեւ այսօր կայացած հայ-իրանական գործարար խորհրդաժողովին ԻԻՀ Առեւտրաարդիւնաբերական պալատի նախագահ Ղոլամհոսէյն Շաֆէի արած այն պնդումը, թէ ուժանիւթի ոլորտում Իրանից Եւրոպա կազ արտահանելու ծրագրում Հայաստանի Հանրապետութիւնն կարող է ազդեցիկ եւ յարատեւ դերակատարութիւն ունենալ: Այս առումով եւս, կարծես թէ կողմերը ճեղքում են ապահովում: Սարգսեան-Ռոհանի համատեղ յայտարարութեան մէջ շեշտւում է. «… Նախագահներն ընդգծեցին Հիւսիս-հարաւ միջազգային միջանցքի շրջանակներում Հայաստանի եւ Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող միջազգային փոխադրամիջոցների եւ տարանցիկ ուղիների օգտագործման անհրաժեշտութիւնը»: Սա չափազանց կարեւոր ընդգծում է:

Խնդիրն այն է, որ ցայսօր նման ռազմավարական-նախագծերի իրականացման հիմնական խոչընդոտ է համարուել Ռուսաստանից Հայաստանի կախուածութեան պատճառով վերջինիս բաւականաչափ ոչ անկախ արտաքին քաղաքականութիւն ունենալը: Եթէ դրա մասին հիմա յիշատակւում է համատեղ յայտարարութեան մէջ, պէտք է ենթադրել, որ Երեւանն ինչ-որ կարեւոր պատնէշ է յաղթահարել, ինչով էլ, գուցէ, պայմանաւորուած է Ռոհանիի այս այցը:

Անցած  մէկ տարուայ ընթացքում Երեւանում, Թեհրանում չորս անգամ անցկացուել են գործարար համաժողովներ: Սա ինքնին խօսում է առեւտրատնտեսական գործակցութեան նոր ոլորտներ, նոր հեռանկարներ գտնելու կողմերի շահագրգռուածութեան մասին: 2015թ. Հայաստան-Իրան առեւտրաշրջանառութիւնը կազմել է 276 միլիոն տոլար, որը Հայաստանի առեւտրաշրջանառութեան ընդամէնը 6 տոկոսն է: Թէ ի՛նչ արդիւնքներ են տուել այդ համաժողովները, պարզ կը լինի 2016թ. արդիւնքների ամփոփումից: Սակայն ակնյայտ է, որ այս ոլորտում Հայաստանն Իրանին հետաքրքրում է հիմնականում երկու պատճառով: Նախ` ազատ առեւտրի գօտի ստեղծելու եւ երկրորդ` դէպի ԵԱՏՄ շուկաներ դուրս գալու հաղորդուղի լինելու հնարաւորութիւններով:

Ռոհանին Հայաստանից յետոյ այցելելու է նաեւ Ղազախստան եւ Խըրխըզի: Այս երթուղին վկայում է, որ նրա այցը եւրասիական տնտեսական համարկման հեռանկարների շրջագիծի մէջ է: Այն, որ շրջագայութիւնը Ռոհանին սկսել է Հայաստանից, նշանակում է, որ յենակէտի դերում Իրանը նախապատուութիւնը տալիս է հայաստանեան «միջանցքին»: Դա ունի թէ՛ տնտեսական եւ թէ՛ քաղաքական հիմնաւորում: Նախ` Իրանը ԵԱՏՄ-ի հետ ցամաքային կապ ունի միայն Հայաստանով: Երկրորդ` Հայաստանը թէ՛ ԵԱՏՄ-ի եւ թէ՛ եւրոպական շուկաներ դուրս գալու կապող օղակ դարձնելով` Իրանը զգալիօրէն մեծացնում է Հայաստանի տարածաշրջանային քաղաքական դերը եւ ապահովում թուրք-ազրպէյճանական շրջափակման ճեղքումը: Հայաստանեան տնտեսութեանը շնչելու օդ տալով` Թեհրանն  էականօրէն փոխում է ուժերի յարաբերակցութիւնը տարածաշրջանում եւ եւրասիական տարածքում դառնում առաջնային խաղացող:

Որքանո՞վ այս ամէնը կը կենսագործուի, դեռեւս պարզ չէ: 2017թ. մայիսին Իրանում տեղի են ունենալու նախագահական ընտրութիւններ: Այն կարող է գցել սկսուած գործընթացների թափը : Սակայն փաստը, որ չնայած դրան, Ռոհանին Սերժ Սարգսեանին հրաւիրել է պաշտօնական այց կատարել Իրան, փաստում է երկկողմ յարաբերութիւնները որակական նոր եւ ռազմավարական մակարդակ տեղափոխելու ցանկութիւնը: Հայաստանի նախագահի այդ այցն էլ պէտք է, թերեւս, արտացոլացնի Երեւանում ձեռք բերուած համաձայնութիւնների գոնէ նախնական արդիւնքները:

Քաղաքական Եւ Տարածաշրջանային Ճեղքումը

Ռոհանիի այս այցը տեղի ունեցաւ տարածաշրջանային մի շարք կարեւոր իրադարձութիւնների խորապատկերին: Նախ` մինչ այդ Ազրպէյճան էր այցելել Իրանի ոխերիմ թշնամին համարուող Իսրայէլի վարչապետ Փենիամին Նեթանիահուն: Նրան Պաքւում ցուցաբերուած ջերմ ընդունելութիւնը Թեհրանում գնահատել են իրենց նկատմամբ Ազրպէյճանի ոչ բարեկամական վերաբերմունքի դրսեւորում: Այցի նախօրէին Թուրքիայում Իրանի դիւանագիտական ներկայացուցչութիւնների մօտ տեղի էին ունեցել զանգուածային բողոքի ցոյցեր,  ինչի պատճառով անգամ այդ երկում Իրանի դեսպանը ետ էր կանչուել Թեհրան: Առհասարակ, չնայած արտաքուստ հանդարտութեանը, թուրք-իրանական յարաբերութիւնները խորագոյն ճգնաժամի մէջ են` պատրաստ պայթելու: Թուրքիան աներեւոյթ դաշինք է կազմել Սէուտական Արաբիայի եւ Քաթարի հետ` ընդդէմ շիական Իրանի` ամէն կերպ կղզիացնելով վերջինիս իսլամական աշխարհում, դարձնելով թիրախ: Այս տարի, ապրիլին, Պոլսում կայացաւ «Իսլամական քոնֆերանս» կազմակերպութեան այն գայթակղեցուցիչ համաժողովը, որտեղ ընդունուեց Սիրիայում եւ որոշ մահմետական երկրներում Իրանի գործողութիւնները որպէս ահաբեկչութիւն որակող յայտարարութիւնը: Ի դէպ, այդ համաժողովում Ռոհանին փաստացի Թուրքիային եւ Ազրպէյճանին քննադատեց կազմակերպութեան համաժողովներն իրենց տեղական հակամարտութիւնները քննարկուելու հարթակ դարձնելու համար` ակնյայտօրէն նկատի ունենալով նաեւ ԼՂ հիմնահարցի շահարկումը:  Թերեւս նաեւ դա նկատի ունէր Սերժ Սարգսեանը, երբ Ռոհանիին Երեւանում շնորհակալութիւն էր յայտնում ԼՂ հարցում ունեցած հաւասարակշիռ դիրքորոշման համար: Իրականում Իրանը ԼՂ հարցում միշտ հանդէս էր գալիս Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան այսպէս ասած` «վերականգնման» դիրքերից: Չի բացառւում, որ հակաիրանական այս վարքագծով Պաքուն եւ Անգարան ստիպել Թեհրանին իրականում գնալու այս հարցում մօտեցումները որոշակիօրէն փոխելուն: Յամենայն դէպս նրանք Հայաստանին այս ուղղութեամբ աշխատելու  («Ճակատ») են տալիս: Ամէն դէպքում այդ դրսեւորումները Իրանի համար էականօրէն բարձրացնում են Հայաստանի` որպէս միակ յուսալի հարեւանի եւ հաւանական բնական դաշնակցի համարումը: Չնայած Երեւանում Ռոհանին զերծ մնաց Պաքուին կամ Անգարային ուղղուած որեւէ ուղերձից, ինքնին Հայաստան այցելութիւնը եւ այս կարգի պայմանաւորուածութիւնների ձեռբերումն արդէն կարելի է համարել Թեհրանի արձագանգը: Այս զուսպ վարքագիծը Երեւանի համար շատ աւելի նախընտրելի է, որովհետեւ հակառակ դէպքում` տպաւորութիւն էր ստեղծուելու, թէ Իրանը պարզապէս Հայաստանը որպէս հարթակ է օգտագործում կամ շահագործում Իսրայէլի, Ազրպէյճանի, Թուրքիայի կամ Միացեալ Նահանգների հետ իր յարաբերութիւնների պարզման համար:

 

«Երկիր»

Նախորդը

Գրիչի Զբօսանք. «Ես», «Ես»-եր

Յաջորդը

ՄԵԼԻՔԸ… (Մելիք Յակոբ Մելիքսէթեանի Մահուան Ա. Տարելիցին Առիթով)

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Խորհրդարանական Հարցապնդում Եւ Խաղաղութեան Խոստում

September 16, 2026
Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը.  Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով
Անդրադարձ

Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը. Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով

September 16, 2026
Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ
Անդրադարձ

Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ

September 16, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.