Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Չենգիլլիի Եկեղեցին

July 31, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

7-31-15_cengilli-kilisesi

Չենգիլլիի եկեղեցին գտնւում է Կարսի Քաղըզման (Կաղզուան, «Ակունք»-ի խմբ.) գաւառի կազմում գտնուող Չենգիլլի գիւղում: Այս գիւղն իր անունը ստացել է եկեղեցու զանգից: Գիւղացիներն իրենց մէջ գիւղն անուանում են Չեհնի, Չենգլի, Չանգլը: Եկեղեցի կարելի է գնալ Կարս-Քաղզըման ճանապարհի 15-րդ քմ-ից դէպի հիւսիս-արեւմուտք 30 քմ առաջ ընթանալով: Եկեղեցին գտնւում է Չենգիլլի գիւղում` բարձր բլրի վրայ: Գիւղը ծովի մակարդակից 1900 մ բարձրութեան վրայ է:

Պատմական Ակնարկ

Յայտնի է, որ վրանաձեւ շատ գեղեցիկ այս եկեղեցին, որը յիշատակւում է «Չենգլի/Չանգլը» անուամբ, կառուցուել է Ժ.-ԺԱ. դարերու Բագրատունիների օրօք: Եկեղեցում երկու վրացերէն արձանագրութիւն կայ, որոնցից մէկը արեւմտեան ճակատին է` թուագրուած 1362 թ.: Յիշատակում է հին Լենա Մորի վայրը: Միւս արձանագրութիւնը հարաւային քիւի տակ է: Գրուած է հիմնադրողների անունը` Մոլա Զիպիատա եւ Ռուբէն: Այս արձանագրութիւնները կառոյցի հիմնադրման յստակ թուականը չեն նշում: Եկեղեցու մանրակերտը վերցուած է Ժ. դարում մեծ եկեղեցիներում յաճախակի նախընտրութիւն տրուող «Taoklardsethie-Iberya» ճակտի ձեւից: Իսկ 1791 թ. թուագրուած հայերէն արձանագրութիւնն այսօր գոյութիւն չունի: Մինչ 1918 թ. շրջանը գրաւած ռուսները ու հայերին հետ այն օգտագործել են որպէս եկեղեցի: Ճարտարապետական ժամանակաշրջանը Ժ.-ԺԱ.  դար Է:

Նախագիծն Ու Ճարտարապետական
Առանձնայատկութիւնները

Եկեղեցին կառուցուել է ազատ խաչ յատակագծով: 3 մուտք ունի` հարաւային, հիւսիսային եւ արեւմտեան: Վեր է բարձրանում եռաստիճան հիմքի վրայ: Եկեղեցու գլխաւոր մուտքը արեւմուտքից է: Եկեղեցին ունի 20 x 15 մ երկարութիւն եւ 25 մ բարձրութիւն: Նաւը ծածկուած է բարձր օղաձեւ գմբէթով, որը փակ խաչի հիւսիսային եւ հարաւային թեւերը հաւասարաչափ է ծածկում, իսկ արեւմտեան թեւը փոքր ինչ երկար է: Եկեղեցին կոնաձեւ վրան է յիշեցնում:

Արեւելեան ճակատը 3 կլոր կամարից է կազմուած: Միջին կամարի ներսում նեղ եւ երկար որմնանցք է բացուած: Արեւմտեան ճակատից բացւում է եկեղեցու հիմնական մուտքը, որը կլոր կամարով է սկսում: Հարաւային եւ հիւսիսային ճակատներին մէկական նոյնանման մուտքեր կան, իսկ վերին հատուածում` 3 որմնանցք: Քանի որ եկեղեցին ճարտարապետական տեսանկիւնից ներսից դէպի դուրս փակ կառոյց ունի, եկեղեցու ներսը մութ է: Նաւը ծածկող գմբէթի օղաձեւ հատուածից բացուած պատուհանները լուսաւորում են հիմնական ծիսակարգի հրապարակը:

Զարդաքանդակների Առանձնայատկութիւնները

Կառոյցի ներքին հատուածում խորանի խցի վերին հատուածում նկատելի է համադիր ծառերի տերեւների եւ խաղողի որթը ուտող օձի քանդակ: Այս հատուածի վրայ նաեւ քանդակուած են Մարիամ Աստուածածնի եւ որդու` Յիսուսի պատկերները: Այս հատուածում քանդակուած է նաեւ քառատերեւ երեքնուկ: Շինութեան քանդակների մեծ մասը այսօր չի պահպանուել: Զարդանախշերի տեսանկիւնից այնքան էլ հարուստ չէ: Իսկ դրսի ճակատը բաւականին պարզ է զարդանախշերի տեսանկիւնից:

Շինանիւթ Եւ Թեքնիք

Պատերը կառուցուած են 1 մ հաստութեամբ սրբատաշ պազալթէ քարից: Գմբէթի, որն ամբողջութեամբ կոնաձեւ չէ, եւ խաչի թեւերի վերին մասը աղիւսապատ է:

Քաղուած է Սայիտ Քիւչիքի եւ Կիւնիւր Քարաաղաճի գրքից:

«Սիասալպիքերիմ» կայքէջ
Թարգմանեց ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆԸ
«Ակունք»

 

Նախորդը

Հայոց Ցեղասպանութեան Ուղիներով. Իրաքցի Գրողը` Թուրքիա Այցելութեան Մասին

Յաջորդը

«Ես Իմ Եկեղեցիս Կ՛ուզեմ»

RelatedPosts

Կատարումի Ձայնագիտութեան Պատմական Ամփիթատրոններ Եւ Եկեղեցական Կուժեր
Գիտութիւն

Կատարումի Ձայնագիտութեան Պատմական Ամփիթատրոններ Եւ Եկեղեցական Կուժեր

June 30, 2026
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

Սառնամանիքի Սիրողական Բնագիտութիւն

March 11, 2026
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

Հրթիռապատում Բ. Պաղ Պատերազմէն Մինչեւ Արեւի Խուզարկու

December 9, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.