Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Մուսուլմանի Նման Վարուեցինք, Բայց Մեզ Դարձեալ «Կեաւուր» Կոչեցին»

June 5, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

«ԹԵՐԹ»     

6-05-15_hadiՀայոց ցեղասպանութիւնից 100 տարի է անցել, սակայն ականատեսների եւ նրանց երեխաների պատմած պատմութիւնների մէջ 1915-ի եւ դրան յաջորդած ջարդերի մասին նոր տեղեկութիւններ են ի յայտ գալիս, գրում է թուրքական «էվրենսիլ» կայքը:

Շատ տարիներ անց իր հայ լինելու մասին իմացած Հատի Կիւմուշը տարիներ շարունակ բազմաթիւ ճնշումներ է տեսել: Տարիներ շարունակ ապրել է որպէս մուսուլման, սակայն նրան շարունակել են «կեաւուր»-ի պէս վերաբերուել:

Թուրքիայում հայերի հանդէպ վերաբերմունքը նրանցից շատերին դրդել է թաքցնել իրենց ինքնութիւնը: Շատ հայեր կա՛մ իսլամացել են, կա՛մ փորձել են մուսուլմանի պէս ապրել: Նրանցից մէկն էլ ուրֆացի Հատի Կիւմուշն է:

Նրա ընտանիքն Ուրֆա է գաղթել Ատըեամանից: Գաղթի պատմութիւնը նա այսպէս է ներկայացնում. «Ցեղասպանութիւնից առաջ մեր գիւղի` Օլպիշի բնակչութեան կէսը հայեր են եղել: Եղբայրաբար, համատեղ ապրել ենք: 1915-ին եւ դրանից յետոյ հայերը գաղթել են: 1915-ին այդ գիւղում հօրեղբայրներս ու մեր բարեկամներից շատերը սպաննուել են: Բախտի բերմամբ մի հօրեղբայրս է ողջ մնացել, նա էլ լսողութիւնն է կորցրել, ու հոգեկան հաւասարակշռութիւնը խանգարուել է: Կոտորածից յետոյ ամէն ինչ թողել են ու գաղթել: Դրանից յետոյ սկսել են ապրել Ուրֆայի Սիւերէք շրջանում»:

Նա պատմում է, որ տարիներ շարունակ ճնշումների է ենթարկուել հայկական ինքնութեան պատճառով.

«Մանկութեանս տարիներին ընկերներիս հետ ֆութպոլ էինք խաղում, եւ չնայած ես լաւ խաղացող էի, միշտ թերիի, յանցաւորի նման էին ինձ վերաբերւում: Դպրոցում էլ «կեաւուր» էին ասում: Բայց մեր ընտանիքը կոտորածից յետոյ մուսուլմանի նման էր ապրում: Շրջակայ մարդկանց կրօնը դրան էր դրդում: Ճնշումներից յետոյ հայրս մուսուլման էր դարձել: Եւ ես չէի հասկանում` եթէ մուսուլման ենք, մեզ ինչո՞ւ են «կեաւուր» ասում», ասում է նա:

Գիւմուշը նշում է, որ հայկական ինքնութեան պատճառով դժուարութիւններ է ունեցել կեանքի տարբեր բնագաւառներում: Հայ լինելու պատճառով սիրելին լքել է նրան, մէկ այլ դէպքում էլ հրաժարուել են աղջիկ տալ:

Նա նշում է, որ Թուրքիայում պէտք է դադարեն հայը որպէս հայհոյանք օգտագործել: Գիւմուշը կոչ է անում փորձել միմեանց ճանաչել` առանց կրօնական համոզմունքները քննելու: Համոզուած է` դրանից յետոյ կը սկսեն միմեանց դարձեալ եղբայրաբար նայել: «Եղբայրութեան եւ համերաշխութեան սերմերը դարձեալ ցանենք», ասում է նա:

 

 

Նախորդը

1915-ի Մասին Պատրաստուած Ժապաւէնի Մը Կալայի Ընթացքին, Պետրէտտին Տալան Երդում Ըրաւ, Որ Թուրքերը Հայկական Հարց Մը Չունին

Յաջորդը

Թուրքիան Դեռեւս Թունաւոր Օձ Է. Չես Կարող Գուշակել` Երբ Կը Խայթի

RelatedPosts

Կատարումի Ձայնագիտութեան Պատմական Ամփիթատրոններ Եւ Եկեղեցական Կուժեր
Գիտութիւն

Կատարումի Ձայնագիտութեան Պատմական Ամփիթատրոններ Եւ Եկեղեցական Կուժեր

June 30, 2026
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

Սառնամանիքի Սիրողական Բնագիտութիւն

March 11, 2026
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

Հրթիռապատում Բ. Պաղ Պատերազմէն Մինչեւ Արեւի Խուզարկու

December 9, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.